Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 76 | Ա/Ձ Տիգրան Տիգրանյան 24.01.2019 11:43:28 | Առարարկում եմ ՀՀ Հարկային օրենսգրքի 254 հոդվածի 3 մասի 5 րդ կետը խմբագրել և վերջին չեն իրականացրել բառից հետո ավելացնել ` , բ) եթե փոխկապակցված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցում է 115 միլիոն դրամը. | Չի ընդունվել: | |||
| 77 | Ա/Ձ Տիգրան Տիգրանյան 24.01.2019 12:01:41 | Փոփոխություններում չկան անցումային դրույթներ այն հարկ վճարողների մասով, որոն այսօր գործող օրեենսգրքի շրջանակներում արդեն ներկայացրել են շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություններ: Դա սահմանափակում է մարդկանց 2019թ.-ին Միկրոձեռնարկատիրության համակարգով աշխատելու իրավունքը այն դեպքում, երբ Հարկ վճարողները ուղղակի կատարել են իրենց պարտականությունները այս պահին: | Չի ընդունվել: | |||
| 78 | Էմմա Հակոբյան 24.01.2019 11:43:43 | Կարծում եմ նախագիծը արդյունավետ չի ՀՀ-ում կիրառելու համար: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 79 | Նաիրա Օհանյան 24.01.2019 11:44:14 | Բարելավել ասելով չեմ կարողանում հասկանալ նախարարությունը ինչ է հասկանում: Եթե դրա նախադրյալները տանում են դեպի նրան, որ գործարար միջավայրը հայտնվի ստվերում: Զարգացմանը խոչընդոտող նախագիծ է: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 80 | Շուշան Սարգսյան 24.01.2019 11:45:34 | Օրենքի նոր նախագիծը,որը արգելելուէ փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով անհեթեթություն է, քանի որ դրա արդյունքում հարկային բեռը կբարձրանա ծառայությունների գները նույնպես, որն էլ համապատասխանաբար կազդի թե տնտեսվարող սուբյեկտների վրա և թե ծառայություններ մատուցողների:Առաջարկում եմ չընդունել օրենքի այդ նախագիծը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 81 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՄՁ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ 24.01.2019 11:48:09 | Հաշվապահական ծառայություններ մատուցողներին՝ առավելևս ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողներին ծառայություններ մատուցողներին արգելելով շրջանառության հարկով աշխատել, դա նշանակում է ծառայությունների այդ ոլորտում խթանել ստվերը, ծառայությունների արժեքի բարձրացում, որը ուղիղ ազդում է ՓՄՁ հանդիսացող հարկ վճարողների վրա: Այսպե՞ս եք ցանկանում ՓՄՁ-ներին աջակցել: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 82 | Քրիստինե Ավետյան 24.01.2019 11:49:56 | Մասնավորապես դեմ եմ 33 հոդվածի 3-րդ կետում նշված փոփոխությանը, որը դրդելու է ստվերի մեծացման և հակառակ էֆեկտի ի հայտ գալուն: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 83 | Մարիամ Սահակյան 24.01.2019 11:53:45 | Շատ վատ նախագիծ է | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 84 | Տիգրան Շահբազյան 24.01.2019 11:55:18 | 33-րդ հոդվածում առկա հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների մասով փոփոխությունը ոչ թե անուղղակի, այլ հենց ուղղակի ձևով հարված է ՀՀ-ում փոքր բիզնեսի զարգացմանը: Կառավարությունը և նախագծի այդ մասը մշակողները մտադրված ուզում են կործանեն Հայաստանի Հանրապետությունը: Ամոթ է... | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 85 | Սեդա Ստեփանյան 24.01.2019 11:56:03 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը և համոզված եմ՝ նախագծի և ոչ մի ակնկալիք իրականություն չի դառնալու... | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 86 | Սեդա Ստեփանյան 24.01.2019 11:56:03 | Ակնկալվում էր որ նոր իշխանությունը նախագիծը հաստատելուց նախորդ (հին իշխանություն) վատ բարելավումների նման չի հաստատի: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 87 | Լիլիթ Սարդարյան 24.01.2019 11:58:55 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի բ ենթակետին, որով նախատեսվում է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին բերել ընդհանուր հարկման համակարգ: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 88 | Զաբել Ասրյան 24.01.2019 12:03:02 | Նախագիծը մշակելիս հաշվի եք առել արդյոք այս ոլորտների հետ աշխատող հարկատուների վրա ինչպես կանդրադառնա այս նախագծի որոշ կետեր??????? Թե միայն մտածել եք ՈՐՈՇՆԵՐԻ բարօրության մասին????? | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 89 | Լիաննա Մանուկյան 24.01.2019 12:14:23 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետում նշված այն մտքին, որ հաշվապահները, իրավաբաններն ու խորհրդատուները չեն կարող աշխատել շրջանառության հարկի հարկման համակարգում: Կարծում եմ նախագծի սույն կետը արդյունավետ չի ՀՀ-ում կիրառելու համար և դրդելու է ստվերի մեծացմանը: Չէ, որ փոփոխության տնտեսագիտական նպատակը ընհանուր կեսամակարդակի բարձրացումն է, ոչ թե հակառակը: Ակնկալում եմ, որ նոր իշխանությունը նախագիծը հաստատելուց հաշվի է առնելու հասարակության կարծիքը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 90 | Գոհար Սարգսյան 24.01.2019 12:14:41 | Միանշանակ դեմ եմ 33- րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենփակետով նախատեսված փոփոխությանը, քանի որ բացասական հետևանքները ակնհայտ են: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 91 | Աննա Խաչատրյան 24.01.2019 12:16:51 | Դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ) ենթակետի փոփոխությանը, քանի որ, այն ավելի է մեծացնում ստվերում գտնվող անձանց և կազմակերպություններին շարունակել աշխատել նույն կարգավիճակով: Հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար, այն կլինի առավել մեծ հարկային բեռ, որը կունենա շատ բացասական ազդեցություն բոլորի համար: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 92 | Աննա Հովհաննիսյան 24.01.2019 12:18:33 | Դեմ եմ այս նախագծին....Ստացվում է այնպես, որ սովորական փոքր բիզնեսով զբաղվողին տալիս եք ազատություն աշխատելու համար, բայց չեք համարում, որ հաշվապահներն էլ են համարվում այդ՝ այսպես կոչված ՙՙմիկրոձեռնարկատիրության՚՚ մի մասնիկը և ավելորդ հարկային բեռի տակ եք գցում: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 93 | Նունե Եփրեմյան 24.01.2019 12:18:55 | Օրենքի ուժով սահմանափակում են տնտեսվարող սուբյեկտների մի մեծ զանգվածի իրավունքը: Դեմ եմ 33-րդ հոդվածով նախատեսվող հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններ մատուցողների իրավունքի սահմանափակմանը: Այսպիսի անտրամաբանական, անհեթեթ նախագիծը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր երկրի զարգացման ու առաջընթացի գործում: Սրա համար չէինք պայքարում ամիսներ առաջ... | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 94 | Լուսինե Նալբանդյան 24.01.2019 12:20:06 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, համոզված եմ, որ այն ուղղակիորեն խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 95 | Լուսինե Նալբանդյան 24.01.2019 12:20:28 | Դեմ եմ այս նախագծի ընդունմանը, համոզված եմ, որ այն ուղղակիորեն խոչընդոտում է փոքր բիզնեսի զարգացումը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 96 | Ալինա Վարդանյան 24.01.2019 12:24:07 | 33-րդ հոդվածով կատարվող փոփոխությունը կավելացնի բիզնեսի ծախսերը, ինչն ուղղակի կհարվածի փոքր բիզնեսի գրպանին: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 97 | Ասյա Պողոսյան 24.01.2019 12:24:26 | Հարկման ռեժիմի փոփոխությունը մասնագիտական գործունեություն ծավալողների համար բերելու է տնտեսության ստվերային զանգվածի մեծացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 98 | Արթուր Կարապետյան 24.01.2019 12:26:38 | Առաջարկում եմ Շրջանառության հարկի շեմը զգալի բարձրացնել: Նախագծի հոդված 15-ում նշված փոփոխությունը նախկինում նույնպես կատարվել է բազմիցս՝ 58,35 միլիոնից 115 միլիոն և հակառակը, որը համարում եմ անարդյունավետ և նախկին իշխանությունների շարունակությունը: Տեղեկացնում եմ , որ մեծ քանակի առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնց եկամտաբերությունը կազմում է 10-15%(կախված գործունեության տեսակից) և որոնց շրջանառության շեմը գերազանցում է 115 միլոնը, եթե անցնեն շահութահարկի և ԱԱՀ ի դաշտ, ապա կունենան բացասական շահույթ և ուղղակի կդաթարեն գոյույուն ունենալ: Դրանից խուսափելու համար կսկսեն թաքցնել հասույթի մի մասը և արդյունքում ոչինչ չի փոխվի: Ստվերը չի վերանա: Պատրաստ եմ ՊԵԿ ցանկացած պաշտոնյաի ապացուցել վերոնշյալը՝ թվերով , փաստերով, այս պահին գործող օրինակներով: | Չի ընդունվել: | |||
| 99 | Արթուր Կարապետյան 24.01.2019 14:10:58 | Առաջարկում եմ Շրջանառության հարկի շեմը զգալի բարձրացնել: Նախագծի հոդված 15-ում նշված փոփոխությունը նախկինում նույնպես կատարվել է բազմիցս՝ 58,35 միլիոնից 115 միլիոն և հակառակը, որը համարում եմ անարդյունավետ և նախկին իշխանությունների շարունակությունը: Տեղեկացնում եմ , որ մեծ քանակի առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններ, որոնց եկամտաբերությունը կազմում է 10-15%(կախված գործունեության տեսակից) և որոնց շրջանառության շեմը գերազանցում է 115 միլոնը, եթե անցնեն շահութահարկի և ԱԱՀ ի դաշտ, ապա կունենան բացասական շահույթ և ուղղակի կդաթարեն գոյույուն ունենալ: Դրանից խուսափելու համար կսկսեն թաքցնել հասույթի մի մասը և արդյունքում ոչինչ չի փոխվի: Ստվերը չի վերանա: Պատրաստ եմ ՊԵԿ ցանկացած պաշտոնյաի ապացուցել վերոնշյալը՝ թվերով , փաստերով, այս պահին գործող օրինակներով: | Չի ընդունվել: | |||
| 100 | Արմինե Սարիբեկյան 24.01.2019 12:26:46 | Անհնար է չնկատել, թե ինչ մեծ ազդեցություն է ունենալու այս նախագիծը ինչպես հաշվապահների, փաստաբանների, խորհրդատուների, այնպես էլ իրենց հաճախորդների համար: Այս նախագիծը բերելու է ՓՄՁ-ների զգալի կրճատման: Դեմ եմ: | Ընդունվել է ի գիտություն: |