Հիշել նախագիծը

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Ելնելով միջազգային համընդհանուր կիրառման փաստաթղթերում ամրագրված սկզբունքների և մոտեցումների ներդրման անհրաժետությունից, ուսումնասիրելով ներկայումս  գործող օրենսդրական կարգավորումները, նշված ոլորտում  առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ  արձագանքնելու համար մշակվել է սույն նախագիծը, որով կատարվում են որոշ հստակեցումներ, մասնավորապես բժշկական կազմակերպությունների կողմից ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառաման արգելքը և համապատասխան բխող պատասխանատվության շրջանակները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից ՄԻԱՎ վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց բժշկական տեղեկությունների գաղտնիության պահպանման և բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների  փոխանցմանը ներկայացվող պահանջների շրջանակները:

  • Քննարկվել է

    04.03.2019 - 19.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1000

Տպել

Առաջարկներ`

Էդուարդ Ալեքսանյան

06.03.2019

Առաջարկում եմ այս անգրագետ նախագիծը ցույց տաք գոնե մեկ բանիմաց իրավաբանի կամ՝ գոնե կարդաք ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքը , որը խախտվում է սրանով

Zhenya Mayilyan

05.03.2019

Միանշանակ շատ ողջունելի փոփոխություններ են առաջարկվում:

Տեսնել ավելին