Добавить в избранное

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ելնելով միջազգային համընդհանուր կիրառման փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և մոտեցումների ներդրման անհրաժետությունից, ուսումնասիրելով ներկայումս  գործող օրենսդրական կարգավորումները, նշված ոլորտում  առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ  արձագանքնելու համար մշակվել է սույն նախագիծը, որով կատարվում են որոշ հստակեցումներ, մասնավորապես բժշկական կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառաման արգելքը և համապատասխան բխող պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների  փոխանցմանը ներկայացվող պահանջների շրջանակները:

  • Обсуждалось

    04.03.2019 - 19.03.2019

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 12835

Принт

Предложения

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա ՀԿ

19.03.2019

Գնահատելով Նախագծում առաջարկվող փոփոխությունների կարևորությունը, գտնում ենք, որ այն չի կարող բերել զգալի փոփոխությունների ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականությունը բացառելու գործում, քանի դեռ չի ընդունվել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն: Մասնավորապես. 1. Նախագծի 2-րդ հոդվածով կարգավորվում է Բժշկական կազմակերպությունում խտրականության արգելումը, սակայն թե Նախագծում, թե որևէ այլ իրավական ակտում ներկայումս բացակայում է խտրականության հասկացությունը: 2. ՀՀ վարչական իրավախախումների մասին օենսգրքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կամ բուժաշխատողի կողմից անձին ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով բժշկական օգնություն և սպասարկում չտրամադրելու կամ ոչ պատշաճ տրամադրելու վերաբերյալ հոդված է առաջարկվում ներառել, սակայն Նախագծով չի կարգավորվում, թե որ պետական մարմինն է իրավասու լինելու վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու այս իրավախախտման համար: Կարծում ենք, որ այս Նախագծով առաջարկվող փոփոխություններն ամբողջական կդառնան, երբ կունենանք ձևավորված հավասարության մարմին, ով էլ իրավասու կլինի և կունենա բավարար գիտելիքներ և գործիքակազմ՝ խտրականության առկայությունը կամ բացակայությունը պարզելու համար: Մասնավորապես, պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության առանձնահատկությունները ներկայումս թույլ չեն տալիս կիրառել խտրականության բացահայտման համար այնպիսի անհրաժեշտ և առանձնահատուկ մեխանիզմներ, ինչպիսին ապացուցման բեռի փոխանցումն է խտրականություն կիրառած անձի նկատմամբ:

Լուսինե Միրզոյան

19.03.2019

Կարծում եմ անհնար կլինի պոլիկլինիկաներում համապատասխան ներուժի ապահովումը եւ ծառայությունների որակի ապահովումը, ինչպես դա արվում է ՁԻԱՀ-ի կենտրենում։ Չեմ կարծում նաեւ, որ բնակիչները կգնան տեղամասային առողջության կենտրոններ հետազոտվելու։

<<Դրական մարդկանց հայկական ցանց>>

19.03.2019

Հոդված 1-ի փոփոխությամբ մի շարք խնդիրներ կառաջանան, ինչը որ կա սեռավարակների, կամ հեպատիտների վիճակագրության ոլորտում, սա առաջին հերթին։ Անհասկանալի է, թե ինչ է լինելու ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը (ՁԻԱՀ-ի ԿՀԿ), որը 1989-ից սկսած պատշաճ կերպով վարում է ամենամսյա վիճակագրություն և իրականացնում է համակարգված մոնիթորինգ՝ տվյալները հավաքելով բոլոր բուժհաստատություններից։ Այս փոփոխությամբ անհասկանալի է դառնում նաև, թե ով պետք է իրականացնի մոնիթորինգը և ինչպես հավաքագրվի տեղեկատվությունը բոլոր տեղերից։ Բացի այդ կարևոր մոնիտորինգի մաս է հանդիսանում ներկայումս իրականացվող միասնական դեղերի պատվերի ձևավորումը, որը ևս իրականացնում է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն, այսինքն բուժում ստացող հիվանդների կանխատեսումը ըստ բացարձակ թվի, և տարբեր սխեմաների, դա 2005թ.-ից սկսած մինչ օրս հնարավորություն է տվել ապահովել դեղերի անխափան մատակարարումը, որը նաև շատ կարևոր է այսօրվա «բուժումը նաև կանխարգելում է» ռազմավարության համար։ Կարծում ենք տարիների փորձ ու մշակված մեխանիզմի փոփոխությունը այս առումով կարող է լուրջ խնդիրներ առաջացնել դեղերի ընդհատումների հետ կապված, ինչը ցույց է տալիս նաև Ռուսաստանի փորձը, որտեղ ներկայումս հիվանդները լուրջ խնդիրներ են ունենում դեղերի մատակարարման ընդհատումների հետ կապված։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր կազմակերպությունը 2007թ.-ից սկսած աշխատում է, և խնամք ու աջակցություն է տրամադրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, այսինքն քաջատեղյակ լինելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանրության խնդիրներին, վստահաբար կարող ենք ասել, որ ելնելով հատկապես մարզերում տիրող խտրական վերաբերմունքից (այդ թվում բժշկական գաղտնիության չպահպանումը), և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ վախի զգացողության առկայությունից, նրանք ապահով չեն զգա, նույնիսկ իրենց տարածքային պոլիկլինիկայից դեղեր ստանալու առումով, քանի դեռ առկա է խտրական վերաբերմունք նրանց նկատմամբ։ Եվս մի կարևոր փաստարկ։ Կանխարգելում և մոնիտորինգ գործառույթները չեն հանդիսանում լիցենզիա պահանջող գործառույթներ։ Ավելին, 2003թ.-ից սկսած ՀՀ-ում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում իրականացնում են հասարակական կազմակերպությունները, ընդ որում իրականացնում են բավականին բարձր արդյունավետությամբ, ինչի մասին վկայում են թե ձեռք բերված ցուցանիշները, և թե միջազգային տարբեր գնահատականներ։ Այս կազմակերպությունները շարունակում են ակտիվ գործել և արդյունքներ գրանցել ոչ միայն կանխարգելման, այլև վաղ հայտնաբերման առումով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից դեղերի ընդունման պարտաճանաչության ապահովման առումով, և պետական և հասարակական սեկտորի նման համակարգված աշխատանքներն են, որ թույլ են տալիս մինչ օրս արյունավետ հակազդել համաճարակին և հասնել երկրի առաջ դրված ցուցանիշներին։ Հոդված 2. Բժշկական գաղտնիքի պահպանումը կարգավորվում է նաև այլ օրենքներով, կարծում ենք այս փոփոխությունը ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, նմանատիպ խնդիրներ ունենում են նաև տուբերկուլոզով հիվանդները, կամ օրինակ խոցելի խմբերի պատկանող մարդիկ, այս դեպքում, արդյոք նրանք պաշտպանված չե՞ն լինելու։ Կան նաև մի շարք տեխնիկական հարցեր, որ լավ կլիներ քննարկել իրավաբանների հետ մասնավորապես 6.1 հոդվածը, որի առաջին կետը հանդիսանում է սահմանադրական իրավունք և ամրագրված է ՀՀ սահմանադրությունում, իսկ նույն հոդվածի երկրորդ կետը հանդիսանում է քրեական օրենսգրքի հատված (ընդ որում նաև հղում չկա, թե որ օրենքի մասին է խոսքը), ինչքանո՞վ է ճիշտ այսպիսի ձևակերպումը կանխարգելման մասին օրենքում։ Հոդված 5. Ինքնաթեստավորման հետ կապված` եթե վերջնական ախտորոշում կարող է տալ ցանկացած բուժհաստատություն, ինչ է լինում հետո հիվանդի հետ, ով է վարում։ Կարծում ենք, որ այստեղ ևս ակտուալ է ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի կողմից ներկայումս իրականացվող գործառույթները հիվանդների վարման առումով, քանի որ այս գործելաոճը տարիների ընթացքում ցույց է տվել իր արդյունավետությունը։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխությունների մասով. այս փոփոխությունը շատ կարևոր է, բայց թերի է, այն առումով որ ավելի լայն օրենսդրական կարգավորում է պահանջում, քանի որ ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են բախվում այս խնդրին, այլև տուբերկուլոզով, հեպատիտներով հիվանդները, ինչպես նաև խոցելի խմբերի ներկայացուցիչները, կամ սոցիալապես անապահով մարդիկ, այս խնդիրներին մենք բախվում ենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում։

Узнать больше