Добавить в избранное

В стадии разработки

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԵՂԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ, ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՂԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

---- 2017 թվականի թիվ—Ն

 

 

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԵՂԻ ԲԱՂԱԴՐԱՏԱՐՐԵՐԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԸ, ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԵՂԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՈՎ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բացթողման կարգը (ներառյալ էլեկտրոնային եղանակով)՝ համաձայն  հավելված 1-ի,

2)   դեղատոմսերի ձևերը՝ համաձայն հավելված 2-ի,

3) բժշկության և դեղագործության մեջ ընդունված դեղի բաղադրատարրերի  նշումների լատինական կրճատումները՝ համաձայն հավելված 3-ի,

4) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը` համաձայն հավելված 4-ի:

  • դեղի առևտրային անվանումով դեղատոմսի դուրս գրման հիմնավորման ձևը` համաձայն հավելված 5-ի:
  1. Սահմանել, որ սույն որոշման դրույթները տարածվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղատոմսերի վրա:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսերի ձևերը հաստատելու մասին» թիվ 759 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության  2017 թվականի ---

թիվ--- Ն որոշման

 

ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ

ԿԱՐԳ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական հաստատություններ դիմած անձանց, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստացած և դուրս գրված պացիենտների բուժման շարունակականության անհրաժեշտության, համապատասխան ցուցումների առկայության դեպքում նշանակվում են դեղեր և դուրս են գրվում դեղատոմսեր:
  2. Դեղատոմսերը պարտադիր դուրս են գրվում օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատության և անհատ ձեռնարկատեր բժիշկների կողմից՝ այն դեղերի համար, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ընդգրկված են դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկում:
  3. Դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) կողմից և տեղադրվում Լիազոր մարմնի համացանցային կայք-էջում (www.moh.am հասցեով):
  4. Դեղատոմսը դուրս է գրվում պացիենտի անունով՝ վերջինիս հետազոտման արդյունքների հիման վրա՝ ցուցումների առկայության դեպքում: Առանց պացիենտին զննելու՝ հեռակա կարգով (հեռախոսով, ինտերնետի միջոցով) դեղատոմսեր դուրս գրելն արգելվում է: Առանձին դեպքերում, ելնելով հիվանդությունից, հաշվի առնելով պացիենտի առողջական վիճակը, հիվանդության հետ կապված տեղաշարժման սահմանափակ հնարավորությունները, հիվանդության ծանրության աստիճանը, պացինետի հետազոտումն իրականացվում է բժշկի կողմից տնային կանչի ընթացքում:
  5. Բժշկի հայեցողությամբ դեղատոմսով կարող են դուրս գրվել նաև առանց դեղատոմսի տրվող դեղերը:
  6. Դեղերը թույատրվում է դուրս գրել բացառապես սույն որոշման Հավելված 2-ով հաստատված դեղատոմսերի ձևերի վրա: Արգելվում են դեղատոմսով բաց թողնվողդեղերի դեղատոմսերի լրացումը, դուրսգրումը և իրացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չսահմանված ձևերի վրա:
  7. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են դեղատոմսերի ձևերի հետևյալ տեսակները.

1 ) մեկանգամյա,

2) բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար,

3) թմրամիջոց պարունակող դեղերի  համար,

4) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար:

  1. Դեղատոմսը դուրս է գրվում անձամբ բժշկի կողմից հայերեն կամ լատիներեն լեզվով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, առանց ուղղումների՝ լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը: Բժիշկը կրում է անձնական պատասխանատվություն` իր կողմից դուրս գրած դեղատոմսերի համար:
  2. Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Դեղատոմսերի ձևի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսերի ձև, որից հետո սերիան փոխվում է` «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության:

    Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Դեղատոմսերի ձևի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են կազմակերպության դրոշմակնիքով: Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:

  1. Բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Դուրս գրված դեղատոմսը լրացուցիչ կնիքով կամ մեկ այլ անձի (բժշկի անմիջական ղեկավարության կողմից) ստորագրությամբ հաստատում, հավելյալ մատյանում գրանցում կամ հաշվառում չի պահանջում, բացառությամբ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի, որոնցից յուրաքանչյուրի համար բժշկական հաստատության կողմից վարվում է առանձին մատյան:
  2. Դեղատոմսերի ձևի վրա նշվում է`

1) բժշկական հաստատության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարը,

2) դեղատոմսի դուրս գրման ամսաթիվը,

3) թմրամիջոց պարունակող դեղերի համար` դեղատոմսի սերիան և հերթական համարը,

4)  պացիենտի անունը, ազգանունը (լրիվ),

5)  պացիենտի անձը հաստատող փաստաթղթի համարը,

6) պացիենտի ծննդյան թիվը կամ տարիքը, ընդ որում՝ մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով,

7) պացիենտի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության

     դեպքում),

     8) նշանակվող դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (դեղի անվանում, դեղաչափ, դեղաձև, քանակ, կիրառում),

     9) բժշկի անունը, ազգանունը,

     10) բժշկի մասնագիտությունը,

11) բժշկի անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ ID  քարտ կամ սոցիալական քարտ) համարը,

     12)  դեղատոմսի դարձերեսի վրա տպագրվում է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ»:

  1. Դեղատոմսերում դեղերը դուրս են գրվում համընդհանուր անվանումներով՝ «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Դեղի առևտրային անվանումով դեղատոմսի դուրս գրումը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Ընդ որում, հիմնավորման մեկ օրինակը դեղատոմսի հետ ներկայացվում է դեղատուն, իսկ մյուս օրինակը կցվում է պացիենտի հիվանդության պատմագրին կամ ամբուլատոր բժշկական քարտին:
  2. Դեղի առևտրային անվանումով դեղատոմսի դուրս գրման հիմնավորմանը ներկայացվող պահանջները սահմանում է Լիազոր մարմինը:

14.Դեղերի բազմակի օգտագործման դեղատոմսով դուրս են գրվում պացիենտի երկարատև բուժումն իրականացնելու, ինչպես նաև դեղի ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնման դեպքում:

  1. Դեղերի բազմակի օգտագործման դեղատոմսը բաղկացած է թվով 6 կտրոնից:
  2. 16. Դեղատոմսում դեղի ընդունման ձևը, օգտագործման եղանակը գրվում է հայերեն կամ պացիենտին հասկանալի լեզվով, նշելով`

1) դեղաչափը,

2) ընդունման հաճախականությունը, ընդունման ձևը,

3) ընդունման ժամանակը՝ կախված սննդի ընդունումից,

4) ընդունման տևողությունը (օրերով):

  1. Դեղի բաղադրատարրերի նշումների կամայական կրճատումներ, բացի սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի բժշկության և դեղագործության մեջ ընդունված այդ նշումների լատինական կրճատումների, չի թույլատրվում:
  2. Բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք պատրաստվում և բաց են թողնվում օրենսդրությամբ սահմանված կարգով դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող դեղատներից:
  3. Դեղատանը պատրաստվող դեղի դեղատոմսի սկզբում գրվում են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) և թունավոր նյութերի անվանումները, այնուհետև մյուս բաղադրամասերի անվանումները: Հեղուկ դեղաձևերի համար քանակը գրվում է միլիլիտրերով, իսկ մնացած նյութերինը՝ գրամներով:
  4. Դուրս գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պացիենտի բուժմանը վերաբերող այլ փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ:

 21.Պացիենտներին բազմակի օգտագործման դեղատոմսեր առանձին դեպքերում դուրս են գրվում բժշկի հիմնավորված որոշման հիման վրա` առավելագույնը վեց ամիս ժամկետով:

  1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար բազմակի դեղատոմսեր չեն կարող դուրս գրվել:
  2. Բազմակի դեղատոմսեր դուրս գրելու դեպքում բժիշկը դեղատոմսի վրա նշում է.

1) դեղատոմսն ուժի մեջ լինելու ժամկետը,

2) դեղատոմսում նշված դեղի՝ դեղատնից բաց թողնման պարբերականությունը (յուրաքանչյուր շաբաթ, յուրաքանչյուր ամիս):

  1. Մեկ դեղատոմսով թույլատրվում է դուրս գրել մինչև երկու անվանում դեղ, բացառությամբ՝ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, որոնց դեպքում մեկ ձևերի վրա դուրս է գրվում մեկ անվանում դեղ` քանակը միաժամանակ նշելով թվերով և տառերով:
  2. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դուրս են գրվում բազմակի դեղատոմսերով:
  3. Պացիենտներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքում (էպիկրիզում) առկա ախտորոշումը:
  4. Դեղատոմսերը դուրս են գրվում 2 օրինակից /օգտագործվում են ինքնապատճենող  դեղատոմսի ձև կամ պատճենաթերթ/:
  5. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը պետք է լինեն համարակալված և դեղատոմսի վրա գրվում է անվճար կամ զեղչի (տոկոսի) չափը, հաշվառման մատյանի հերթական համարը:
  6. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի 1-ին օրինակը ստորագրվում է տնօրենի, կամ բուժգծով տեղակալի, կամ տնօրենի հրամանով նշանակված գործընթացը համակարգող պատասխանատու բժշկի կողմից և կնքվում է բժշկական հաստատության կնիքով: 
  7. Որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերը դուրս են գրվում սույն որոշման Հավելված 2-ով հաստատված N 3 դեղատոմսերի ձևի վրա նշելով «Մարդասիրական» նշագրումը:

 

  1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրումը

 

  1. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտի համար թմրամիջոց պարունակող դեղերը դուրս են գրվում սույն որոշման Հավելված 2-ով հաստատված  N 1 դեղատոմսի  ձևով:
  2. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը դուրս են գրվում սույն որոշման Հավելված 2-ով հաստատված N 2 դեղատոմսերի ձևով:
  3. Թույլատրվում է մեկ դեղատոմսով դուրս գրել թմրամիջոցներ պարունակող դեղեր 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար՝ բժշկի կողմից հաստատված դեղաչափով և քանակով: Այն դեպքում, երբ թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրված քանակը, բժշկի անմիջական հսկողության ներքո, սպառվել է կամ այդ ընթացքում պացիենտի առողջական վիճակի փոփոխություն է գրանցվել, որը պահանջում է դեղաչափի կամ դեղի ընտրության փոփոխություն, ապա բժիշկը կարող է դուրս գրել թմրամիջոցներ պարունակող դեղեր մինչև նախորդ դեղատոմսի 10 օրյա բուժման կուրսի ժամկետի ավարտը:
  4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր կարող են դուրս գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում՝ պացիենտները թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր ստանում են տվյալ բժշկական հաստատությունում` պացիենտի հիվանդության պատմագրում բժշկի կողմից կատարված գրառման հիման վրա:
  5. Առանձին դեպքերում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր կարող են նշանակվել նաև պացիենտի ժամանակավոր գտնվելու վայրի մոտակա պոլիկլինիկական բժշկական հաստատության բժշկի կողմից տնային կանչի միջոցով: Բժշկական հաստատության բժշկի կողմից տնային կանչի ընթացքում սահմանված ձևով իրականացվում է պացիենտի գրանցում, ընդ որում` գրանցման համար հիմք է հանդիսանում անձը հաստատող փաստաթուղթը և բժշկական փաստաթղթերը: Բժշկի կողմից պացիենտի գրանցման համար սահմանված ձև լրացնելը, հիմք է հանդիսանում պացիենտին պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, այդ թվում` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր անմիջապես նշանակելու համար:
  6. Այն դեպքում, երբ պացիենտը հրաժարվում է սույն կարգի 35-րդ կետով սահմանված ընթացակարգով գրանցումից, պացիենտի ժամանակավոր գտնվելու վայրի մոտակա պոլիկլինիկական բժշկական հաստատության բժշկի կողմից տնային կանչը իրականացվում է վճարովի հիմունքներով, որի ընթացքում ըստ բժշկական ցուցումների նշանակված, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը նշանակվում են անվճար:
  7. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով:
  8. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի ձևերի հաշվառման համար բժշկական հաստատություններում վարվում է առանձին մատյան, որի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով:

       Մատյանում նշվում է դեղատոմսերի ձևի սերիան, հերթական համարը, ստացման ամսաթիվը, բժշկին ձևի տրման ամսաթիվը, քանակը, ում է տրվել (բուժող բժշկի անուն, ազգանուն), ձևերը ստացող բժշկի ստորագրությունը:

  1. Պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի մեջ կամ հիվանդության պատմագրում, բժշկի կողմից գրանցվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն նյութեր) պարունակող դեղերի դեղատոմսերում դուրս գրված դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, ընդունման ձևը և հաճախականությունը:
  2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսի ձևերը և դրանց հաշվառման մատյանները պետք է պահվեն մետաղյա չհրկիզվող պահարանում:
  3. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմի ձևերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են բժշկին տրամադրված դեղատոմսի ձևերի ընդհանուր քանակը, ում է տրվել (բժշկի անունը, ազգանունը, հայրանունը,) տրման ամսաթիվը, ստացողի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով:
  4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի հաշվառման համար վարվում է մատյան, որի էջերը համարակալված են, կարված, վավերացված բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ և կնիքով:
  5. Մատյանում նշվում է ամիս ամսաթիվ, պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, ամբուլատոր բժշկական քարտի համարը, զեղչի տոկոսի չափը, դեղատոմսի բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը:
  6. Դեղատոմսերը տրվում են պացիենտին դեղը դեղատնից ստանալու համար:

 

III.ԴԵՂԵՐԻ  ԲԱՑ   ԹՈՂՆՄԱՆ  ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

  1. Բոլոր դեղերը, բացառությամբ առանց դեղատոմսի տրվող դեղերի, դեղատներից բաց են թողնվում միայն սույն որոշման Հավելված 2-ով հաստատված դեղատոմսերի ձևերի վրա դուրս գրված դեղատոմսերի համաձայն:
  2. Բազմաբաղադրատարր դեղերի դեղատոմսերում թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդող, թունավոր նյութեր պարունակող դեղերի առկայության դեպքում արգելվում է դրանց բաց թողնել պատրաստվող դեղի կազմից առանձին:

47.Դեղատանը պատրաստվող բոլոր դեղերի/ներդեղաստնային պատրաստուկների/, այդ թվում` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդող, թունավոր նյութեր պարունակող դեղերի ներդեղատնային պատրաստման ժամանակ պիտակի վրա գրվում է դեղի կիրառման հրահանգը:

  1. Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգներգործուն) նյութեր պարունակող դեղը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշում է ստացման ամսաթիվը, ստացված դեղի փաստացի քանակը, ստացողի վերաբերյալ տվյալները և դեղատոմսը ստորագրվում է ստացողի կողմից:
  2. Կենդանիների բուժման համար անասնաբուժական կազմակերպությունների կողմից դուրս գրված դեղատոմսերով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդող, թունավոր նյութեր պարունակող դեղերի դուրս գրումն արգելվում է:
  3. Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսերը դուրս գրման պահից ուժի մեջ են 10 օր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերը՝ 30 օր, մնացած դեղերի և բազմակի դեղատոմսերը՝ 6 ամիս:
  4. Միևնույն դեղատոմսով նշանակված ոչ բոլոր դեղերի բաց թողման դեպքում դեղատոմսի վրա նշագրում է կատարվում բաց թողնված դեղի(երի) վերաբերյալ, որից հետո դեղատոմսը պատճենահանվում և դեղատոմսի բնօրինակը վերադարձվում է պացիենտին: Դեղատոմսի կրկնօրինակը մնում է այն դեղատանը, որտեղից ձեռք է բերվել վերջին դեղը:
  5. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում բազմակի օգտագործման դեղատոմսով դուրս գրված դեղի` մասնակի բաց թողնման յուրաքանչյուր դեպքում բազմակի օգտագործման դեղատոմսից մեկ կտրոնը կտրվում և պահվում է դեղատանը:
  6. Դեղի ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնման դեպքում բաց թողնվող քանակը դեղատան աշխատակիցը դեղագետը կամ դեղագործը, փաթեթավորում է նոր տարայում (պոլիէթիլենային տոպրակ, կիսահերմետիկ փաթեթ, սրվակ և այլն), և պիտակավորվում՝ հայերենով նշելով` դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), դեղատան անվանումը, հասցեն, հեռախոսահամարը,պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար առավելագույնը 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բացթողման ամսաթիվը: Պացիենտի պահանջի դեպքում նոր փաթեթը ապահովվում է դեղի՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված ներդիր թերթիկով:
  7. 54. Դեղը բաց թողնելուց հետո դեղատոմսը մնում է դեղատանը և պահվում.

1) N 1 դեղատոմսի ձևերի վրա դուրս գրված դեղատոմսերը՝ 3 տարի ժամկետով,

2) N 2 դեղատոմսի ձևերի վրա դուրս գրված դեղատոմսերը՝ մեկ տարի ժամկետով:

3) N3 և N 4 դեղատոմսի ձևերի վրա դուրս գրված դեղատոմսերը՝  6 ամիս ժամկետով:

  1. Պահման ժամկետի ավարտից հետո դեղատոմսերը ոչնչացվում են՝ այրման կամ սարքի միջոցով մանրացման ճանապարհով, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:
  2. Բազմակի օգտագործման դեղատոմսով դեղերի բաց թողման ժամանակ դեղատոմսը վերադարձվում է պացիենտին` դեղատոմսի դարձերեսին նշելով բացթողված դեղի քանակը (սպառողական փաթեթը) և ամսաթիվը: Պացիենտի հերթական դիմումի ժամանակ հաշվի է առնվում դեղը ստանալու նախորդ նշումները:
  3. Դեղատանը պահվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նութեր պարունակող դեղերի, դեղանյութերի հաշվառման առանձին մատյաններ, որտեղ նշվում են դրանց անվանումը, ստացման ամսաթիվը, չափման միավորը, որտեղից  է ստացվել, հաշիվ-ապրանքագրի համարը, քանակը, ամենօրյա ծախսը և մնացորդը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 2

ՀՀ կառավարության  2017 թվականի ---

թիվ--- Ն որոշման

Դեղատոմսերի ձև N 1

Բժշկական հաստատության,

անհատ ձեռնարկատիրոջ

            (ընդգծել)

դրոշմակնիքը
Հասցեն ____________
Հեռախոսահամարը __________

Հաստատված է
ՀՀ կառավարության 2017 թվականի
--------- -------ի N --------որոշմամբ

Դեղատոմսերի ձև N 1

 

 

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 Թմրամիջոց պարունակող դեղի համար

Ա 000001

____ _________ 200 __ թ.

(դեղատոմսը գրելու ամսաթիվը)

 

Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)___________________________________________

Հասցեն______________________________________________________________________

_______________________________________________________________________________

Պացիենտի անձը հաստատող փաստաթղթի համարը_______________________________

Ամբուլատոր բժշկական քարտի համարը __________________________________________ 

Պացիենտի տարիքը ____________________________________________________________

Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)___________________

Բժշկի անունը, ազգանունը (լրիվ)________________________________________

 

 

 Բժշկի անձը հաստատող փաստաթղթի համարը_____________________________________

                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Բժշկի ստորագրությունը                

Կ.Տ.

________________________

Դեղատոմսն ուժի մեջ է 10 օր:

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

 

 

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

 

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

  • Մեկ դեղատոմսի ձևի վրա դուրս է գրվում մեկ դեղ:
  • Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
  • Կարծր և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
  • Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
  • Ուժի մեջ էդեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է 3 տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

 

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Հետազոտություն N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեղատոմսերի ձև N 2

Բժշկական հաստատության,

անհատ ձեռնարկատիրոջ

                   (ընդգծել)

դրոշմակնիքը
Հասցեն ____________
Հեռախոսահամարը __________

Հաստատված է
ՀՀ կառավարության 2017 թվականի
--------- -------ի N --------Ն որոշմամբ

Դեղատոմսերի ձև N 2

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 

 հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի համար

____ _________ 20 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

 

Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)____________________________________________

Հասցեն________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Պացիենտի անձը հաստատող փաստաթղթի համարը______________________________

Ամբուլատոր բժշկական քարտի համարը  __________________________________________

Պացիենտի տարիքը ____________________________________________________________

Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)___________________

 _________________________________________________________________________________

Բժշկի անունը, ազգանունը(լրիվ), մասնագիտությունը_____________________    ____________________________________________________________________________________

Բժշկի անձը հաստատող փաստաթղթի համարը___________________________

 

 

 

Բժշկի ստորագրությունը

 

Կ.Տ.

 Դեղատոմսն ուժի մեջ է 30 օր:

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

 

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

 

  • Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
  • Կարծր և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
  • Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
  • Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:

 

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N____________________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց _____________________________________________________

Ստուգեց _____________________ Հետազոտություն N____________________________

Բաց թողեց ______________________________________________________

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեղատոմսերի ձև N 3

 Բժշկական հաստատության,

անհատ ձեռնարկատիրոջ

                   (ընդգծել)

դրոշմակնիքը
Հասցեն ____________
Հեռախոսահամարը __________

Հաստատված է
ՀՀ կառավարության 2017 թվականի
--------- -------ի N --------Ն որոշմամբ

Դեղատոմսերի ձև N 3

 

 

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 

____ _________ 20 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

 

Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)__________________________________________

Հասցեն____________________________________________________________________                 

 Պացիենտի անձը հաստատող փաստաթղթի համարը_______________________________

Պացիենտի տարիքը ______________________________________________________________

Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)___________________

 ________________________________________________________________________________

Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը_________________________________

 ________________________________________________________________________________

 Բժշկի անձը հաստատող փաստաթղթի համարը_____________________________________

 

 

 

Բժշկի ստորագրությունը

 

Կ.Տ.

Դեղատոմսն ուժի մեջ է 6 ամիս:

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ

 

Դեղատոմսը դուրս է գրվում հայերեն կամ լատիներեն, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում:

 

  • Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
  • Կարծր և սորուն նյութերը դուրս են գրվում գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
  • Օգտագործման ձևը գրվում է հայերեն կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:

 

Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________

Անհատական պատրաստման դեղատոմս N_______________________________

Ընդունեց _______________________________________________________

Պատրաստեց __________________________________________________

Ստուգեց _____________________ Հետազոտություն N______________________

Բաց թողեց ______________________________________________________

 

 

 

 

 

 


Դեղատոմսերի ձև N 4

 Հաստատված   է                                      

           ՀՀ կառավարության 2017 թվականի

                                                                                                                       -----ի N ---Ն որոշմամբ

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

դեղի բազմակի դուրս գրման

Բժշկական հաստատության, անհատ ձեռնարկատիրոջ (ընդգծել)  դրոշմակնիքը
Հասցեն ____________
Հեռախոսահամարը

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2017 թվականի

-----ի N ---Ն որոշմամբ

№  B

в

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№  C

 

Քանակը  

(առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս

 

____ _________ 20 __ թ.

(դեղատոմսը դուրս գրելու ամսաթիվը)

Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)_________________________

Հասցեն___________________________________________           

 

Պացիենտի անձը հաստատող փաստաթղթի համարը _______________________

Պացիենտի տարիքը __________________________________________Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում)___________________

 ______________________________

Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը_________________________________

 ______________________________ Բժշկի անձը հաստատող փաստաթղթի համարը_______________________

Բժշկի ստորագրությունը

 

 

Կ.Տ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեղատոմսն ուժի մեջ է 6 ամիս:

Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը 

№B

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№C

Քանակը   (առևտրային անվանումը) ------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№  B

 

в

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№     C

 

Քանակը   (առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№B

Քանակ  -------------

 

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№C

Քանակը   (առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№   B

 

в

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№   C

 

Քանակը   (առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№B

Քանակ  -------------

 

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№C

Քանակը   (առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№    B

 

в

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№    C

Քանակը   (առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№B

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

 

№C

Քանակը   (առևտրային անվանումը )-------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№      B

 

в

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№      C

 

Քանակը   (առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№B

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

 

№C

Քանակը   (առևտրային անվանումը )-------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№ B

 

в

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

№ C

 

Քանակը   (առևտրային անվանումը) -------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------

№B

Քանակ  -------------

Ամսաթիվ -------------------

Կ.Տ.

 

№C

Քանակը   (առևտրային անվանումը )------------------

Թողարկման ձևը -------------------

Քանակը -------------

Ամսաթիվ ------------------


 

 

Հավելված 3

ՀՀ կառավարության  2017 թվականի ---

թիվ--- որոշման

 

 

Կրճատում

Լրիվ գրություն

Թարգմանություն

aa

ana

- ական, հավասար          

ac. acid

acidum

թթու

amp

ampulla

ամպուլ

aq.

aqua

ջուր

aq. destill.

aqua destillata

թորած ջուր

but.

butyrum

յուղ (կարծր)

comp., cps., cp.

compositus (a. um)

Բարդ

D.

Da

Տուր

D.S.

Da Signa

Տուր Նշիր

D. td.

Da talos doses

Տուր այդպիսի դեղաչափեր

dil.

dilutus

Նոսր

div in p aeq.

divide in partes aequales

Բաժանիր հավասար մասերի

extr.

extraktum

հանուկ

f.

fial.

թող դառնա

gtt.

gutta, guttae

կաթիլներ

inf.

infusum

թուրմ

in ampull

in ampullis

ամպուլաներում

in tab.

in tab(u)lettis

դեղահատերով

lin.

linimentum

հեղուկ քսուք

liq.

liquor

հեղուկ

M. pil.

messa pilunarum

հաբային զանգված

M.

Misce

խառնիր

N.

numero

թվով

ol.

oleum

յուղ (հեղուկ)

pil.

pilula

հաբ

p. aeq.

partes aequales

հավասար մասեր

pulv.

pulvis

փոշի

q. s.

quantum satis

որքան անհրաժեշտ է

r. rad,

radix

արմատ

Rp.

Recipe

վերցրու

Rep.

Repete

Կրկնիր

rhiz.

rhizoma

կոնղարմատ

S.

Signa

Նշիր

sem.

semen

սերմ

simpl.

simlex

հասարակ

sir.

siropus

օշարակ

sol.

solutio

լուծույթ

sp.

spiritus

սպիրտ

supp.

suppositorium

մոմ

tab.

tab(u)letta

դեղահատ

t-ra, tinct., tct

tinctura

ոգեթուրմ

ung.

unguentum

քսուք

vitr.

vitrum

սրվակ

ppt., praec.

praecipitatus

նստեցված

past.

pasta

մածուկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 4

ՀՀ կառավարության  2017 թվականի ---

թիվ--- Ն որոշման

 

 

ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 ԿԱՐԳ

  1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նութեր պարունակող դեղերի, դեղանյութերի շարժը ենթարկվում է փաստաթղթային հաշվառման քանակային արտահայտությամբ (կգ, գ, մլ, տուփ, հատ)՝ ըստ անվանումների:
  2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նութեր պարունակող դեղերի, դեղանյութերի հաշվառման համար դեղատանը վարվում է կարված, համարակալված ու կնքված «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նութեր պարունակող դեղերի, դեղանյութերի անվանաքանակական հաշվառման գիրք» (այսուհետ` հաշվառման գիրք), որը  պահպանվում է  տաս տարվա համար:
  3. 3. Յուրաքանչյուր դեղի ամեն դեղաձևի, դեղաչափի, թողարկման ձևի և յուրաքանչյուր դեղանյութի համար հաշվառման գրքում առանձին էջ է հատկացվում: հաշվառման գրքի էջը կազմված է հետևյալ մասերից` «ամսվա սկզբի մնացորդ», «մուտք», «ծախս», «ամսվա վերջի մնացորդ», «փաստացի մնացորդ»:
  4. «Մուտք»-ի մասում նշվում է ստացված քանակը՝ ըստ առանձին հաշիվ-ապրանքագիր նշելով փաստաթղթի համարն ու ամսաթիվը:
  5. «Ծախս»-ի մասում գրանցվում է ամեն օրվա վերջում` տվյալ օրվա ընթացքում փաստացի իրացված դեղերի և անհատական դեղատոմսերի համաձայն դեղերի պատրաստման համար ծախսված դեղանյութերի քանակները:
  6. «Ամսվա վերջի մնացորդը» որոշվում է հաշվարկային եղանակով` ապրանքային հաշվեկշռի բանաձևով՝ Մվ=Մսկ +Մա-Ծա, որտեղ` Մվ` մնացորդն է ամսվա վերջում,   Մսկ`  մնացորդն է ամսվա սկզբում,  Մա`  մուտքն է ամսվա ընթացքում,  Ծա` ծախսն է ամսվա ընթացքում:
  7. «Փաստացի մնացորդը» տվյալ ամսվա համար որոշվում է դեղատանը փաստացի առկա մնացորդների հիման վրա և գրանցվում հաշվառման գրքում:
  8. Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը դեղատան նյութական պատասխանատու անձը համեմատում է փաստացի մնացորդը դրանց ամսվա վերջին հաշվառման գրքի մնացորդի հետ: Հաշվեկշռում տարբերությունների տվյալների կամ հաշվեկշռի տեղեկություններն անցկացված գույքագրման արդյունքներին չհամապատասխանելու մասին տեղեկությունները հայտնաբերելուց հետո 3-օրյա ժամկետում տեղեկացվում է իրավասու մարմիններին` ՀՀ ոստիկանություն և ՀՀ առողջապահության նախարարություն:
  9. 9-րդ կետով սահմանաված դեպքերի համար կազմվում է արձանագրություն, որը պահպանվում է դեղատանը 10 տարի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 5

ՀՀ կառավարության  2017 թվականի ---

թիվ--- որոշման

 

Հիմնավորում

Դեղի առևտրային անվանումով դեղատոմսի բաց թողման

Տեղեկություններ պացիենտի մասին

(անուն, ազգանունը, տարիքը)

      Ախտորոշում

Դեղի միջազգային անվանումը, դեղաձևը, դեղաչափը

Փոխարինվող դեղի առևտրային անվանումը դեղաձևը,

դեղաչափը

Հիմնավորում` 

 

         Նշել, եթե`

  • Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դուրսգրման դեպքում, եթե պացիենտը հրաժարվում է անվճար տրամադրվող դեղից:

 

---------------------

 

  • Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2015թվականի մայիսի 15-ի «Դեղի անհայտ կողմնակի ազդեցության դիտարկման քարտ-հայտարարագրի ձևը հաստատելու մասին» թիվ 20–Ն հրամանը`  նշել տվյալ դեղի համար բժշկի կողմից նախկինում լրացրած կողմնակի ազդեցության դիտարկման քարտ-հայտարարագրի համարը և քանակը:

 

-----------------------

 

 

 

 

        ------------------------     

բժիշկի ստորագրություն, անունը,ազգանունը

  • Обсуждалось

    03.05.2017 - 20.06.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8585

Принт