Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 22:36:57 Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ. Կարծում ենք, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի ավագանու անդամների մասնագիտական վերապատրաստումներին, որպեսզի սկսած համայնքի ղեկավարի օրենքներին հակասող գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության ներկայացման և քննարկման պահից ավագանին ի վիճակի լինի հայտնել իր բացասական դիրքորոշումը:
2 Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 23:04:45 Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով Նախագծում ավագանու կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկություն նախաձեռնելու համար սահմանված են որոշակի հիմքեր: Ձեր նշած դեպքում, այն է՝ բնակիչների կողմից համայնքի ղեկավարի պաշտոնանկությունը նախաձեռնելու համար որևէ հիմք չեք առաջարկել, իսկ նախագծում նշված հիմքերը կիրառելի չեն լինի Ձեր նշած տարբերակի համար: Ներկայումս քննարկվում է համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթացում տեղական հանրաքվեի կիրառման հնարավորությունը:
3 Վոլոդյա Ձավարյան 28.10.2018 23:15:18 31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ Կարևորում ենք բնակավայրի վարչական ղեկավարի թեկնածուի Ձեր նշած չափորոշիչը, այն է՝ ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ ունենալը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այդ պաշտոնն ունի հայեցողական բնույթ, և համայնքի ղեկավարն այդ պաշտոնում նշանակում է այն անձին, որը վայելում է տվյալ բնակավայրի բնակչության վստահությունը, ինչպես նաև օժտված է կառավարչին բնորոշ ունակություններով:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: