28.10.2018
31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ
Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթում ընդգրկված օրենքների նախագծերը կլուծեն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիարկումից առաջացած իրավակիրառ և իրավաիրացնող խնդիրները, կհստակեցնեն տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները, կհամապատասխանեցնեն տարբեր օրենսդրական ակտերի միջև եղած իրավական հակասությունները և կլրացնեն օրենսդրական բացերը: Նշված օրենսդրական նախագծային փաթեթի ընդունման արդյունքում առավել կկարգավորվի տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը, որը կարող է էականորեն ազդել տեղական ինքնակառավարման իրավունքի իրացման և առհասարակ տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վրա:
Обсуждалось
23.10.2018 - 08.11.2018
Тип
Закон
Область
Территориальное управление и развитие
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Test
Просмотры 16467
Принт28.10.2018
31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ
28.10.2018
Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով
28.10.2018
Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ.