Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018 թվականի ------------------------ N – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
- Որոշման հավելված N 2-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը` համաձայն N 4 ձևի:»
- Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
- Որոշման ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է մրցույթ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգի (այսուհետ` Էլեկտրոնային համակարգ) օպերատոր ընտրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն պայմանագիր է կնքում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված մրցույթում հաղթած Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվում է սույն որոշման հավելվածի 17-րդ կետով նախատեսված Հանձնաժողովը, հաստատվում է դրա անհատական կազմը և աշխատակարգը: Հանձնաժողովի անհատական կազմի մեջ պետք է ներառվեն թեկնածուներ ՀՀ կառավարությունից, ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններից, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեից, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, ըստ անհրաժեշտության, այլ գերատեսչություններից և մասնավոր հատվածից:
- Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրով հաստատվում է, որ Էլեկտրոնային համակարգում ընդգրկված բոլոր զբոսաշրջային օպերատորների և ծառայություն մատուցող այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հասանելիության իրավունքը պատկանում է բացառապես ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեին: Էլեկտրոնային համակարգում ընդգրկված զբոսաշրջային օպերատորները տնօրինում են բացառապես իրենց վերաբերյալ և իրենց կողմից Էլեկտրոնային համակարգ մուտքագրված տեղեկատվությունը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն և Էլեկտրոնային համակարգի օպերատորը ապահովում են Էլեկտրոնային համակարգի միջոցով իրենց հասանելի ցանկացած տեղեկատվության հասանելիությունը:
- Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված զբոսաշրջային օպերատորները Էլեկտրոնային համակարգի օպերատոր ընտրվելուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում.
1) Էլեկտրոնային համակարգում ընդգրկվելու նպատակով պայմանագիր են կնքում Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ և պայմանագրի պատճենը ներկայացնում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե:
2) առնվազն 10 տարբեր հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները, սույն որոշման հավելվածի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագրերի պատճենները և սույն ենթակետով նախատեսված պայմանագրերում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից տրամադրված սույն որոշման հավելվածի ձև 4.2.1-ին համապատասխանող տեղեկանքները ներկայացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե, ինչպես նաև տեղեկանքներում ներառված տեղեկատվությունը հրապարակում իրենց ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջում և Էլեկտրոնային համակարգում:
- Սույն որոշման 6-րդ կետի պահանջները չկատարած զբոսաշրջային օպերատորները հանվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառումից և ցանկից:
- Էլեկտրոնային համակարգի ներդրման ֆինանսավորումն իրականացվում է Էլեկտրոնային համակարգի օպերատորի կողմից:
- Էլեկտրոնային համակարգի սպասարկման ֆինանասվորումն իրականացվում է Էլեկտրոնային համակարգում ընդգրկված զբոսաշրջային օպերատորների և ցանկության դեպքում` ծառայություններ մատուցող այլ անձանց կողմից:
- Սույն որոշման 9-րդ կետով նախատեսված ֆինանսավորումն իրականացվում է ամսական պարբերականությամբ` Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ կնքված պայմանագրին համապատասխան: Ընդ որում` սույն կետով նախատեսված վճարը չի կարող գերազանցել ամսական ________ ՀՀ դրամը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2018թ. ________ __-ի
N___ -Ն որոշման
Ձև N 4
ԿԱՐԳ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
- 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր) հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային համակարգ) ընդգրկման, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորների ցանկի (այսուհետ` Ցանկ) հրապարակման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ` Լիազոր մարմին)` սույն կարգին համապատասխան:
- Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գրանցված, սույն կարգով հաշվառված, Էլեկտրոնային համակարգում ընդգրկված և Ցանկում ներառված Զբոսաշրջային օպերատորների կողմից համապատասխան զբոսաշրջային փաթեթներ (այսուհետ` Զբոսաշրջային փաթեթ) ձևավորելու կամ, հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից, առանձին հյուրանոցային ծառայություններ իրացնելու միջոցով սույն կարգին համապատասխան:
- 2. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Հաշվառվել և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցել կարող են՝
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք
ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան երեք տարի առաջ,
բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,
գ. սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հայտը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մասնակցել են առնվազն միջազգային 2 կամ տեղական և միջազգային մեկական զբոսաշրջային ցուցահանդեսի,
դ. ունեն գրասենյակ, որը պետք է բավարարի հետևյալ պահանջները` զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), գործունեության բնույթը («Զբոսաշրջային օպերատոր» ձևակերպմամբ) և աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնող, գրասենյակի մուտքի մոտ, դրսի կողմից տեսանելի հատվածում ցուցատախտակի առկայություն, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն, հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն: Գրասենյակում հաճախորդների համար տեսանելի մասում պետք է ապահովվի հետևյալի առկայությունը` իրենց պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) տվյալները, սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը, Հայաստանը և Արցախը ներկայացնող տեղեկատվական, գովազդային նյութերը:
- Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորները, որոնք
ա. պետական գրանցում են ստացել հայտը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ,
բ. համապատասխանում են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքով զբոսաշրջային օպերատորների նկատմամբ սահմանված պահանջներին,
գ. ունեն գրասենյակ, որը պետք է բավարարի հետևյալ պահանջները` զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում անունը, ազգանունը), գործունեության բնույթը («Զբոսաշրջային օպերատոր» ձևակերպմամբ) և աշխատանքային օրերի և ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնող, գրասենյակի մուտքի մոտ, դրսի կողմից տեսանելի հատվածում ցուցատախտակի առկայություն, հեռահաղորդակցության ժամանակակից միջոցների առկայություն, հաճախորդների համար սպասարկման համապատասխան տեղերի (աթոռ, բազկաթոռ) առկայություն: Գրասենյակում հաճախորդների համար տեսանելի մասում պետք է ապահովվի հետևյալի առկայությունը` իրենց պետական գրանցման (ֆիզիկական անձի դեպքում պետական հաշվառման) տվյալները, սպառողի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, զբոսաշրջային արդյունքի իրացման համար ձևակերպվող փաստաթղթերի օրինակները իրենց կողմից առաջարկվող զբոսաշրջային արդյունքին վերաբերող գովազդային նյութերը, Հայաստանը և Արցախը ներկայացնող տեղեկատվական, գովազդային նյութերը:
- Զբոսաշրջային օպերատորները հաշվառվելուց և ցանկում հրապարակվելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
1) Էլեկտրոնային համակարգում ընդգրկվելու նպատակով պայմանագիր են կնքում Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ, պայմանագրի պատճենը ներկայացնում Լիազոր մարմին,
2) հաշվառված լինելու ողջ ժամանակահատվածի համար իրենց ինտերնետային կայքում ապահովում են հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողություն, որտեղ տեղադրում են՝
ա. իրենց կողմից առաջարկվող, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 30 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն երկուականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում, 5-ը` Արցախի Հանրապետությունում` զբոսաշրջային փաթեթներում ներառելով առնվազն 10 տարբեր անձանց կողմից մատուցվող հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաև իրենց հայեցողությամբ առանձին հյուրանոցային ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Ընդ որում՝ սույն ենթակետով նախատեսված փաթեթները կարող են պարբերաբար թարմացվել և դրանցում սպառողի հետ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ` պահպանելով սույն կարգի պահանջները,
բ. բանկային վավերապայմանները,
գ. իրենց գրասենյակ(ներ)ի աշխատանքային օրերի ու ժամերի վերաբերյալ տեղեկատվությունը,
դ. իրենց հայեցողությամբ այլ տեղեկատվություն:
- Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները (այդ թվում նաև՝ Լիազոր մարմնին հաշվառման նպատակով ներկայացված) ներկայացվում են գնանշմամբ` առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները և հյուրանոցային տնտեսության օբյեկտի կողմից հայտարարաված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը: Ընդ որում՝ զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված արժեքի հարկ չվճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում` առանց ավելացված արժեքի հարկի):
- Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջում առանձին հյուրանոցային ծառայությունը ներկայացվում է գնանշմամբ, որը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը:
- Հաշվառված զբոսաշրջային օպերատորները զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայությունները իրացնում են`
1) սպառողի հետ կնքելով սույն կարգի ձև 4.1-ով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր,
2) ապահովելով սպառողի հետ կնքված պայմանագրի պատշաճ կատարումը` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
- Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային օպերատորներն առաջարկում և իրացնում են հյուրանոցային ծառայություններ բացառապես այն հյուրանոցային տնտեսության օբյեկտներում,
1) որոնք ներառված չեն սույն կարգի 35-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում,
2) որոնց շահագործող անձանց և զբոսաշրջային օպերատորի միջև, բացի հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրից, գործում է նաև սույն կարգի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագիր,
3) որոնց վերաբերյալ տվյալները զբոսաշրջային օպերատորների կողմից հրապարակված են իրենց ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջում և Էլեկտրոնային համակարգում` հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց հետ սույն կարգի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելուց հետո:
- Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գործարքը ձևակերպվում և կնքվում է բացառապես Էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ կերպ. սույն կարգի ձև 4.1-ով նախատեսված օրինակելի պայմանգրում լրացվում են անհրաժեշտ տվյալները, սահմանված պայմաններին համապատասխան լրացվելու դեպքում թղթային կրիչի վրա տպվում է պայմանագրի տեքստը երկու օրինակով, այնուհետև պայմանագիրը երկու կողմերի կողմից կնքվելուց հետո զբոսաշրջային օպերատորն Էլեկտրոնային համակարգում կատարում է համապատասխան նշագրում, որի արդյունքում վճարում կատարելու նպատակով տպվում է բանկ ներկայացվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի անվանումով պաշտպանիչ նշանը կրող սույն կարգի ձև 4.1.1-ով նախատեսված տեղեկանքը, որը Զբոսաշրջային օպերատորի կողմից ստորագրվում (կնիքի առկայության դեպքում` նաև կնքվում) և տրամադրվում է շահառուին: Արգելվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում Զբոսաշրջային օպերատորների կողմից շահառուների հետ կնքել այլ պայմանագրեր, քան նախատեսված է սույն կետով:
- Պայմանագրի վաղաժամկետ դադարման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքերում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, զբոսաշրջային օպերատորը վերադարձնում է բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին:
- Հաշվառված զբոսաշրջային օպերատորները Լիազոր մարմին ներկայացնում են
1) սոցիալական փաթեթի շրջանակներում իրենց գործունեության հետ կապված ցանկացած տեղեկատվություն` Լիազոր մարմնի պահանջով, պահանջը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում,
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկատվությունը կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեով` էլեկտրոնային ստորագրությամբ կամ տեսաներածված պաշտոնական ուղեկցող գրությամբ:
- Լիազոր մարմնի կողմից գրությունները զբոսաշրջային օպերատորներին կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconoomy.am էլեկտրոնային հասցեից զբոսաշրջային օպերատորների կողմից լիազոր մարմին ներկայացված իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին, որոնք համարվում են զբոսաշրջային օպերատորների պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեները:
- Զբոսաշրջային օպերատորները պարտավոր են ապահովել իրենց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեների անխափան գործողությունը հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածում:
- Պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեների փոփոխության կամ գործողության դադարման դեպքում զբոսաշրջային օպերատորները պարտավոր են այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել Lիազոր մարմին:
- Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերին համապատասխան էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը համարվում են ստացված, և համապատասխանաբար լիազոր մարմինն ու զբոսաշրջային օպերատորներն այդ մասին համարվում են ծանուցված, եթե առկա չէ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը չստանալու մասին էլեկտրոնային հավաստում:
- Էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերը չստանալու մասին էլեկտրոնային հավաստման առկայության դեպքում փաստաթղթերը համարվում են ստացված և զբոսաշրջային օպերատորները այդ մասին համարվում են ծանուցված Լիազոր մարմնի կողմից փաստաթղթերը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում հրապարակվելուց հետո` 3-րդ աշխատանքային օրը:
- ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
- Հաշվառումն իրականացվում է կամավոր սկզբունքով` զբոսաշրջային օպերատորների հայտի և դրա վերաբերյալ Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացության հիման վրա:
- Հաշվառվելու նպատակով զբոսաշրջային օպերատորը Լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ համաձայն սույն կարգի ձև 4.3-ի, իսկ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում՝ համաձայն սույն կարգի ձև 4.4-ի,
2) գրասենյակ(ներ)ի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները, բացառությամբ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների, որոնք ներկայացնում են զբոսաշրջության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը,
3) սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանող առնվազն 15 զբոսաշրջային փաթեթներ, որոնցից առնվազն մեկականը պետք է ներառեն զբոսաշրջային ծառայություններ կամ օբյեկտներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հայտարարած յուրաքանչյուր զբոսաշրջային կենտրոնում, 2-ը` Արցախի Հանրապետությունում` առանձին նշելով նաև փաթեթում ներառված հյուրանոցային ծառայության գինը, որը պետք է համապատասխանի սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմաններին,
4) զբոսաշրջային փաթեթներում ընդգրկված առնվազն տրանսպորտային և առնվազն 10 տարբեր հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները, սույն կարգի ձև 4.2-ին համապատասխանող սոցիալական փաթեթի շրջանակներում պարտադիր պայմանների վերաբերյալ համաձայնագրերը, ինչպես նաև սույն կարգի ձև 4.2.1-ին համապատասխանող հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց կողմից տրամադրված տեղեկանքները սույն ենթակետով նախատեսված պայմանագրերում ներառված հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ,
5) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութեր կամ փաստաթղթերի պատճեններ, բացառությամբ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների,
6) Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` նաև զբոսաշրջության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը:
- Հանձնաժողովը հայտերը քննարկում և դրանց հետ կապված եզրակացություն է տալիս իր նիստերի ընթացքում, որոնք գումարվում են ամիսը մեկ անգամ` յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո, եթե մինչև տվյալ ամսվա 25-ը ներկայացվել է առնվազն մեկ հայտ: Յուրաքանչյուր ամսվա 25-ից հետո ներկայացված հայտերը քննարկվում են Հանձնաժողովի հաջորդ ամսվա նիստի ընթացքում:
- Հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է նիստերի և Զբոսաշրջային օպերատորների գրասենյակներում գնահատման միջոցով:
- Հանձնաժողովի նիստերը հրավիրում և ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նիստն իրավազոր է (քվորում ունի), եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք, ընդ որում ձայների հավասարության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
- Հանձնաժողովը կամ Լիազոր մարմնի գրության հիման վրա համապատասխան մարզպետարանը մինչ հանձնաժողովի հերթական նիստը տեղում գնահատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ գործող զբոսաշրջային օպերատորի գրասենյակի` «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը և կազմում եզրակացություն:
- Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը ներառում է հայտ ներկայացրած զբոսաշրջային օպերատորի` սույն կարգի պահանջներին համապատասխանության մասին եզրակացությունը, ստորագրվում է Հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:
- Հանձնանաժողովի դրական եզրակացության դեպքում եզրակացությունը հաստատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին առաջարկում է կնքել սույն կարգի ձև 4.5-ով նախատեսված օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր:
- Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրի և Հանձնաժողովի եզրակացության հիման վրա Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զբոսաշրջային օպերատորը հաշվառվում է հաշվառման մատյանում, հրապարակվում ցանկում և ընդգրկվում Էլեկտրոնային համակարգում:
- Հանձնաժողովը եզրակացություն է տալիս զբոսաշրջային օպերատորի` սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու մասին, եթե
1) բացակայում է սույն կարգի 17-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը.
2) ներկայացված փաստաթղթերն ակնհայտորեն խեղաթյուրված են կամ կեղծիք են պարունակում.
3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով և Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իսկ Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորների դեպքում` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի դեպքում զբոսաշրջային օպերատորի գործունեությունը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին.
5) սույն կարգի 22-րդ կետով նախատեսված գնահատման արդյունքում պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսաշրջային օպերատորի գրասենյակը չի համապատասխանում «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին.
6) զբոսաշրջային օպերատորի ներկայացված փաթեթի իրականացումն անհնար է կամ չի համապատասխանում սույն կարգի պահանջներին:
- Հայտը Լիազոր մարմինը մերժում է հայտը, եթե
- Հանձնաժողովը եզրակացություն է տալիս Զբոսաշրջային օպերատորի` սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու մասին, կամ
- Զբոսաշրջային օպերատորը չի կնքում սույն կարգի 24-րդ կետով նախատեսված պայմանագիրը` պայմանագիր կնքելու առաջարկությունը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, կամ
- Զբոսաշրջային օպերատորը սույն կարգի 30-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով դուրս է եկել հաշվառումից և ցանկից և չի լրացել հաշվառումից և ցանկից դուրս գալու մեկ տարին:
- Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում առանց նախազգուշացնելու (այդ թվում նաև` Զբոսաշրջային օպերատորի գրասենյակում), Հանձնաժողովի կողմից կարող է իրականացվել սույն կարգի պահանջներին` նաև հաշվառված զբոսաշրջային օպերատորի գործունեության համապատասխանության, ինչպես նաև պայմանագրերով նախատեսված ծառայություններից սպառողների օգտվելու փաստի գնահատում` չխոչընդոտելով զբոսաշրջային օպերատորի բնականոն գործունեությունը:
- Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի պահանջի խախտում հայտնաբերելու դեպքում այդ մասին գրավոր նախազգուշացնում է վերջինիս, բացառությամբ սույն կարգի 30-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի:
- Լիազոր մարմինը զբոսաշրջային օպերատորին հաշվառումից և ցանկից հանում է՝
1) զբոսաշրջային օպերատորի դիմումի համաձայն` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի 28-րդ կետով նախատեսված նախազգուշացումը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում սույն կարգի որևէ պահանջ խախտելու դեպքում.
3) մեկ ֆինանսական տարվա ընթացքում մեկից ավելի անգամ սպառողի կամ ծառայություն մատուցող անձանց հետ կնքված պայմանագիր խախտելու դեպքում, եթե խախտման փաստը սահմանված կարգով ապացուցված է.
4) զբոսաշրջային օպերատորի կողմից սույն կարգի 8-րդ կամ 9-րդ կետերի խախտման դեպքում:
- Սույն կարգի 30-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և ցանկից դուրս եկած զբոսաշրջային օպերատորները չեն կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից դուրս գալուց հետո մեկ տարվա ընթացքում:
- ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
- Հաշվառված զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվությունն անմիջապես հրապարակվում է Ցանկում:
- Ցանկը կազմվում է Զբոսաշրջային օպերատորների հաշվառման հերթականությամբ և ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) Զբոսաշրջային օպերատորի անվանումը (անհատ ձեռնարկատեր հանդիսանալու դեպքում՝ անուն-ազգանունը)` էլեկտրոնային հղումով դեպի զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» բաժնին,
2) Զբոսաշրջային օպերատորի գրասենյակ(ներ)ի հասցեն(երը), հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն(երը) և զբոսաշրջային օպերատորի տրամադրած այլ կապի միջոցները,
3) Զբոսաշրջային օպերատորի ապրանքային նշանը` զբոսաշրջային օպերատորի կողմից ներկայացվելու դեպքում,
4) Զբոսաշրջային օպերատորի բանկային վավերապայմանները:
- Լիազոր մարմինը ցանկը հրապարակում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում:
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում հրապարակվում են նաև`
- Հաշվառումից և Ցանկից դուրս եկած զբոսաշրջային օպերատորների ցանկը` նշելով վերջիններիս դուրս գալու հիմքը,
- Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց ցանկը, որոնք խախտել են սույն կարգի Ձև 4.2-ով նախատեսված Համաձայնագրով սահմանված պահանջները:
Ձև 4.1
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Համայնք ________ |
«____»____________ ______ թ. |
Օր ամիս (տառերով) տարի
________________________________________________ (այսուհետ` Շահառու), մի կողմից,
(շահառու(ներ)ի անուն(ներ)ը, ազգանուն(ներ)ը
___________________________________________(այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր),
(զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը ազգանունը)
ի դեմս __________________________________________________________________-ի, որը
(տնօրենի, կամ լիազորված անձի անունը, ազգանունը)
գործում է ______________________________________________ լիազորագրի հիման վրա,
(նշվում է լիազորագրի տրման ամսաթիվն ու համարը, եթե պայմանագիրը կնքվում է լիազորված անձի միջոցով)
որը հանդես է գալիս________________________________________________ - ի անունից,
(նշվում է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի լրիվ անվանումը, առանձին հյուրանոցային ծառայություն մատուցելու դեպքում)
մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
- Պայմանագրով Զբոսաշրջային օպերատորը մատուցում է Հավելված 1-ով նախատեսված ծառայությունները (այսուհետ` Ծառայություններ), իսկ Շահառուն վճարում է Ծառայությունների դիմաց:
- Ծառայությունները մատուցվում են ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմանը (այսուհետ` Որոշում) և Պայմանագրին համապատասխան:
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Զբոսաշրջային օպերատորը պարտավոր է`
- Ծառայությունները մատուցել պատշաճ որակով` ՀՀ օրենսդրությանը և Պայմանագրին համապատասխան,
- Ծառայությունները մատուցել ամբողջ ծավալով և Պայմանագրով սահմանված ժամկետներում,
- Շահառուի պահանջով անմիջապես անհատույց վերացնել հայտնաբերված բոլոր թերությունները,
- Չկիրառել տուգանք Շահառուի նկատմամբ Ծառայություններից հրաժարվելու համար, եթե Շահառուն հրաժարվել է Ծառայություններից Պայմանագրի 2.2.4 կետով նախատեսված ժամկետում,
- Ծառայություններից հրաժարվելու համար Շահառուի նկատմամբ տուգանք կիրառելու դեպքում տուգանքը կիրառել բացառապես Պայմանագրի 2.2.5 կետին համապատասխան,
- Պայմանագրի վաղաժամկետ դադարման կամ մասնակի կատարման դեպքերում Շահառուին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է Զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, ինչպես նաև Պայմանագիրը խախտելու համար Շահառուին վճարման ենթակա տուգանքը բացառապես փոխանցել Շահառուի սոցիալական փաթեթի հաշվին:
- Ծառայությունները սահմանված ժամկետում չմատուցելու դեպքում Շահառուին վճարել տուգանք կետանցի յուրաքանչյուր օրվա համար Պայմանագրի գնի 0.5 %-ի չափով:
- Շահառուն պարտավոր է`
- Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում վճարել Ծառայությունների դիմաց,
- Ծառայությունների մատուցման ընթացքում պահպանել ՀՀ օրենսդրության և Պայմանագրի պահանջները,
- Պայմանագրի ստորագրումից հետո ___ օրվա ընթացքում Որոշման հավելված N
- Զբոսաշրջային օպերատորը պարտավոր է`
նշվում է առավելագույնը 5
2-ի ձև 4.1.1-ով նախատեսված և Զբոսաշրջային օպերատորի կողմից տրամադրված տեղեկանքը ներկայացնել սոցիալական փաթեթի իր հաշիվը սպասարկող բանկ` վճարում կատարելու նպատակով,
- Բացառությամբ Պայմանագրի 2.4.3 կետի, Ծառայություններից հրաժարվելու դեպքում Զբոսաշրջային օպերատորին վճարել տուգանք`
- Պայմանագրի գնի __________%-ի չափով, բայց ոչ ավել քան 15000 ՀՀ դրամ,
(նշվում է 0-ից 20 )
եթե Շահառուն Ծառայություններից հրաժարվելու մասին Զբոսաշրջային օպերատորին տեղեկացրել է ոչ ուշ, քան Ծառայությունների մատուցման սկզբնաժամկետից _____ օր
(Նշվում է առավելագույնը 2)
առաջ.
- Պայմանագրի գնի __________ %-ի չափով, բայց ոչ ավել քան 30000 ՀՀ դրամ,
(նշվում է 0-ից 40)
եթե Շահառուն Ծառայություններից հրաժարվելու մասին Զբոսաշրջային օպերատորին տեղեկացրել է Պայմանագրի 2.2.4.1 կետով նախատեսված ժամկետի խախտմամբ, կամ ընդհանրապես չի օգտվել Ծառայություններից և առկա է այդ մասին հյուրանոցային ծառայություն մատուցող անձի` Զբոսաշրջային օպերատորին գրավոր ծանուցումը,
- Աշխատանքից ազատվելու կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման դեպքում մինչև աշխատանքից ազատման կամ այլ համապատասխան հրաման արձակելը պարտավորությունների մասով համապատասխան տեղեկանքը (բանկի կողմից տրված տեղեկանք) ներկայացնել իր աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Հակառակ դեպքում Ծառայությունների դիմաց վճարումները կատարել սեփական միջոցներից:
- Զբոսաշրջային օպերատորն իրավունք ունի`
- պահանջել Շահառուից Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում վճարել Ծառայությունների դիմաց,
- Միակողմանի դադարեցնել Պայմանագիրը, եթե Շահառուի կողմից խախտվել է Պայմանագրի 3-րդ կետը:
- Շահառուն իրավունք ունի`
- Ստանալ Ծառայությունները պատշաճ որակով, ամբողջ ծավալով և Պայմանագրին համապատասխան,
- Թերություններ հայտնաբերելու դեպքում պահանջել անմիջապես և անհատույց վերացնել դրանք,
- Առանց տուգանք վճարելու հրաժարվել Ծառայություններից` այդ մասին Զբոսաշրջային օպերատորին տեղեկացնելով Ծառայությունների մատուցման սկզբնաժամկետից առնվազն ___ օր առաջ:
- ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ
- Շահառուն Պայմանագրի գինը վճարում է Պայմանագիրը կնքելուց հետո _______________________ ընթացքում:
(նշվում է առավելագույնը 12 ամիս)
- Պայմանագրի գնի և սոցիալական փաթեթի` իր հաշվին առկա միջոցների տարբերությունը Շահառուն վճարում է իր սեփական միջոցներից:
- ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
- Պայմանագիրը խախտելու համար կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով սահմանված կարգով:
- Պայմանագրի 2.1.7 կետով նախատեսված տուգանքի կիրառումը Զբոսաշրջային օպերատորին չի ազատում Ծառայությունները պատշաճ ձևով մատուցելու պարտականությունից:
- ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայություն ձեռք չբերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը:
- Պայմանագիրը կազմված է 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:
- ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
ՇԱՀԱՌՈՒ |
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ
|
|
Անուն, ազգանուն |
Զբոսաշրջային օպերատորի անվանումը |
|
Անձնագիր (համար, երբ և ում կողմից է տրված) կամ նույնականացման քարտի համարը |
Պետական գրանցման համարը |
|
Բնակության վայր` |
Գտնվելու վայր` |
|
հ/հ
|
ՀՎՀՀ հ/հ |
|
Աշխատավայր (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների դեպքում կարող է նշվել «Ուժային») |
|
|
Աշխատավայրի հասցե (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների դեպքում կարող է չնշվել) |
Տնօրեն, ԱՁ, կամ լիազորված անձ` ___________________________ Անուն, ազգանուն |
|
Ստորագրություն`
_______________________ |
Ստորագրություն`
_________________________ |
Հավելված 1
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման
ծառայություններ մատուցելու վերաբերյալ
____ ________ ______ թ. N ___ պայմանագրի
Սույն հավելվածը 20__թ. __________ ___-ի N ______ պայմանագրի անբաժանելի մասը:
Պայմանագրով նախատեսված ծառայությունները ներառում են`
Ծառայությունների անվանումը, նկարագրություն
|
ժամ |
|
օր |
|
ամիս |
|
տարի |
Ծառայությունների սկիզբը
|
ժամ |
|
օր |
|
ամիս |
|
տարի |
Ծառայությունների ավարտը
Ծառայության տեսակը
Հյուրանոցային ծառայություն ներառված լինելու դեպքում լրացվում է ՀՏՕ տեսակը, կարգը (առկայության դեպքում)
Տրանսպորտային ծառայություն ներառված դեպքում լրացվում է տրանսպորտային միջոցի տեսակը, կարգը (առկայության դեպքում)
Ծառայությունների մատուցման վայրը
Նշվում է` երկիր, մարզ, համայնք
|
Չափման միավոր |
Միավորի գինը |
Քանակը |
Գինը |
Ծառայության քանակը |
Այլ տեղեկատվություն |
Ընդամենը |
Պայմանագրի գինը` ՀՀ դրամ:
Սոցիալական փաթեթի հաշվից փոխանցվող գումար` ՀՀ դրամ:
ՇԱՀԱՌՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ
Անուն, ազգանուն Անվանումը
|
Ստորագրություն` _______________________ |
Ստորագրություն` _________________________ |
Ձև 4.1.1
ՏԵՂԵԿԱՆՔ
Սոցփաթեթի հաշվից գումարի փոխանցման
Սույն տեղեկանքը տրվում է քաղաքացի _______________________________________________________________________________ ______________________________________________________________________________________________________________________________________________________________
(Շահառուի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի տվյալները (համարը, երբ և ում կողմից է տրված) կամ նույնականացման քարտի համարը)
առ այն, որ վերջինս սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունների շրջանակներում 20__թ. ___________ _____-ին կնքել է Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցելու մասին N_ պայմանագիրը _________________________________________________________________________________________________________________________________________________________հետ:
(Զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)
Պայմանագրի գինը` __________________________________________ ՀՀ դրամ:
նշվում է թվերով և տառերով
Շահառուի սոցիալական փաթեթի հաշվից փոխանցվելիք գումարի չափը` ____________________________________________ ՀՀ դրամ:
նշվում է թվերով և տառերով
|
Զբոսաշրջային օպերատորի անվանումը` |
|
|
Պետական գրանցման համարը` |
|
|
Գտնվելու վայր` |
|
|
ՀՎՀՀ` հ/հ` |
|
|
Տնօրեն, ԱՁ` Անուն, ազգանուն
|
|
|
Ստորագրություն` |
|
|
Տարի, ամիս, օր` |
|
ՀՀ ՏԶՆՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Ձև 4.2
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ի լրումն ________________________________-ի (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր),
(զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը ազգանունը)
և ________________________________________________-ի (այսուհետ` Հյուրանոցապան),
(հյուրանոցային ծառայություն մատուցող անձի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
միջև ________________կնքված N___________ պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր),
տարի, ամիս, օր
ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմանը համապատասխան` կնքեցին սույն համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) հետևյալի մասին.
- Զբոսաշրջային օպերատորի կողմից սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում կատարված պատվերից (ամրագրումից) հրաժարվելու դեպքում Հյուրանոցապանը կարող է Զբոսաշրջային օպերատորից պահանջել վճարել տուգանք
- Պատվերի (ամրագրման) գնի ___%-ի չափով, եթե Զբոսաշրջային օպերատորը
(նշվում է 0-ից 20 )
պատվերից (ամրագրումից) հրաժարվելու մասին Հյուրանոցապանին տեղեկացրել է ոչ ուշ, քան ամրագրված ծառայությունների մատուցման սկզբնաժամկետից ___ օր առաջ.
(Նշվում է առավելագույնը 2)
- Պատվերի (ամրագրման) գնի __ %-ի չափով, եթե Զբոսաշրջային օպերատորը
(նշվում է 0-ից 40 )
պատվերից (ամրագրումից) հրաժարվելու մասին Հյուրանոցապանին տեղեկացրել է Համաձայնագրի 1.1 կետով նախատեսված ժամկետի խախտմամբ, կամ Զբոսաշրջային օպերատորի հետ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած շահառուն ընդհանրապես չի օգտվել ամրագրված ծառայություններից:
- Հյուրանոցապանը Զբոսաշրջային օպերատորին տրամադրում է իր կողմից հայտարարված հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գնի վերաբերյալ տեղեկատվություն` սեզոնային գներ ունենալու դեպքում` նաև նշելով սեզոնային գները սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» բաժնում հրապարակելու նպատակով:
- Հյուրանոցապանը չի կարող իր կողմից մատուցվող ծառայությունների համար վերջնական սպառողին առաջարկել ավելի ցածր գին, քան իր կողմից հայտարարած հյուրանոցային ծառայության գործող մանրածախ գինը:
- Պայմանագրով պատվերից (ամրագրումից) հրաժարվելու համար տուգանք սահմանող այլ դրույթները, քան նախատեսված են Համաձայնագրով, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում չեն գործում:
ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հյուրանոցապան |
Զբոսաշրջային օպերատոր |
|
Անվանում |
Անվանում |
|
Հասցե |
Հասցե |
|
ՀՎՀՀ` հ/հ |
ՀՎՀՀ` հ/հ |
|
Տնօրեն կամ լիազորված անձ ________________________ Անուն, ազգանուն Ստորագրություն |
Տնօրեն կամ լիազորված անձ ________________________ Անուն, ազգանուն Ստորագրություն |
Ձև 2.1
ՏԵՂԵԿԱՆՔ
Սույնով ___________________________________________________________________________-ը
(հյուրանոցային ծառայություն մատուցող անձի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը ազգանունը)
_______________________________________-ին (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր)
(զբոսաշրջային օպերատորի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը ազգանունը)
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե ներկայացնելու, Զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջում և սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում հրապարակելու նպատակով տրամադրում է իր կողմից շահագործվող հյուրանոցային տնտեսության օբյեկտ(ներ)ի (այսուհետ` ՀՏՕ) վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը`
|
հ/հ |
ՀՏՕ անվանումը և տեսակը |
ՀՏՕ գտնվելու վայրը (մարզ, համայնք, հասցե)
|
ՀՏՕ հյուրանոցային համարների քանակը |
ՀՏՕ ննջատեղերի քանակը |
ՀՏՕ-ում մատուցվող սննդի օրական ծառայությունները (նախաճաշ, ճաշ, ընթրիք)
|
Մատուցվող այլ ծառայությունների առկայություն |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
«____» _____________ 20__թ. «………………………………………………………..»
ստորագրություն, կնիք
Ձև 3
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
________________________-ին
Հ Ա Յ Տ
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի հաշվառման
- Հայտատուի լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը) __________________________
_______________________________________________________________________________
- Հայտատուի գտնվելու վայրը, հեռ. համարը, կայքի հասցեն և էլ. փոստը___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- Պետական գրանցման համարը ______________________________________________
- Ապրանքային նշանը (առկայության դեպքում) __________________________________
- Կից ներկայացվում է.
1) գրասենյակների տարածքների սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը` ___ թերթ,
2) զբոսաշրջային փաթեթներ` ___ թերթ,
3) հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները` ___ թերթ,
4) զբոսաշրջային ցուցահանդեսներին մասնակցությունը հավաստող նյութերի/փաստաթղթերի պատճենները` ___ թերթ:
_____________________________________:
|
_________________________________ |
_________________________________ |
________ ____________-ի, _____թ.
Ձև 4
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀ
________________________-ին
Հ Ա Յ Տ
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվելու նպատակով Արցախի Հանրապետությունում գրանցված զբոսաշրջային օպերատորի հաշվառման
- Հայտատուի լրիվ անվանումը (Ա/Ձ անունը, ազգանունը) ___________________________________________________________________________________________________________________________________________________________
- Հայտատուի գտնվելու վայրը, հեռ. համարը, կայքի հասցեն և էլ. փոստը____________________________________________________________________________________________________________________________________________________
- Պետական գրանցման վկայականի պատճենը ____ թերթ
- Ապրանքային նշանը (առկայության դեպքում) ___________________________
- Կից ներկայացվում է.
1) Զբոսաշրջության բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի տրամադրած հաշվառման վկայականի պատճենը ___ թերթ,
2) զբոսաշրջային փաթեթներ` ___ թերթ,
3) հյուրանոցային և տրանսպորտային ծառայություններ մատուցող անձանց հետ գործող պայմանագրերի պատճենները` ___ թերթ:
|
_________________________________ |
_________________________________ |
______ ____________-ի, _____թ.
Ձև 5
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
|
ք. Երևան |
«____»___________ ______ թ. |
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ` Լիազոր մարմին), ի դեմս կոմիտեի նախագահ _____________________________ -ի, որը գործում է իր կանոնադրության հիման վրա, մի կողմից, և _________________________________________________ (այսուհետ` Զբոսաշրջային օպերատոր), ի դեմս ____________________________________________-ի, որը գործում է
(տնօրենի, կամ լիազորված անձի անունը, ազգանունը)
_________________________________________լիազորագրի հիման վրա, համաձայն ՀՀ
(նշվում է լիազորագրի տրման ամսաթիվն ու համարը, եթե պայմանագիրը կնքվում է լիազորված անձի միջոցով)
կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման (այսուհետ` Որոշում)` կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
Պայմանագրով Լիազոր մարմինը պարտավորվում է Որոշմամբ սահմանած կարգով Զբոսաշրջային օպերատորին հաշվառել և հրապարակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն» բաժնում Որոշմամբ նախատեսված սոցիալական փաթեթի (այսուհետ` Սոցիալական փաթեթ) հանգստի ապահովման ծառայություն (այսուհետ` Ծառայություն) մատուցող զբոսաշրջային օպերատորների ցանկում (այսուհետ` Ցանկ), իսկ Զբոսաշրջային օպերատորը պարտավորվում է Ծառայությունն իրականացնել Որոշման և Պայմանագրի պահանջներին համապատասխան:
- ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Լիազոր մարմինը պարտավոր է`
2.1.1. Պայմանագրի կնքման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով Զբոսաշրջային օպերատորին հաշվառել և նրա մասին տեղեկատվությունը Որոշմամբ սահմանված կարգով անմիջապես հրապարակել Ցանկում,
2.1.2. ակտիվացնել Ցանկից հղումը դեպի Զբոսաշրջային օպերատորի ինտերնետային կայքի «Սոցիալական փաթեթ» էջ` Զբոսաշրջային օպերատորի կողմից Որոշմանը համապատասխան «Սոցիալական փաթեթ» էջի գործողությունն ապահովելուց անմիջապես հետո,
2.1.3. Զբոսաշրջային օպերատորին հանել հաշվառումից և Ցանկից` դադարեցնելով Պայմանագիրը Որոշմամբ նախատեսված հիմքերով և կարգով:
2.2. Զբոսաշրջային օպերատորը պարտավոր է`
2.2.1. հաշվառվելուց և Ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում (այսուհետ` Էլեկտրոնային համակարգ) ընդգրկվելու նպատակով պայմանագիր կնքել Էլեկտրոնային համակարգի օպերատորի հետ, պայմանագրի պատճենը ներկայացնել Լիազոր մարմին,
2.2.2. հաշվառվելուց և Ցանկում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում ապահովել հատուկ «Սոցիալական փաթեթ» էջի գործողությունը` Զբոսաշրջային օպերատորի հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածի ընթացքում` Որոշման դրույթներին համապատասխան,
2.2.3. զբոսաշրջային փաթեթները և առանձին հյուրանոցային ծառայություններն իրացնել` Որոշման դրույթներին համապատասխան,
2.2.4. Ծառայությունները մատուցել Որոշման և Պայմանագրի դրույթներին համապատասխան,
2.2.5. Լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ի 11-րդ կետին համապատասխան,
2.2.6. Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ի 7-րդ կետով նախատեսված գործարքները ձևակերպվում և կնքվում են բացառապես Էլեկտրոնային համակարգի միջոցով` համաձայն Որոշման հավելված N 2-ի Ձև 2-ի 9-րդ կետի,
2.2.7. սպառողի հետ կնքված պայմանագրի վաղաժամկետ դադարման, չկատարման կամ մասնակի կատարման դեպքում սպառողին վերադարձման ենթակա գումարը, որը փոխանցվել է Զբոսաշրջային օպերատորին պետական բյուջեից տրամադրված միջոցներից, վերադարձնել բացառապես սպառողի սոցիալական փաթեթի հաշվին,
2.2.8. չխոչընդոտել Լիազոր մարմնի կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (դրանց անդամների) կողմից Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ի 28-րդ կետով նախատեսված գնահատման աշխատանքներին,
2.2.9. ապահովել Լիազոր մարմին ներկայացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի անխափան գործողությունը զբոսաշրջային օպերատորի` հաշվառված և Ցանկում հրապարակված լինելու ողջ ժամանակահատվածի ընթացքում,
2.2.10. էլեկտրոնային փոստի հասցեի փոփոխության կամ գործողության դադարման դեպքում այդ մասին փոփոխության կամ դադարման օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցել Լիազոր մարմին:
2.3. Լիազոր մարմինն իրավունք ունի`
2.3.1. պահանջել Զբոսաշրջային օպերատորից պատշաճ ձևով կատարել Որոշման և Պայմանագրի դրույթները,
2.3.2. Զբոսաշրջային օպերատորին հաշվառումից և Ցանկից հանել` միակողմանի դադարեցնելով Պայմանագիրը Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ի 30-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով և կարգով,
2.3.3. Զբոսաշրջային օպերատորից պահանջել ներկայացնել տեղեկատվություն` Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ի 11-րդ կետին համապատասխան:
2.4. Զբոսաշրջային օպերատորն իրավունք ունի`
2.4.1. պահանջել Լիազոր մարմնից պատշաճ ձևով կատարել Որոշման և Պայմանագրի դրույթները,
2.4.2. դիմել Լիազոր մարմին հաշվառումից ու Ցանկից դուրս գալու և Պայմանագիրը դադարեցնելու պահանջով,
2.4.3. պահանջել չխոչընդոտել իր բնականոն գործունեությունը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից գնահատման աշխատանքների իրականացման ընթացքում:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է Որոշման գործողության ընթացքում:
- ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐՈՒՄԸ
Պայմանագիրը համարվում է լուծված Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ի 30-րդ կետով նախատեսված դեպքերում Զբոսաշրջային օպերատորին հաշվառումից հանելու մասին Լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից:
- ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Պայմանագրի կապակցությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ հակառակ դեպքում վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով նախատեսված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Պայմանագրի շրջանակներում Կողմերն ընդունում են Որոշման դրույթները և ղեկավարվում այդ դրույթներով` դրանց հետագա փոփոխություններով և լրացումներով:
7.2. Որոշման հավելված N 2-ի Ձև 4-ի 30-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով հաշվառումից և Ցանկից դուրս գալու դեպքում Զբոսաշրջային օպերատորը չի կարող դիմել հաշվառման համար հաշվառումից և ցանկից դուրս գալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
7.3. Պայմանագիրը կազմված է հայերենով 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է Պայմանագրի մեկ օրինակ:
7.4. Պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման հետ կապված, ինչպես նաև Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Լիազոր մարմին |
Զբոսաշրջային օպերատոր |
|
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե |
|
|
0010, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5 |
|
|
Կենտրոնական գանձապետական գործառնական վարչություն |
|
|
հ/հ |
|
|
ՀՎՀՀ |
|
|
Նախագահ` ________________________ |
Տնօրեն` ________________________ |
-
Քննարկվել է
29.03.2019 - 19.04.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3070
Տպել