Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Լենա Բալասանյան 24.01.2019 11:04:12 Փոփոխությունները պետք է լինեն այնպիսին, որ նպաստեն ստվերային եկամտի նվազմանը: Այս փոփոխությունը միանշանակ հակառակ ազդեցություն կունենա: Ուրեմը ինչ բարեփոխման մասին է խոսքը: Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
2 Հեղինե Օվչյան 24.01.2019 11:05:06 Փոքր և միջին բիզնեսի խթանմանը հակասող նախագիծ, որը միանշանակ մեծացնելու է ստվերային դաշտը: Ի վերջո կառավարությունը պետք է հավասար դաշտ ստեղծի բոլոր ոլորտների համար:ԱԱՀ - ի դաշտ տանելով հաշվապահին,իրավաբանին,խորհրդատուին՝կառավարությունը չի կարող խթանել փոքր և միջին բիզնեսին: Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: Միաժամանակ, եթե ամբողջ նախագծի մեջ խոսքը վերաբերում է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտներին շրջանառության հարկով հարկման համակարգում գործելու հնարավորությունը սահմանափակող դրույթին, ապա հայտնում ենք, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
3 Աստղիկ Ալեքսանյան 24.01.2019 11:07:07 Եթե պետությունը ձգտում է ստվերային գործունեությունը վերացնել, այս նախագծի հաստատումով տանում է ոչ թե դրա վերացմանը, այլ խոչընդոտում է, որպեսզի ժովորուդը էլ ավելի շատ աշխատի ստվերով: Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
4 Մելինե Մելիքյան 24.01.2019 11:17:14 դեմ եմ այս նախագծին (նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետի այն մասին, որտեղ նշված է, որ հաշվապահները չեն կարող աշխատել շրջանառության հարկով): Նախագծի այս կետը միանշանակ մեծացնելու է ստվերը: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
5 Անի Առաքելյան 24.01.2019 11:18:58 Առանց քննարկելու ու առանց հարցի լրջությունը հասկանալու դրույթներ են ընդունվում, որոնք լուրջ բացասական հետևանքներ են ունենալու..... Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
6 Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 11:19:10 Առաջարկում եմ հարկային բեռը անհատներից տեղափոխել բիզնես, մասնավորապես եկամտային հարկը էականորեն իջեցնել, բիզնեսի հարկերը շահութահարկ, դիվիդենտ բարզրացնել, դիվերսիֆիկացնել ԱԱՀ և այլն, նշված մոտեցումը թույլ կտա պահել բյուջեի համապատասխան մուտքերը, և միևնուն ժամանակ Հայաստանը կդարձնի որակյալ և էժան աշխատույժ ունեցող երկիրը ինչը կգրավի օտարերկրյա ներդրումներ, մեր երկրի միակ ռեսուրսը աշխատույժն է, պետք է այն դարձնել ավելի մատճելի, միևնոին ժամանակ սովորական քաղաքացիների եկամուտներն էլ կաճեն, կյանքի պայմանները կբարելավվեն, և կայացած կադրերի միակ նպատակը չի լինի երկրից գնալը Ընդունվել է ի գիտություն: Նախագծով արդեն իսկ նախատեսված է աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների մասով հարկային բեռի շարունակական նվազեցում։ Ինչ վերաբերում է ձեռնարկատիրական գործունեության արդյունքների մասով հարկային բեռի բարձրացմանը, ապա կարծում ենք, որ առաջարկությունը բավարար չափով հիմնավորված ու փաստարկված չէ։ Այս առումով, կարծում ենք, որ ազգային տնտեսության մրցունակության ու ներդրումային գրավչության բարձրացման համար անհրաժեշտ է նվազեցնել նաև ձեռնարկատիրական գործունեության արդյունքների համար սահմանված հարկային բեռը, ինչը արդեն իսկ նախատեսված է նախագծով։
7 Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 11:24:04 Կարծում եմ առնվազն ցավալի է, որ մեր երկրի կառավարությունը հարկային օրենսգիրք ու հարկային դրույքաչափ է սահմանում բացառապես ելնելով այն սկզբունքից, որ ինքը չի կարողանում հարկերը ինչպես հարկն է հավաքագրել, մասնավորապես եկամտային հարկի ոչ սանդղակային դրույքաչափը արդեն իսկ ապացուցված է, որ վնասում է երկրի և տնտեսական և սոցիալակն շահերը, բայց միևնույն է մեր կառավարությունը քանի որ չի կարողանում այլ կերպ իր լծակները կիրառել որդեգրել է այս մոտեցումը, հարկերի համահարթեցման հիմնավորման ուրիշ ոչ մի պատճառ չի ներկայացվում քան հարկերի թաքցնելուց խուսափելը, այս մոտեցմամբ երկիր չէք կառուցի Չի ընդունվել: Ընդունելի չէ այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ եկամտային հարկի հաստատուն դրույքաչափ ներդնելու միակ հիմնավորումը հարկային վարչարարության ու հարկումից խուսափելու դեմ պայքարի ցածր արդյունավետությունն է։ Մասնավորապես, եկամտային հարկի հաստատուն դրույքաչափի ներդրման քաղաքականությունը հիմնավորվում է նաև աշխատավարձի և դրան հավասարեցվող եկամուտների գծով հարկային բեռի նվազեցման ու դրանով իսկ՝ ազգային տնտեսության մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ։ Բացի այդ, պարզ չէ, թե ինչ հաշվարկներ կամ վերլուծություններ են կատարվել, որոնց արդյունքներով եզրակացություն է կատարվում այն մասին, որ եկամտային հարկի հաստատուն դրույքաչափի կիրառությունը վնասելու է երկրի տնտեսական շահերը։ Մեր կողմից կատարված վերլուծությունները, որոնց արդյունքները կկցվեն նախագծի ընդունման հիմնավորմանը և սահմանված կարգով կհրապարակվեն, ցույց են տալիս, որ առաջարկվող փոփոխությունները դրականորեն են անդրադառնալու ինչպես տնտեսական աճի, այնպես էլ զբաղվածության ու սպառման ցուցանիշների վրա։
8 Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 11:45:27 երկրում առկա է շատ լուրջ ծնելության խնդիր, մայրության նպաստը պետք է համարել եկամտային հարկի իմաստով նվազեցվող եկամուտ, համոզված եմ էլի հարկերի վերահսկում պատճառաբանելով մերժելու եք առաջարկս Չի ընդունվել: Սոցիալական ոլորտի քաղաքականության տեսանկյունից մայրության նպաստը դիտվում է որպես բաց թողնված՝ աշխատավարձ տեսակի եկամտի փոխհատուցում։ Այս համատեքստում, եթե աշխատավարձը ենթակա է եկամտային հարկով հարկման, ապա կարծում ենք, որ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողին աշխատավարձի փոխարեն վճարվող մայրության նպաստը եկամտային հարկով հարկելը բխում է հարկման արդարության ու հավասարության սկզբունքից։
9 Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 15:52:04 Պահանջում եմ հանրությանը ներկայացնեք տնտեսության զարգացման ռազմավարությունը, որի հիման վրա գրել եք ձեր այս նախագիծը, միգուցե մենք էլ համոզվենք որ այս նախագիծը իրոք այդքան լավն է Ընդունվել է ի գիտություն: Նախագծով առաջարկվող լուծումները հիմնված են տնտեսության առկա իրավիճակի ուսումնասիրության ու ախտորոշման արդյունքների վրա: Մասնավորապես, հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ արտահանմանը կողմնորոշված՝ տնտեսության իրական հատվածի ճյուղերի շահութաբերության միջինացված մեծությունն էականորեն զիջում է ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերությանը, ինչը տնտեսության երկարաժամկետ զարգացման և տնտեսական աճի ապահովման տեսանկյունից մտահոգիչ է: Այդ կապակցությամբ, այս նախաձեռնությամբ, ի թիվս այլ խնդիրների, ակնկալվում է լուծել արտահանմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերության բարձրացման և մրցունակության ամրապնդման խնդիրները:
10 Աստղիկ Գրիգորյան 25.01.2019 15:23:11 Առաջարկում եմ վերացնել որևէ արտոնությունը, քանի որ արտոնությունները ոչ միայն չեն նպաստում տնտեսության զարգացմանը, այլ հակառակը, ստեղծելով ոչ հավասար պայմանների շուկայի մասնակիցների միջև Ընդունվել է ի գիտություն: Ներկա փուլում Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազայի ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի նեղացմանը: Միևնույն ժամանակ, կոնկրետ մեկնաբանություններ չեն կատարվում, քանի որ կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել:
11 Աստղիկ Գրիգորյան 25.01.2019 15:23:11 Առաջարկում եմ, որպես ստվերի դեմ պայքարելու միջոց խստացնել վարչարարությունը, մասնավորապես զգալի բարձրացնել տույժեր և տուգանքները, որպեսզի օրենք խախտելը՝ հարկերից խուսափելու ուղղակի ձեռնտու չլինի, նշված նախագծում չկար ոչ մի նման փոփոխություն Ընդունվել է ի գիտություն: Ներկա փուլում Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկ վճարողների հարկային կարգապահության մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, կոնկրետ մեկնաբանություններ չեն կատարվում, քանի որ կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել:
12 Աստղիկ Գրիգորյան 27.01.2019 20:45:08 Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ վերանայել ամորտիզացիոն մասհանումների ժամկետները, մասնավորապես 50000 շեմը դարձնել գոնե 150,000, տնտեսական գույքի համար սահմանել 3 տարի, վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ ծախսումները 20 տարուց դարձնել գոնե 5 տարի, խնդրում եմ հղում չանել համակարգչային տեխնիկային, որովհետև ես ավելի կոնկրետ ներդրումային օրինակ եմ բերել քան համակարգիչը, և խնդրում եմ հղում չանել կառավարության կողմից սահմանված առանձին անձանց համար արտոնությունների, այս խարգի արտոնությունները պետք է ի սպառ վերացվեն, շատ կարևոր է վերանայել 50,000 շեմը, որը վերջին 15 տարին մնացել է անփոփոխ , բայց եթե հաշվի առնենք տարեկան միջինում 3 տոկոս ինֆլացիան, այս գումարը վաղուց արդեն դուրս է խելամիտ լինելու սահմաններից Չի ընդունվել: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները չեն կարող խոչընդոտել օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացին, քանի որ հիմնական միջոցների առանձին խմբերի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները էականորեն զիջում են համապատասխան հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետներին: Օրինակ, ակնհայտ է, որ համակարգչային տեխնիկայի կամ գոնե համակարգչային տեխնիկայի հիմնական մասի օգտակար ծառայության ժամկետը մեկ տարի չէ, մինչդեռ հիմնական միջոցների այս խմբի համար նախատեսված է մեկ տարի նվազագույն ամորտիզացիոն ժամկետ: Նույնը վերաբերում է հոսքագծերին և հիմնական միջոցների մնացած խմբերին: Այս առումով, գտնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված ամորտիզացիոն նվազագույն ժամկետները վերանայելու առաջարկությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Բացի այդ, նշենք նաև, որ ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-դ մասի 2-րդ կետի համաձայն՝ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` Կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն ներդրումային ծրագրերի մասով ՀՀ հարկային օրենսգրքով արդեն իսկ սահմանված է համապատասխան խթանող կարգավորում, որը ներդրումային ծրագիր իրականացնող հարկ վճարողին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ ընտրելու հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները:
13 Աստղիկ Գրիգորյան 27.01.2019 20:45:08 Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ պետք է վերանայել շահութահարկի իմաստով ծախս ճանաչվող հոդվածները, մասնավորապես բժշկական ապահովագրության համար պետք չէ սահմանափակումներ դնել, ներկայացուցչական ծախսերի, միջոցառումների կազմակերպման և այլն: խնդրում եմ մի պնդեք որ այս մասով ինչ-որ բան է փոխվել, ոչինչ չի փոխվել, այն սահմանափակումները, որոնք կապված են հասույթի հետ ինչ-որ տեղ տրամաբանական են, բայց կան սահմանափակումներ, որոնք ֆիքսված են օրինակ բժշկական ապահովագրությունը վերջին 15 տարին մնացել է անփոփոխ , բայց եթե հաշվի առնենք տարեկան միջինում 3 տոկոս ինֆլացիան, այս գումարը վաղուց արդեն դուրս է խելամիտ լինելու սահմաններից Չի ընդունվել: ՀՀ հարկային օրենսգրքով արդեն իսկ էականորեն ընդլայնվել է հարկման նպատակով համախառն եկամտից ծախսագրումներ կատարելու հնարավորությունը: Բացի այդ, վերացվել են մի շարք ծախսերի գծով նախկինում սահմանված՝ թույլատրելի առավելագույն նորմաները: Այս առումով, հարկ է նկատել, որ գործող հարկային օրենսգրքով շարունակում են նորմավորվել միայն այն ծախսերը, որոնք ռիսկային են համարվում: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ պատրաստ ենք քննարկել տարբեր ծախսատեսակների գծով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված սահմանափակումները վերանայելու կոնկրետ առաջարկությունները՝ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու պարագայում:
14 Աստղիկ Գրիգորյան 27.01.2019 20:49:00 Իմ նախորդ առաջարկին որ նվազագույն աշխատավարզը պետք է ազատել եկամտային հարկից, պատասխանել էիք որ դա բյուջեի վրա շատ թանկ է նստում և մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, իսկ հաշվել եք արդյոք որ անիմաստ արտոնություններ եք տալիս անհասկանալի և ոչ հեռանկարային խմբեր, արդյո դրա համար պարտավոր են վճարել այն անձիք, ովքեր 150,000 և նվազ աշխատավարձ են ստանում Ընդունվել է ի գիտություն: Ընդհանուր առմամբ, ներկա փուլում իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկային արտոնությունների շրջանակի նեղացմանը և հարկման բազայի ընդլայնմանը: Այսինքն, ընդունելի է այն դիտարկումը, որի համաձայն՝ արդյունավետության տեսանկյունից չհիմնավորված արտոնությունները պետք է աստիճանաբար վերացվեն:
15 Աստղիկ Գրիգորյան 01.02.2019 15:47:07 Առաջարկում եմ շատ զգալի բարձրացնել հարկերի թաքցնելու դեպքում կիրառվող տույժերը և տուգանքները, կրկնակի եռակի անգամ, 10 անգամ շատ եղածների համեմատ, ստվերի դեմ պայքարելու միակ տարբերակը սա է, պետք է հարկ թաքցնելը տնտեսապես ձեռնտու չլինի տնտեսվարող սուբյեկտներին Ընդունվել է ի գիտություն: Գտնում ենք, որ նախքան որևէ տույժի կամ տուգանքի բարձրացումը, նախ անհրաժեշտ է ուսումնասիրել հարկային իրավախախտումների համար գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները, պարզել, թե արդյոք դրանք հնարավորություն չեն տալիս արդյունավետ պայքար մղել ստվերային շրջանառությունների և հարկային իրավախախտումների դեմ: Նշյալը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ գործող օրենսդրությամբ մի շարք դեպքերում պատասխանատվության միջոցները բավական բարձր են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար սահմանված պատասխանատվության միջոցին, երբ տուգանքի չափը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով:
16 Աննա Մկրտչյան 24.01.2019 11:21:17 Ներկայացվող <<բարեփոխումները>> միմիայն կնպաստեն ստվերային տնտեսության աճին, կունենան ճիշտ հակառակ ազդեցություն: Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
17 Լիլիթ Դերձյան 24.01.2019 11:23:34 Դեմ եմ նախագծի 33 հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին: Շատ բացասաբար եմ վերաբերվում որոշմանը, քանի որ ուղղակիորեն մեծացնելու է ստվերը հաշվապահների շրջանում: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
18 Նելլի Առաքելյան 24.01.2019 11:27:01 Գտնում եմ,որ այդ նախագիծը սխալ է քանի որ այն կմեծացնի ստվերը հաշվապահների շրջանում և կոնկրետ այդ ոլորտները կթաքցնեն իրենց իրական եկամուտները Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
19 Աշխեն Գրիգորյան 24.01.2019 11:28:14 Միանշանակ դեմ եմ նման նախագծի ընդունմանը, քանի որ այն կունենա բավականին շատ բացասական հետևանքներ: Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
20 Գայանե Թադևոսյան 24.01.2019 11:28:31 Դեմ եմ, որ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվեն ԱԱՀ վճարող, քանի որ դա կհանգեցնի՝ եկամուտը թաքցնելուն , ծառայության գների բարձրացման և կնպաստի տվյալ ոլորտում ստվերի ավելացմանը: Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
21 Էդիտա Կարապետյան 24.01.2019 11:31:03 անհեթեթ նախագիծ,որը միանշանակ տանելու է ստվերի մեծացմանը Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
22 Հակոբ Մուսաթյան 24.01.2019 11:37:38 Այս փոփոխության ընդունման դեպքում աճելու են ՕՐԻՆԱԿԱՆ աշխատող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մատուցած ծառայությունների գները, ինչը տանելու է վերջիններիս հաճախորդների կրճատմանը: Չի կարելի նման բան թույլ տալ!!!!!!!! Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: Միաժամանակ, եթե ամբողջ նախագծի մեջ խոսքը վերաբերում է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտներին շրջանառության հարկով հարկման համակարգում գործելու հնարավորությունը սահմանափակող դրույթին, ապա հայտնում ենք, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
23 Սեդա Ղազարյան 24.01.2019 11:40:26 դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետում նշված այն մտքին, որ հաշվապահները, իրավաբաններն ու խորհրդատուները չեն կարող աշխատել շրջանառության հարկով հարկման համակարգում: Սա չափազանց մեծ ռիսկ է Հայաստանի ներկայիս իրավիճակի համար, մեծանալու է ստվերը, անառողջ մրցակցությունը...Առաջարկում եմ նախագծից իսպառ վերացնել այս մասը Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։
24 Արաքսյա Ալոյան 24.01.2019 11:43:13 Ամոթալի նախագիծ Ընդունվել է ի գիտություն: Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը:
25 Ա/Ձ Տիգրան Տիգրանյան 24.01.2019 11:43:28 Առաջարկում եմ Հարկային օրենսգրքի 258 հոդվածի աղյուսակի 9-րդ տողը շարադրել`Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող` այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ , եթե հարկ վճարողի բոլոր եկամուտների հանրագումարը ընթացիկ տարվա ընթացքում գերազանցել է 115 մլն դրամը` գերազանցող մասի համար Չի ընդունվել: Հարկային օրենսգրքի համաձայն՝ հանրային սննդի կազմակերպման գործունեություն իրականացնողները համարվում են շրջանառության հարկ վճարողներ՝ անկախ օրենսգրքով սահմանված սահմանափակումներից։ Հետևաբար, առաջարկության ընդունման պարագայում կստացվի, որ հարկ վճարողը, որը այլ պարագայում չէր կարող համարվել շրջանառության հարկ վճարող որևէ սահմանափակմամբ պայմանավորված, հանրային սննդի կազմակերպման գործունեություն իրականացնելու պարագայում համարվելու է շրջանառության հարկ վճարող, ինչը նշանակում է, որ այլ գործունեությունից ստացվող եկամուտները, որոնք ենթակա էին լինելու շահութահարկով և ԱԱՀ-ով հարկման, կհարկվեն շրջանառության հարկի ավելի ցածր դրույքաչափերով։ Այդուհանդերձ, ընդունելով որ այլ եկամուտների մասով 20 տոկոս դրույքաչափի կիրառությունը խնդրահարույց է, այս հարցը ներկայումս լրացուցիչ քննարկվում է։