Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի    ------------------------ N – Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման հավելված N 2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 4 ձևի:»

  • Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  • Որոշման ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է մրցույթ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգի (այսուհետ` Էլեկտրոնային համակարգ) օպերատոր ընտրելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն պայմանագիր է կնքում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված մրցույթում հաղթած Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է սույն որոշման հավելվածի 17-րդ կետով նախատեսված Հանձնաժողովը, հաստատվում է դրա անհատական կազմը և աշխատակարգը: Հանձնաժողովի անհատական կազմի մեջ պետք է ներառվեն թեկնածուներ ՀՀ կառավարությունից, ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեից, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, ըստ անհրաժեշտության, այլ գերատեսչություններից և մասնավոր հատվածից:
  4. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրով հաստատվում է, որ Էլեկտրոնային համակարգում ընդգրկված բոլոր զբոսաշրջային օպերատորների և ծառայություն մատուցող այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիության իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեին: Էլեկտրոնային համակարգում ընդգրկված զբոսաշրջային օպերատորները տնօրինում են բացառապես իրենց վերաբերյալ և իրենց կողմից Էլեկտրոնային համակարգ մուտքագրված տեղեկատվությունը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն և Էլեկտրոնային համակարգի օպերատորը ապահովում են Էլեկտրոնային համակարգի միջոցով իրենց հասանելի ցանկացած տեղեկատվության հասանելիությունը:
  5. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված զբոսաշրջային օպերատորները Էլեկտրոնային համակարգի օպերատոր ընտրվելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում.

1)       Էլեկտրոնային համակարգում ընդգրկվելու նպատակով պայմանագիր են կնքում Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ և պայմանագրի պատճենը ներկայացնում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե:

2)       առնվազն 10 տարբեր հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները, սույն որոշման հավելվածի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագրերի պատճենները և սույն ենթակետով նախատեսված պայմանագրերում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից տրամադրված սույն որոշման հավելվածի ձև 4.2.1-ին համապատասխանող տեղեկանքները ներկայացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե, ինչպես նաև տեղեկանքներում ներառված տեղեկատվությունը հրապարակում իրենց ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջում և Էլեկտրոնային համակարգում:

  1. Սույն որոշման 6-րդ կետի պահանջները չկատարած զբոսաշրջային օպերատորները հանվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառումից և ցանկից:
  2. Էլեկտրոնային համակարգի ներդրման ֆինանսավորումն իրականացվում է Էլեկտրոնային համակարգի օպերատորի կողմից:
  3. Էլեկտրոնային համակարգի սպասարկման ֆինանասվորումն իրականացվում է Էլեկտրոնային համակարգում ընդգրկված զբոսաշրջային օպերատորների և ցանկության դեպքում` ծառայություններ մատուցող այլ անձանց կողմից:
  4. Սույն որոշման 9-րդ կետով նախատեսված ֆինանսավորումն իրականացվում է ամսական պարբերականությամբ` Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Ընդ որում` սույն կետով նախատեսված վճարը չի կարող գերազանցել ամսական ________ ՀՀ դրամը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018թ. ________ __-ի

N___ -Ն որոշման

Ձև N 4

ԿԱՐԳ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

  1. 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր) հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային համակարգ) ընդգրկման, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկի (այսուհետ` Ցանկ) հրապարակման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ` Լիազոր մարմին)` սույն կարգին համապատասխան:
  2. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գրանցված, սույն կարգով հաշվառված, Էլեկտրոնային համակարգում ընդգրկված և Ցանկում ներառված Զբոսաշրջային օպերատորների կողմից համապատասխան զբոսաշրջային փաթեթներ (այսուհետ` Զբոսաշրջային փաթեթ) ձևավորելու կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, առանձին հյուրանոցային ծառայություններ իրացնելու միջոցով սույն կարգին համապատասխան:
  1. 2. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
  1. Հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել կարող են՝
  • Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան երեք տարի առաջ,

բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,

գ. սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի,

դ. ունեն գրասենյակ, որը պետք է բավարարի հետևյալ պահանջները` զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), գործունեության բնույթը («Զբոսաշրջային օպերատոր» ձևակերպմամբ) և աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնող, գրասենյակի մուտքի մոտ, դրսի կողմից տեսանելի հատվածում ցուցատախտակի առկայություն, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն, հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն: Գրասենյակում հաճախորդների համար տեսանելի մասում պետք է ապահովվի հետևյալի առկայությունը` իրենց պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) տվյալները, սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը, Հայաստանը և Արցախը ներկայացնող տեղեկատվական, գովազդային նյութերը:  

  • Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք

ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ,

բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,

գ. ունեն գրասենյակ, որը պետք է բավարարի հետևյալ պահանջները` զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), գործունեության բնույթը («Զբոսաշրջային օպերատոր» ձևակերպմամբ) և աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնող, գրասենյակի մուտքի մոտ, դրսի կողմից տեսանելի հատվածում ցուցատախտակի առկայություն, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն, հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն: Գրասենյակում հաճախորդների համար տեսանելի մասում պետք է ապահովվի հետևյալի առկայությունը` իրենց պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) տվյալները, սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը, Հայաստանը և Արցախը ներկայացնող տեղեկատվական, գովազդային նյութերը:   

  1. Զբոսաշրջային օպերատորները հաշվառվելուց և ցանկում հրապարակվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում,

1) Էլեկտրոնային համակարգում ընդգրկվելու նպատակով պայմանագիր են կնքում Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ, պայմանագրի պատճենը ներկայացնում Լիազոր մարմին,

2)  հաշվառված լինելու ողջ ժամանակահատվածի համար իրենց ինտերնետային կայքում ապահովում են հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողություն, որտեղ տեղադրում են՝

ա. իրենց կողմից առաջարկվող, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 30 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն երկուականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում, 5-ը` Արցախի Հանրապետությունում` զբոսաշրջային փաթեթներում ներառելով առնվազն 10 տարբեր անձանց կողմից մատուցվող հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաև իրենց հայեցողությամբ առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Ընդ որում՝ սույն ենթակետով նախատեսված փաթեթները կարող են պարբերաբար թարմացվել և դրանցում սպառողի հետ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ` պահպանելով սույն կարգի պահանջները,

բ. բանկային վավերապայմանները,

գ. իրենց գրասենյակ(ներ)ի աշխատանքային օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը,

դ. իրենց հայեցողությամբ այլ տեղեկատվություն:

  1. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները (այդ թվում նաև՝ Լիազոր մարմնին հաշվառման նպատակով ներկայացված) ներկայացվում են գնանշմամբ` առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները և հյուրանոցային տնտեսության օբյեկտի կողմից հայտարարաված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը: Ընդ որում՝ զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված արժեքի հարկ չվճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում` առանց ավելացված արժեքի հարկի):
  2. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջում առանձին հյուրանոցային ծառայությունը ներկայացվում է գնանշմամբ, որը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը:
  3. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`

1) սպառողի հետ կնքելով սույն կարգի ձև 4.1-ով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,

2) ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

  1. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային  օպերատորներն  առաջարկում և իրացնում են հյուրանոցային ծառայություններ բացառապես այն հյուրանոցային տնտեսության օբյեկտներում,

1)       որոնք ներառված չեն սույն կարգի 35-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում,

2) որոնց  շահագործող անձանց և զբոսաշրջային օպերատորի միջև, բացի հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրից, գործում է նաև սույն կարգի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագիր,

3)       որոնց  վերաբերյալ տվյալները զբոսաշրջային օպերատորների կողմից հրապարակված են իրենց ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջում և Էլեկտրոնային համակարգում` հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ սույն կարգի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելուց հետո:

  1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գործարքը ձևակերպվում և կնքվում է բացառապես Էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ կերպ. սույն կարգի ձև 4.1-ով նախատեսված օրինակելի պայմանգրում լրացվում են անհրաժեշտ տվյալները, սահմանված պայմաններին համապատասխան լրացվելու դեպքում թղթային կրիչի վրա տպվում է պայմանագրի տեքստը երկու օրինակով, այնուհետև պայմանագիրը երկու կողմերի կողմից կնքվելուց հետո զբոսաշրջային օպերատորն Էլեկտրոնային համակարգում կատարում է համապատասխան նշագրում, որի արդյունքում վճարում կատարելու նպատակով տպվում է բանկ ներկայացվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի անվանումով պաշտպանիչ նշանը կրող սույն կարգի ձև 4.1.1-ով նախատեսված տեղեկանքը, որը Զբոսաշրջային օպերատորի կողմից ստորագրվում (կնիքի առկայության դեպքում` նաև կնքվում) և տրամադրվում է շահառուին: Արգելվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում Զբոսաշրջային օպերատորների կողմից շահառուների հետ կնքել այլ պայմանագրեր, քան նախատեսված է սույն կետով:
  2. Պայմանագրի վաղաժամկետ դադարման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքերում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, զբոսաշրջային օպերատորը վերադարձնում է բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին:
  3. Հաշվառված զբոսաշրջային օպերատորները Լիազոր մարմին ներկայացնում են

1) սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված ցանկացած տեղեկատվություն` Լիազոր մարմնի պահանջով, պահանջը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում,

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով` էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական ուղեկցող գրությամբ:

  1. Լիազոր մարմնի կողմից գրությունները զբոսաշրջային օպերատորներին կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconoomy.am էլեկտրոնային հասցեից զբոսաշրջային օպերատորների կողմից լիազոր մարմին ներկայացված իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին, որոնք համարվում են զբոսաշրջային օպերատորների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեները:
  2. Զբոսաշրջային օպերատորները պարտավոր են ապահովել իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեների անխափան գործողությունը հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածում:
  3. Պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեների փոփոխության կամ գործողության դադարման դեպքում զբոսաշրջային օպերատորները պարտավոր են այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել Lիազոր մարմին:
  4. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերին համապատասխան էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը համարվում են ստացված, և համապատասխանաբար լիազոր մարմինն ու զբոսաշրջային օպերատորներն այդ մասին համարվում են ծանուցված, եթե առկա չէ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը չստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
  5. Էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը չստանալու մասին էլեկտրոնային հավաստման առկայության դեպքում փաստաթղթերը համարվում են ստացված և զբոսաշրջային օպերատորները այդ մասին համարվում են ծանուցված Լիազոր մարմնի կողմից փաստաթղթերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում հրապարակվելուց հետո` 3-րդ աշխատանքային օրը:
  1. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
  1. Հաշվառումն իրականացվում է կամավոր սկզբունքով` զբոսաշրջային օպերատորների հայտի և դրա վերաբերյալ Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
  2. Հաշվառվելու նպատակով զբոսաշրջային օպերատորը Լիազոր մարմին է ներկայացնում`

1) հայտ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ համաձայն սույն կարգի ձև 4.3-ի, իսկ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ համաձայն սույն կարգի ձև 4.4-ի,

2) գրասենյակ(ներ)ի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները, բացառությամբ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների, որոնք ներկայացնում են զբոսաշրջության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը,

3) սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 15 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն մեկականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում, 2-ը` Արցախի Հանրապետությունում` առանձին նշելով նաև փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին,

4) զբոսաշրջային փաթեթներում ընդգրկված առնվազն տրանսպորտային և առնվազն 10 տարբեր հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները, սույն կարգի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև սույն կարգի ձև 4.2.1-ին համապատասխանող հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից տրամադրված տեղեկանքները սույն ենթակետով նախատեսված պայմանագրերում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ,

5) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութեր կամ փաստաթղթերի պատճեններ, բացառությամբ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների,

6) Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` նաև զբոսաշրջության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը:

  1. Հանձնաժողովը հայտերը քննարկում և դրանց հետ կապված եզրակացություն է տալիս իր նիստերի ընթացքում, որոնք գումարվում են ամիսը մեկ անգամ` յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո, եթե մինչև տվյալ ամսվա 25-ը ներկայացվել է առնվազն մեկ հայտ: Յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո ներկայացված հայտերը քննարկվում են Հանձնաժողովի հաջորդ ամսվա նիստի ընթացքում:
  2. Հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է նիստերի և Զբոսաշրջային օպերատորների գրասենյակներում գնահատման միջոցով:
  3. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, ընդ որում ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
  4. Հանձնաժողովը կամ Լիազոր մարմնի գրության հիման վրա համապատասխան մարզպետարանը մինչ հանձնաժողովի հերթական նիստը տեղում գնահատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ գործող զբոսաշրջային օպերատորի գրասենյակի` «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը և կազմում եզրակացություն:
  5. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը ներառում է հայտ ներկայացրած զբոսաշրջային օպերատորի` սույն կարգի պահանջներին համապատասխանության մասին եզրակացությունը, ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:
  6. Հանձնանաժողովի դրական եզրակացության դեպքում եզրակացությունը հաստատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին առաջարկում է կնքել սույն կարգի ձև 4.5-ով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր:
  7. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի և Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զբոսաշրջային օպերատորը հաշվառվում է հաշվառման մատյանում, հրապարակվում ցանկում և ընդգրկվում Էլեկտրոնային համակարգում:
  8. Հանձնաժողովը եզրակացություն է տալիս զբոսաշրջային օպերատորի` սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու մասին, եթե

1) բացակայում է սույն կարգի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը.

2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով և Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի դեպքում զբոսաշրջային օպերատորի գործունեությունը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.

5) սույն կարգի 22-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքում պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսաշրջային օպերատորի գրասենյակը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին.

6) զբոսաշրջային օպերատորի ներկայացված փաթեթի իրականացումն անհնար է կամ չի համապատասխանում սույն կարգի պահանջներին:

  1.  Հայտը Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե
  • Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Զբոսաշրջային օպերատորի` սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու մասին, կամ
  • Զբոսաշրջային օպերատորը չի կնքում սույն կարգի 24-րդ կետով նախատեսված պայմանագիրը` պայմանագիր կնքելու առաջարկությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, կամ
  • Զբոսաշրջային օպերատորը սույն կարգի 30-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով դուրս է եկել հաշվառումից և ցանկից և չի լրացել հաշվառումից և ցանկից դուրս գալու մեկ տարին:
  1. Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում առանց նախազգուշացնելու (այդ թվում նաև` Զբոսաշրջային օպերատորի գրասենյակում), Հանձնաժողովի կողմից կարող է իրականացվել սույն կարգի պահանջներին` նաև հաշվառված զբոսաշրջային օպերատորի գործունեության համապատասխանության, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված ծառայություններից սպառողների օգտվելու փաստի գնահատում` չխոչընդոտելով զբոսաշրջային օպերատորի բնականոն գործունեությունը:
  2. Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի պահանջի խախտում հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր նախազգուշացնում է վերջինիս, բացառությամբ սույն կարգի 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի:
  3. Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին հաշվառումից և ցանկից հանում է՝

1) զբոսաշրջային օպերատորի դիմումի համաձայն` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի 28-րդ կետով նախատեսված նախազգուշացումը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում սույն կարգի որևէ պահանջ խախտելու դեպքում.

3) մեկ ֆինանսական տարվա ընթացքում մեկից ավելի անգամ սպառողի կամ ծառայություն մատուցող անձանց հետ կնքված պայմանագիր խախտելու դեպքում, եթե խախտման փաստը սահմանված կարգով ապացուցված է.

4) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն

  • Обсуждалось

    29.03.2019 - 19.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7161

Принт