Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ վարչապետի` 2017թ. ապրիլի 28-ի N 02/14.8/10304-17 և 2017թ. մայիսի 10-ի N 02/14.8/10898-17 հանձնարարականների և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից սոցիալական փաթեթի հանգստի ապահովման բաղադրիչի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների (այսուհետ` Առաջարկություններ) հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N 1691-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

Նախագծով նախատեսվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության կազմակերպման հետ կապված փոփոխություններ, այդ թվում` նախատեսվում են սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրում, համապատասխան հանձնաժողովի միջոցով զբոսաշրջային օպերատորների հաշվառման իրականացում:

Հաշվի առնելով նաև, որ համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն իրականացնում է սոցիալական փաթեթում ներառված հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործընթացը` առաջարկվում է Նախագծով զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործառույթը վերապահել Կոմիտեին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ                                               ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ    

  • Обсуждалось

    29.03.2019 - 19.04.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7162

Принт