Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 51 | Լենա Բալասանյան 24.01.2019 11:04:12 | Փոփոխությունները պետք է լինեն այնպիսին, որ նպաստեն ստվերային եկամտի նվազմանը: Այս փոփոխությունը միանշանակ հակառակ ազդեցություն կունենա: Ուրեմը ինչ բարեփոխման մասին է խոսքը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 52 | Հեղինե Օվչյան 24.01.2019 11:05:06 | Փոքր և միջին բիզնեսի խթանմանը հակասող նախագիծ, որը միանշանակ մեծացնելու է ստվերային դաշտը: Ի վերջո կառավարությունը պետք է հավասար դաշտ ստեղծի բոլոր ոլորտների համար:ԱԱՀ - ի դաշտ տանելով հաշվապահին,իրավաբանին,խորհրդատուին՝կառավարությունը չի կարող խթանել փոքր և միջին բիզնեսին: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 53 | Աստղիկ Ալեքսանյան 24.01.2019 11:07:07 | Եթե պետությունը ձգտում է ստվերային գործունեությունը վերացնել, այս նախագծի հաստատումով տանում է ոչ թե դրա վերացմանը, այլ խոչընդոտում է, որպեսզի ժովորուդը էլ ավելի շատ աշխատի ստվերով: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 54 | Մելինե Մելիքյան 24.01.2019 11:17:14 | դեմ եմ այս նախագծին (նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետի այն մասին, որտեղ նշված է, որ հաշվապահները չեն կարող աշխատել շրջանառության հարկով): Նախագծի այս կետը միանշանակ մեծացնելու է ստվերը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 55 | Անի Առաքելյան 24.01.2019 11:18:58 | Առանց քննարկելու ու առանց հարցի լրջությունը հասկանալու դրույթներ են ընդունվում, որոնք լուրջ բացասական հետևանքներ են ունենալու..... | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 56 | Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 11:19:10 | Առաջարկում եմ հարկային բեռը անհատներից տեղափոխել բիզնես, մասնավորապես եկամտային հարկը էականորեն իջեցնել, բիզնեսի հարկերը շահութահարկ, դիվիդենտ բարզրացնել, դիվերսիֆիկացնել ԱԱՀ և այլն, նշված մոտեցումը թույլ կտա պահել բյուջեի համապատասխան մուտքերը, և միևնուն ժամանակ Հայաստանը կդարձնի որակյալ և էժան աշխատույժ ունեցող երկիրը ինչը կգրավի օտարերկրյա ներդրումներ, մեր երկրի միակ ռեսուրսը աշխատույժն է, պետք է այն դարձնել ավելի մատճելի, միևնոին ժամանակ սովորական քաղաքացիների եկամուտներն էլ կաճեն, կյանքի պայմանները կբարելավվեն, և կայացած կադրերի միակ նպատակը չի լինի երկրից գնալը | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 57 | Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 11:24:04 | Կարծում եմ առնվազն ցավալի է, որ մեր երկրի կառավարությունը հարկային օրենսգիրք ու հարկային դրույքաչափ է սահմանում բացառապես ելնելով այն սկզբունքից, որ ինքը չի կարողանում հարկերը ինչպես հարկն է հավաքագրել, մասնավորապես եկամտային հարկի ոչ սանդղակային դրույքաչափը արդեն իսկ ապացուցված է, որ վնասում է երկրի և տնտեսական և սոցիալակն շահերը, բայց միևնույն է մեր կառավարությունը քանի որ չի կարողանում այլ կերպ իր լծակները կիրառել որդեգրել է այս մոտեցումը, հարկերի համահարթեցման հիմնավորման ուրիշ ոչ մի պատճառ չի ներկայացվում քան հարկերի թաքցնելուց խուսափելը, այս մոտեցմամբ երկիր չէք կառուցի | Չի ընդունվել: | |||
| 58 | Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 11:45:27 | երկրում առկա է շատ լուրջ ծնելության խնդիր, մայրության նպաստը պետք է համարել եկամտային հարկի իմաստով նվազեցվող եկամուտ, համոզված եմ էլի հարկերի վերահսկում պատճառաբանելով մերժելու եք առաջարկս | Չի ընդունվել: | |||
| 59 | Աստղիկ Գրիգորյան 24.01.2019 15:52:04 | Պահանջում եմ հանրությանը ներկայացնեք տնտեսության զարգացման ռազմավարությունը, որի հիման վրա գրել եք ձեր այս նախագիծը, միգուցե մենք էլ համոզվենք որ այս նախագիծը իրոք այդքան լավն է | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 60 | Աստղիկ Գրիգորյան 25.01.2019 15:23:11 | Առաջարկում եմ վերացնել որևէ արտոնությունը, քանի որ արտոնությունները ոչ միայն չեն նպաստում տնտեսության զարգացմանը, այլ հակառակը, ստեղծելով ոչ հավասար պայմանների շուկայի մասնակիցների միջև | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 61 | Աստղիկ Գրիգորյան 25.01.2019 15:23:11 | Առաջարկում եմ, որպես ստվերի դեմ պայքարելու միջոց խստացնել վարչարարությունը, մասնավորապես զգալի բարձրացնել տույժեր և տուգանքները, որպեսզի օրենք խախտելը՝ հարկերից խուսափելու ուղղակի ձեռնտու չլինի, նշված նախագծում չկար ոչ մի նման փոփոխություն | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 62 | Աստղիկ Գրիգորյան 27.01.2019 20:45:08 | Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ վերանայել ամորտիզացիոն մասհանումների ժամկետները, մասնավորապես 50000 շեմը դարձնել գոնե 150,000, տնտեսական գույքի համար սահմանել 3 տարի, վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ ծախսումները 20 տարուց դարձնել գոնե 5 տարի, խնդրում եմ հղում չանել համակարգչային տեխնիկային, որովհետև ես ավելի կոնկրետ ներդրումային օրինակ եմ բերել քան համակարգիչը, և խնդրում եմ հղում չանել կառավարության կողմից սահմանված առանձին անձանց համար արտոնությունների, այս խարգի արտոնությունները պետք է ի սպառ վերացվեն, շատ կարևոր է վերանայել 50,000 շեմը, որը վերջին 15 տարին մնացել է անփոփոխ , բայց եթե հաշվի առնենք տարեկան միջինում 3 տոկոս ինֆլացիան, այս գումարը վաղուց արդեն դուրս է խելամիտ լինելու սահմաններից | Չի ընդունվել: | |||
| 63 | Աստղիկ Գրիգորյան 27.01.2019 20:45:08 | Եթե իրապես ուզում ենք ներգրավել օտարերկրյա ներդրումներ պետք է ոչ թե շահութահարկի դրույքաչափ իջեցնել, այլ պետք է վերանայել շահութահարկի իմաստով ծախս ճանաչվող հոդվածները, մասնավորապես բժշկական ապահովագրության համար պետք չէ սահմանափակումներ դնել, ներկայացուցչական ծախսերի, միջոցառումների կազմակերպման և այլն: խնդրում եմ մի պնդեք որ այս մասով ինչ-որ բան է փոխվել, ոչինչ չի փոխվել, այն սահմանափակումները, որոնք կապված են հասույթի հետ ինչ-որ տեղ տրամաբանական են, բայց կան սահմանափակումներ, որոնք ֆիքսված են օրինակ բժշկական ապահովագրությունը վերջին 15 տարին մնացել է անփոփոխ , բայց եթե հաշվի առնենք տարեկան միջինում 3 տոկոս ինֆլացիան, այս գումարը վաղուց արդեն դուրս է խելամիտ լինելու սահմաններից | Չի ընդունվել: | |||
| 64 | Աստղիկ Գրիգորյան 27.01.2019 20:49:00 | Իմ նախորդ առաջարկին որ նվազագույն աշխատավարզը պետք է ազատել եկամտային հարկից, պատասխանել էիք որ դա բյուջեի վրա շատ թանկ է նստում և մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, իսկ հաշվել եք արդյոք որ անիմաստ արտոնություններ եք տալիս անհասկանալի և ոչ հեռանկարային խմբեր, արդյո դրա համար պարտավոր են վճարել այն անձիք, ովքեր 150,000 և նվազ աշխատավարձ են ստանում | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 65 | Աստղիկ Գրիգորյան 01.02.2019 15:47:07 | Առաջարկում եմ շատ զգալի բարձրացնել հարկերի թաքցնելու դեպքում կիրառվող տույժերը և տուգանքները, կրկնակի եռակի անգամ, 10 անգամ շատ եղածների համեմատ, ստվերի դեմ պայքարելու միակ տարբերակը սա է, պետք է հարկ թաքցնելը տնտեսապես ձեռնտու չլինի տնտեսվարող սուբյեկտներին | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 66 | Աննա Մկրտչյան 24.01.2019 11:21:17 | Ներկայացվող <<բարեփոխումները>> միմիայն կնպաստեն ստվերային տնտեսության աճին, կունենան ճիշտ հակառակ ազդեցություն: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 67 | Լիլիթ Դադիկյան 24.01.2019 11:23:34 | Դեմ եմ նախագծի 33 հոդվածի 3-րդ կետի Բ ենթակետին: Շատ բացասաբար եմ վերաբերվում որոշմանը, քանի որ ուղղակիորեն մեծացնելու է ստվերը հաշվապահների շրջանում: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 68 | Նելլի Առաքելյան 24.01.2019 11:27:01 | Գտնում եմ,որ այդ նախագիծը սխալ է քանի որ այն կմեծացնի ստվերը հաշվապահների շրջանում և կոնկրետ այդ ոլորտները կթաքցնեն իրենց իրական եկամուտները | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 69 | Աշխեն Գրիգորյան 24.01.2019 11:28:14 | Միանշանակ դեմ եմ նման նախագծի ընդունմանը, քանի որ այն կունենա բավականին շատ բացասական հետևանքներ: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 70 | Գայանե Թադևոսյան 24.01.2019 11:28:31 | Դեմ եմ, որ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվեն ԱԱՀ վճարող, քանի որ դա կհանգեցնի՝ եկամուտը թաքցնելուն , ծառայության գների բարձրացման և կնպաստի տվյալ ոլորտում ստվերի ավելացմանը: | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 71 | Էդիտա Կարապետյան 24.01.2019 11:31:03 | անհեթեթ նախագիծ,որը միանշանակ տանելու է ստվերի մեծացմանը | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 72 | Հակոբ Մուսաթյան 24.01.2019 11:37:38 | Այս փոփոխության ընդունման դեպքում աճելու են ՕՐԻՆԱԿԱՆ աշխատող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մատուցած ծառայությունների գները, ինչը տանելու է վերջիններիս հաճախորդների կրճատմանը: Չի կարելի նման բան թույլ տալ!!!!!!!! | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 73 | Սեդա Ղազարյան 24.01.2019 11:40:26 | դեմ եմ նախագծի 33-րդ հոդվածի, 3-րդ կետի բ ենթակետում նշված այն մտքին, որ հաշվապահները, իրավաբաններն ու խորհրդատուները չեն կարող աշխատել շրջանառության հարկով հարկման համակարգում: Սա չափազանց մեծ ռիսկ է Հայաստանի ներկայիս իրավիճակի համար, մեծանալու է ստվերը, անառողջ մրցակցությունը...Առաջարկում եմ նախագծից իսպառ վերացնել այս մասը | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 74 | Արաքսյա Ալոյան 24.01.2019 11:43:13 | Ամոթալի նախագիծ | Ընդունվել է ի գիտություն: | |||
| 75 | Ա/Ձ Տիգրան Տիգրանյան 24.01.2019 11:43:28 | Առաջարկում եմ Հարկային օրենսգրքի 258 հոդվածի աղյուսակի 9-րդ տողը շարադրել`Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող` այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ , եթե հարկ վճարողի բոլոր եկամուտների հանրագումարը ընթացիկ տարվա ընթացքում գերազանցել է 115 մլն դրամը` գերազանցող մասի համար | Չի ընդունվել: |