Добавить в избранное

««Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի»՝ ընդունված 2016 թվականի հոկտեմբերի 04-ի ՀՕ-165-Ն  (այսուհետ` Օրենսգիրք) կատարել հետևյալ փոփոխությունները՝

        1)հոդված 126-ը լրացնել նոր 8-րդ կետով՝

«Շահութահարկի վճարումից ազատվում են արդյունաբերական գոտում շահագործող հանդիսացող շահութահարկ վճարողները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված արդյունաբերական գոտում իրականացվող  գործունեությունից ստացվող եկամտի մասով»։

        2)հոդված 150-ը՝ լրացնել նոր 6․1 կետով՝

«Արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարձու աշխատակիցների համար եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով»։

      Հոդված 2. հոդված 445-ը՝ լրացնել նոր 18)-րդ ենթակետով՝ «Հոդված 126-ի 8-րդ կետով և հոդված 150-ի 6․1  կետով սահմանվող դրույքաչափերի կիրառությունը և դրա գործողությունների ժամկետները յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

 

       Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    02.11.2018 - 22.11.2018

  • Тип

    Закон

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9655

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Նենսի Գևորգիան

17.11.2018

Ինչ վերաբերում է 2-րդ հոդվածի բովանդակությանը, ապա դա համարում ե անընդունելի մի քանի պատճառով: Նախ կարծում եմ , որ նման դրույթը ոչ միայն հակասում է տնտեսական մրցակցության Սահմանադրական սկզբունքին, այլ նաև որոշակի կոռուպցիոն գործոն է պարունակում: Մասնավորապես, պարզ չէ, թե կառավարությունը ինչ սկզբունքից, ինչ չափորոշիչներից ելնելով, պետք է այս կամ այն արդյունաբերական գոտուն տա արտոնություն, իսկ մյուսին՝ ոչ: Կամ ինչի հիման վրա պետք է որոշի, թե ինչ ժամկետով է տալիս նման արտոնությունը: Գտնում եմ, որ եթե օրենքով նախատեսվում է արտոնություն, ապա դա պետք է կիրառելի լինի համադրելի բոլոր դեպքերում: Բացի այդ, պարզաբանման կարիք ունի նման դրույթի նախատեսման միտումը? Ինչ ռիսկ է կանխվում դրանով և ինչո ԱՏԳ-ների համար նման դրույթ նախատեսված չէ?

Նենսի Գևորգիան

17.11.2018

2-րդ հոդվածն անհասկանալի է: Նախատեսվում է լրացում կատարել մի հոդվածում, որով նախատեսված է ուժը կորցրած ճանաչել որոշակի ակտեր: Այս առումով անհասկանալի դրույթ է ստացվում: Մասնավորապես 445-րդ հոդվածը սահմանում է, որ «1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում՝», և նման լրացւում կատարելու դեպքում ամբողջ նախադասությունը կլինի հետևյալը «1. Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած են ճանաչվում՝ Հոդված 126-ի 8-րդ կետով և հոդված 150-ի 6․1 կետով սահմանվող դրույքաչափերի կիրառությունը և դրա գործողությունների ժամկետները յուրաքանչյուր արդյունաբերական գոտու համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Узнать больше