Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2019 թվականի _______________ N_______-Ն  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի                 27-ի Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին N 568-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

------ N Ն որոշման

 

 «Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 27-ի N 568-Ն որոշման» 

 

ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՈՒ ԲՈՒԺՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով սահմանվում են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով հետազոտությունների և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված ծավալները, ընթացակարգերը, իրավահարաբերությունները և շահառուներին ներկայացվող պահանջները:
  3. Սույն կարգում «Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» ու «Պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում» հասկացությունները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված իմաստով:
  4. Անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ, բժշկական օգնու­թյան և սպասարկման ծավալներն են՝
  • անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում.
  • վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով մինչ արհեստական սերմնավորումն ու արտամարմնային բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտություններ՝ Հայաս­տա­նի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին»  N 214-Ն որոշ­մա­մբ սահմանված ծավալներով, եթե առկա է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների (արհեստական սերմնավորման և/կամ արտամարմնային բեղմնավորման) կիրառման անհրաժեշտության վերաբերյալ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտո­լո­գիակ­ան) բժշկական օգնության և սպասարկման տեսակի իրականացման լիցենզիա ունեցող կազմակերպության (այսուհետ կազմակերպություն) գրավոր եզրակացությունը.

3) վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառում ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորման մեթոդով՝ առավելագույնը սերմնավորման 6 փորձ.

 4) արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, ինչպես նաև հավելյալ սաղմերի ստացման դեպքում 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ.

5) տվյալ տարվա ընթացքում  իրականացվում է  արտոնյալ պայմաններով պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ արտամարմնային բեղմնավորման երկրորդ  փորձը.

6) սեռաբջիջների ու սաղմերի կրիոկոնսերվացման, պահպանման և ապասառեցման ծախսերը փոխհատուցվում են շահառուների կողմից:

  1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկա­կան օգնության և սպասարկման յուրաքանչյուր դեպքում, ըստ բժշկական ցուցում­ների, կարող է տրամադրվել սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված ծավալ­-

ն­ե­ր­ի ցանկացած անհրաժեշտ համակցություն (պատճառագիտության հետազոտում և բուժում, հետազոտություն` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումից առաջ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներ):

  1. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնու­թյո­ւնը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների ստացման ծառայությունները:
  2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաները կարող են կիրառվել նաև դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջջի օգտագործմամբ, որի դեպքում դրանց ստացման ծախսերը փոխհատուցվում են շահառուների կողմից:
  3. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնու­թյ­ունը և սպասարկումը կազմակերպվում են կազմակերպության կողմից:
  4. Անպտղության բուժման և հաղթահարման նպատակային ամենամյա ծրագրի ծառայությունների  ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության 2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով:

 

  1. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներից, այդ թվում` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավել անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) ներքոնշյալ անզավակ զույգերը.

 1) ամուսիններից մեկը հանդիսանում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված զինծառայող.

2) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

3) հաշմանդամություն` զույգերից մեկի մոտ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում.

              4) ՀՀ կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման  N 1 հավելվածով սահմանված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում  բնակվող զույգերը:  

  1. Շահառուները պետք է միաժամանակ բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝
  • ամուսինները կամ ամուսիններից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրա­պե­տության քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ գտնվում են քաղաքացիական ամուսնության մեջ.
  • ամուսիններից` կինը պատկանում է 25-38 տարիքային խմբին.
  • առկա է զույգի գրավոր դիմումը.
  • անամնեզում անպտղության պատճառագիտության համալիր հետազոտման բացակայություն.
  • անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ և արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ.
  • 4-րդ և 5-րդ ենթակետերի տեղեկատվությունը փաստվում է ներկայացված էպիկրիզով կամ զույգի գրավոր հայտարարությամբ:

 

  1. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՆՊՏՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒ ԲՈՒԺՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ 
  1. Անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով շահառուն պետք է դիմի տվյալ տարում առողջա­պա­հության նախարարության հետ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի ծառայությունների մատուցման պայմանագիր ունեցող կազմակերպություն՝ իր ընտրությամբ:
  2. Պետու­թյան կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնու­թյուն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի պահանջներին համա­պա­տաս­խանության հարցը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով կազմակերպությունում ստեղծվում է հանձնաժողով:
  3. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից (բուժհաստատության տնօրեն կամ բուժական գծով տեղակալ, ռեպրոդուկտոլոգիական ծառայության ղեկավար, անպտղության պատճառագիտությամբ զբաղվող մասնագետ/մասնագետներ, կազմակերպության ֆինանսական ծառայության ներկայացուցիչ, մասնագիտական ասոցիացիայի ներկայացուցիչ):
  4. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է կազմակերպության տնօրենի հրամանով:
  5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Առաջին նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներից ընտրվում են հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են:

         16.Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից.

         17.Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ դիմումների ներկայացման փաստի` 10-օրյա ժամկետում.

         18.Դիմումների մուտքագրման և հաշվառման համար վարվում է գրանցամատյան (թղթային կամ էլեկտրոնային) սույն հավելվածի Ձև 1-ին և Ձև 2-ին  համապատասխան.

        19.Հանձնաժողովը նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ծանուցում է շահառուին:

  1. Անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ պետու­թյան կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնու­թյուն և սպասարկում ստանալու նպատակով, քաղաքացին (այսուհետ` դիմումատուն) հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում` սույն հավելվածի Ձև 3-ին համապատասխան .

2) սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջներին դիմումատուի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը.

           3) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվելու փաստը հավաստող փաստաթուղթը (ամուսնության վկայական) կամ համատիրությունից կամ գյուղական համայնքի ղեկավարից տրված  տեղեկանք քաղաքացու հետ նույն հասցեում բնակության և համատեղ տնտեսություն վարելու մասին.

 4) առկայության դեպքում էպիկրիզ` նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին, տրված կազմակերպության բժիշկ-ռեպրոդուկտոլոգի կամ տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.

 5) կնոջ, տղամարդու` անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնակա­նաց­ման քարտ).

6) սույն հավելվածի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված շահառուի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, իսկ 9-րդ կետի 4-րդ ենթակետով սոցիալական աջակցության արտոնություն ունեցող սահմանամերձ համայնքների բնակիչները նաև տեղեկանք մշտական բնակության վայրից, ընդ որում գրանցման և մշտական բնակության վայրերը պետք է հանդիսանան ՀՀ կառավարության  2014 թվականի դեկտեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշմամբ  սահմանված սոցիալական աջակցություն ստացող  սահմանամերձ համայնք:

  1. Փաստաթղթերն ընդունող հանձնաժողովի քարտուղարը նշված փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դիմումի հանձնման պահին հայտնում է դիմումա­տո­ւին, որը հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարին է ներկայացնում բացակայող փաստաթղթերը:
  2. Կազմա­կեր­պու­թյունները բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրակա­նաց­նում են ըստ դիմումների հաջորդականության, անհրաժեշտության դեպքում հերթագրման եղանակով, 2004 թվականի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  3. Անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ պե­տու­­թյան կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպա­սար­կման նպատակով քաղաքացիների դիմումների հերթագրումը կազ­մա­կերպվում է առանձին:
  4. Հանձնաժողովը շահառուի դիմումը և սույն կարգի 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ուսումնասիրում և քննարկում է մինչև 10 աշխատանքային օրվա, իսկ լրացուցիչ ուսումնասիրության կարիքի դեպքում՝ մինչև 20 օրացույցային օրվա ընթացքում:
  5. Շահառուն իր ցանկությամբ կարող է մասնակցել դիմումի քննակմանը:
  6. Հանձնաժողովի կողմից դիմումատուի գործը ուսումնասիրելու արդյունքում տրվում է եզրակացություն՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման համար շահառուին ուղեգիր տրամադրելու կամ 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով մերժելու վերաբերյալ:

Մերժելու վերաբերյալ եզրակացության ընդունման դեպքում` դիմումատուին տրամադրվում է դիմումի գրավոր պատասխան՝ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

  1. Դիմումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`

          1) դիմումատուն չի բավարարում սույն հավելվածի 9-րդ, 10-րդ և 20-րդ կետերով սահմանված պայմաններին և ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի                 7-ի N214-Ն որոշման 11-րդ և 17-րդ կետերով շահառուներին ներկայացվող պահանջներին.

           2) ներկայացված փաստաթղթերը թերի են և տեղեկաց­վե­լուց հետո սահմանված ժամկետում դիմումատուն չի վերացրել այդ թերությունները: Սույն ենթակետով դիմումատուի մերժման դեպքում, նա չի զրկվում կրկին դիմելու իր իրավունքից:

  1. Դիմումը բավարարելու և ուղեգիր տրամադրելու վերաբերյալ եզրակացության մեջ սահմանվում է մատուցվելիք ծառայությունների ծավալը (անպտղության պատճառագիտության ուսումնասիրություն և բուժում, մինչ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը պարտադիր համալիր հետազոտություններ, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունների մատուցում՝ արհեստական սերմնավորման կամ արհեստական բեղմնավորման մեթոդների կիրառմամբ), որի հիման վրա շահառուին տրամադրվում է ուղեգիր սույն հավելվածի Ձև 4-ին համապատասխան` կցելով քաղվածք հանձնաժողովի եզրակացությունից՝ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:

29.Սույն հավելվածի 3-րդ կետի 3-րդ  և 4-րդ ենթակետերով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հանձնաժողովի եզրակացության հիման վրա առողջապահության նախարարը տրամադրում է  ուղեգիր` արտամարմնային բեղմնավորման կամ արհեստական սերմնավորման իրականացման համար:

  1. Անպտղության բուժման և հաղթահարման նպատակային      ամենամյա ծրագրի      շրջանակներում բժշկական օգնություն  ու    սպասարկում   իրականացնող   կազմակերպությունը ստացված արդյունքների մասին առողջապահության նախարարություն է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություն՝ սույն հավելվածի Ձև 5-ին համապատասխան:

 

Նախագծի շարունակությունը կարդալ կից փաստաթղթում:

  • Обсуждалось

    18.04.2019 - 03.05.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10899

Принт

Предложения

Lili Mkrtchyan

26.04.2019

Չգիտեմ ինչու ոչ մի երկրում չկա արտոնություն այն զույգերի համար,որոնց երեխա ունենալու երազանքը կարող է կատարվել միայն փոխնակ մոր միջոցով։Ինչու եք ֆինանսավորում արտամարմնային բեղմնավորման համար նաև դոնորական սերմով բեղմնավորելուն եք ֆինանսավորում, բայց ոչ փոխնակ մոր միջոցով։Հասկանալի է որ գումարը մեծ է,բայց չէ որ դա միակ ելքն է շատ զույգերի մոտ։Եթե փոխնակ մորը չեք վճարում գոնե բժշկական ծախսերը,դեղերի պրոցեդուրանների վճարները կարող եք կատարել։Ինչ տարբերություն ով կկրի հղիությունը։Այսինքն ինչ անենք տվյալ դեպքում?Այդ նույն ասոցիացիան ասեց կֆինանսավորի արտամարմնայինի համար,բայց բժիշկը երբ տվեց եզրակացություն ինձ ,ոը իմաստ չունի անել քանի որ իմ օրգանիզմս չի կարողանում տանել հղիությունը ու անընդհատ կորցնում եմ ու անհըաժեշտ է փոխնակ մոր միջոցով անել,ասոցիացիան հրաժարվեց ֆինանսավորել։Ինչու?միգուցե քույրս է ցանկանում լինել փոխնակ մայր ինձ համար և միայն բժիշկների ու դեղերի գումարն էր պետք ինձ։Ինչ տարբերություն?Եթե պիտի տային ֆի անսավորում դեղերի,բժշկի,ու ամեն ինչի ապա ինչ տարբերությում ինձ կտեղդրեին թե փոխնակ մորը։Շատ սխալ մոտեցում է ։Սիրելի Թորոսյան խնդրում եմ ասեք ես ինչ ելք ունեմ?Ինձ նման շատ զույգեր կան։

Քնարիկ Տիգրանյան

24.04.2019

Առաջարկում եմ՝ այս կետը՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ և արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, վերանայել և ձևակերպել հետևյալ կերպ՝ անամնեզում արտամարմնային բեղմնավորման ոչ ավել քան 2 փորձ կամ արհեստական սերմնավորման ոչ ավել քան 3 փորձ, քանի որ անպտուղ զույգերի մեծ մասը չի կատարել ԱՄԲ հենց ֆինանսի պատճառով:

Սիրանուշ Մարտիրոսյան

19.04.2019

Ծրագրում ընդգրկել նաև վարձակալությամբ ապրող զույգերին

Узнать больше