В стадии разработки
«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
“------“ ------------- 2017թ. N ----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման հավելվածի N 1-ի 7-րդ կետի`
ա. «ա» ենթակետում «հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի» բառերը փոխարինել «հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի և հաշմանդամ չճանաչված անձի վերականգնողական անհատական ծրագրի» բառերով, իսկ «հաշմանդամ ճանաչելու» բառերից հետո ավելացնել «անձին հաշմանդամ չճանաչելու», բառերը,
բ. «գ» ենթակետում «հաշմանդամների հաշվառման համակարգի» բառերը փոխարինել «հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգի» բառերով,
գ. ավելացնել նոր` «դ» ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝
«դ) անձի վերականգնողական անհատական ծրագրի մշակում և իրագործման համակարգում».
2) Որոշման հավելվածի N 1-ի 8-րդ կետի.
ա. «ա» ենթակետի «հաշմանդամության խումբը» բառերից հետո լրացնել «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակը» բառերով, իսկ «թույլատրում է» բառը փոխարինել «որոշում է» բառով,
բ. «ե» ենթակետից հետո լրացնել նոր` ե1 ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝
«ե1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում հաշմանդամ չճանաչված անձի համար կազմում է վերականգնողական անհատական ծրագիրը.».
գ. «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժա) փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննության անցնող անձանց համար անհրաժեշտության դեպքում կազմում է լրացուցիչ բժշկական հետազոտման ծրագիր, նշելով հետազոտության տեսակները, և այն ուղարկվում է ֆորմուլյարը լրացնող պոլիկլինիկա»,
դ. «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժբ) անհրաժեշտության դեպքում ֆորմուլյարը լրացրած պոլիկլինիկայից պահանջում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լրացուցիչ բժշկական փաստաթղթեր»,
ե. ուժը կորցրած ճանաչել «ժ)» և «ժդ)» ենթակետերը.
3) Որոշման հավելվածի N 1-ի 12-րդ կետի «է» ենթակետում «փաստաթղթային» բառից հետո լրացնել «բժշկասոցիալական» բառը.
4) Որոշման հավելվածի N 1-ի 14-րդ կետի «մարմինների» բառը փոխարինել «բաժինների» բառով.
5) Որոշման հավելվածի N 1-ի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային բաժիններ: Փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման բաժինը և տարածքային բաժիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, գործակալության ու իրենց անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր:».
6) Որոշման հավելվածի N 1-ի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային բաժինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, բացառությամբ փաստաթղթային փորձաքննությունների իրականացման ու բողոքների քննման և մոնիթորինգի բաժինների աշխատողների:».
7) Գործակալության վերափորձաքննության բաժինը լուծարել, ստեղծել նոր՝ երկու բաժիններ, այդ կապակցությամբ Որոշման հավելվածի N 2-ի՝
ա. «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնում «Վերափորձաքննության բաժին» բառերը հանել,
բ. «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել նոր՝ երկու պարբերությունով՝
«Փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման կենտրոնական բաժին
Բողոքների քննման և մոնիթորինգի բաժին»,
գ. Գործակալության տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներ) լուծարել, ստեղծել նոր՝ գործակալության տարածքային բաժիններ, այդ կապակցությամբ Որոշման հավելված N 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևանի տարածքային բաժին
Արագածոտնի մարզի տարածքային բաժին
Արարատի մարզի տարածքային բաժին
Արմավիրի մարզի տարածքային բաժին
Գեղարքունիքի մարզի տարածքային բաժին
Լոռու մարզի տարածքային բաժին
Կոտայքի մարզի տարածքային բաժին
Շիրակի մարզի տարածքային բաժին
Սյունիքի մարզի տարածքային բաժին
Վայոց ձորի մարզի տարածքային բաժին
Տավուշի մարզի տարածքային բաժին»:
- 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին N 318-Ն որոշման հավելված N 1-ը լրացնել նոր՝ 26-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
26. Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձիք (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում այն ախտաբանական վիճակի կապակցությամբ, որը հիմք է հանդիսացել նրանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար)::
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին N 1717-Ն որոշման հավելված N 1-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ զ.1 ենթակետով.
«զ.1 Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձիք՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում այն ախտաբանական վիճակի համար, որը հիմք է հանդիսացել նրանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրելու համար::
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1035-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝.
1) Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 կետով՝
«1.1 Սահմանել, որ սույն որոշման III գլխի 1-ին և 2-րդ բաժիններում սահմանված բժշկական վերականգնման շրջանակներում նախատեսված միջոցառումները տրամադրվում են նաև առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձանց՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի (այսուհետ՝ նաև ՎԱԾ) հիման վրա, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետում սահմանված լսողական սարքերի:»:
2) Որոշման հավելված N 1-ում`
ա. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«7) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները.
8) առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչված անձանց՝ ՎԱԾ-ի համաձայն.
բ. 15-րդ կետից հանել «և քայլակները» բառերը.
գ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1 կետով
«16.1 Զինվորական ծառայության ընթացքում ստացած վիրավորման պատճառով վերին և ստորին վերջույթների հատուկ՝ պետական նպատակային ծրագրերով չնախատեսված պրոթեզավորման կարիք ունեցող՝ զինվորական ծառայությունը շարունակող կամ աշխատանաքային այլ գործունեություն ծավալող հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզավորում կարող է կատարվել լիազորած մարմնի ղեկավարի կողմից սահմանված դեպքերում և կարգով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տվյալ նպատակային ծրագրով նախատեսված գումարի առավելագույնը 2 տոկոսի սահմաններում: ».
դ. 18-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «18. Պարագաները (բացառությամբ ձեռնափայտի, կրծքագեղձի պրոթեզի, տակդիրի) առաջին անգամ, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետում սահմանված դեպքում տրամադրվում են ՎԱԾ-ի համաձայն՝ ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում պարագաներով ապահովում նախատեսող միջոցառումների շրջանակներում: Ձեռնափայտ, կրծքագեղձի պրոթեզ և տակդիր կարող է տրամադրվել նաև անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա:».
ե. 19-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «19. Կրծքագեղձի պրոթեզ տրամադրվում է սույն կարգի 12-րդ կետի 1-ին, 2-րդ, և 8-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում:».
զ. 21-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «21. Վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը, սույն որոշման N 2 հավելվածում նշված օրթեզների տրամադրումը, նույն հավելվածով սահմանված ժամկետներից շուտ պարագաների տրամադրումը, սույն կարգի 16.1 կետում նշված դեպքում պետական նպատակային ծրագրերով չնախատեսված պրոթեզավորումը, ինչպես նաև պարագաների հերթական տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում պարագաների տրամադրումն իրականացվում է սույն կարգի 43-րդ կետում նշված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ՝ բուժատեխնիկական հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա:».
է. 22-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«22. Անկախ պետությունների համագործակցության (այսուհետ` նաև ԱՊՀ) երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերը տրամադրվում են 30-ից մինչև 63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց:».
ը. ամբողջ տեքստում «Եվրոպական երկրների արտադրության» բառերից հետո լրացնել «կամ դրան համարժեք» բառերը.
թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1-րդ կետով.
«28.1. Ոտնաթաթի անդամահատման դեպքում անձը կարող է ստանալ մեկ զույգ օրթոպեդիկ կոշիկ և մեկ ոտնաման (բաշմակ), իսկ 2 ոտնաթաթի անդամահատման դեպքում՝ մեկ զույգ օրթոպեդիկ կոշիկ և 2 ոտնաման (բաշմակ):».
ժ. 36-րդ կետի 4-րդ ենթակետում «2-5-րդ» բառերից հետո լրացնել «և 7-8-րդ» բառերը.
ի. 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով. «8) 12-30 տարեկան այն անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, ներկայացնում են նաև ՎԱԾ, անկախ այն հանգամանքից, լսողական սարքը ստանում են առաջին անգամ, թե՝ կրկնակի:».
իա. 39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:».
իբ. 44-րդ կետի 1-ին ենթակետում հանել «կառուցվածքային» բառը, իսկ «մարմիններին» բառը փոխարինել «բաժիններին» բառով.
իգ. 44-րդ կետի 3-րդ ենթակետի ա. կետում «և օրթեզավորման» բառերը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածում նշված օրթեզների տրամադրումը, » նախադասությունով.
իդ. 44-րդ կետի 3-րդ ենթակետի բ. կետում հանել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերը.
իե. 44-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` դ պարբերությամբ.
«դ. սույն կարգի 16.1 ենթակետով սահմանված` պետական նպատակային ծրագրերով չնախատեսված պրոթեզավորման վերաբերյալ.».
իզ. 44-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ փոփոխություններ և (կամ) լրացումներ է կատարում ՎԱԾ-ի բժշկական վերականգնման ծրագրում.».
իէ. 45-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` «ՎԱԾ.»
իը. 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով`
«3) իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:».
3) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին» N 20-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) Որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Եվրոպական արտադրության» բառերից հետո լրացնել «կամ դրան համարժեք» բառերը.
2) Որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետում «2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն» բառերը փոխարինել «2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն» բառերով.
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«5. Հավաստագիրը տրամադրվում է լսողության խնդիրներ ունեցող 12-ից 30 (ներառյալ) տարեկան անձանց (այսուհետ` շահառու):».
գ. 9-րդ կետը հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով՝
«7) հաշմանդամի կարգավիճակ չունեցող անձի վերականգնողական անհատական ծրագիրը:».
դ. 26-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«26. Եթե շահառուն իր միջոցներով ձեռք է բերել լսողական սարք, սակայն կարիք ունի օժանդակ պարագաների (ստրիմեր, հեռախոսի և հեռուստացույցի հարմարեցուցիչ, FM համակարգ (բարձրախոս և ընդունիչ), անհատական ներդիր, մարտկոց), որոնց միջոցով հնարավոր է բարձրացնել այդ սարքի տեխնիկական հնարավորությունները, ապա հավաստագրի արժեքի սահմաններում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված ժամկետներին համապատասխան, կազմակերպությունը կարող է նրան տրամադրել միայն օժանդակ պարագաներ` սույն կարգի 25-րդ կետի պահանջներին համապատասխան:».
3) Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
- 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
------------ի N ------------- որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1035
ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
NN |
Անվանումը |
Օգտագործման ժամկետը |
|
1. |
Պրոթեզներ |
|
|
1) |
ստորին վերջույթների պրոթեզ |
մեծահասակներին` երեք տարի |
|
երեխաներին` մեկ տարի |
||
|
2) |
վերին վերջույթների պրոթեզ |
մեծահասակներին` չորս տարի |
|
երեխաներին` երկու տարի |
||
|
երեխաներին` մեկ տարի |
||
|
2. |
Օրթեզներ |
|
|
1) |
վերին վերջույթի |
մեծահասակներին` երկու տարի |
|
երեխաներին՝ վեց ամիս |
||
|
2) |
ստորին վերջույթի՝ առանց հոդի |
մեծահասակներին` մեկ տարի |
|
երեխաներին՝ վեց ամիս |
||
|
3) |
ստորին վերջույթի՝ հոդով |
մեծահասակներին` երկու տարի |
|
երեխաներին՝ մեկ տարի |
||
|
4) |
Պարանոցի օրթեզ |
մեծահասակներին` մեկ տարի |
|
երեխաներին՝ վեց ամիս |
||
|
5) |
Օրթեզ-սեղմիրան |
մեծահասակներին` մեկ տարի |
|
երեխաներին՝ վեց ամիս |
||
|
6) |
Օրթոպրոթեզ |
մեծահասակներին` երկու տարի |
|
երեխաներին՝ մեկ տարի |
||
|
3. |
Սեղմիրան |
մեծահասակներին` երկու տարի |
|
երեխաներին` վեց ամիս |
||
|
4. |
Աղեկապ (ծնկակալ, ռեկլինատոր) |
մեկ տարի |
|
5. |
Կոշիկներ |
|
|
1) |
պրոթեզի (տարեկան` երկու զույգ) |
մեկ տարի |
|
2) |
օրթոպեդիկ (տարեկան` երկու զույգ) |
մեկ տարի |
|
6. |
Գուլպա, ձեռնոց |
մեկ տարի |
|
7. |
Վերականգնման տեխնիկական միջոցներ |
|
|
1) |
ձեռնափայտ` մեկ լրացուցիչ ռետինով |
երկու տարի |
|
2) |
հենակ` մեկ լրացուցիչ ռետինով |
երկու տարի |
|
3) |
սուպինատոր/ներդիր |
մեծահասակներին` մեկ տարի, |
|
երեխաներին` վեց ամիս |
||
|
4) |
ոտնաման (բաշմակ) |
մեկ տարի |
|
5) |
կրծքագեղձի պրոթեզ |
մեկ տարի |
|
6) |
ԱՊՀ երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարք |
երեք տարի |
|
7) |
եվրոպական երկրների արտադրության և դրան համարժեք լսողական սարք (հավաստագիր) |
հինգ տարի |
|
8) |
լսողական սարքի ներդիր |
մեկ տարի |
|
9) |
հաշմանդամի սայլակ |
երեք տարի |
|
10) |
փոքր տրամաչափի սայլակ |
երկու տարի |
|
11) |
քայլակ |
մեծահասակներին՝ երեք տարի |
|
երեխաներին` երկու տարի |
||
|
8. |
Աչքի պրոթեզ |
մեծահասակներին` երկու տարի, |
|
երեխաներին` մեկ տարի |
||
|
9. |
Ձայնաստեղծ սարք |
հինգ տարի |
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
------------ի N ------------- որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
հունվարի 10-ի N 20 - Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
|
Կտրոն 1. Հավաստագրի համարը ______________________
2. Շահառուի՝
2.1 Անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________________
2.4 Շահառուի սոցիալական կարգավիճակը ______________________________________________
3. Տրամադրվող պարագայի անվանումը ____________________________________
4. Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________________
5. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, հայրանունը ______________________ ______________________________________________
6. Հավաստագրի տրամադրման ամսաթիվը
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________
1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________________________
2. Շահառուի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվ _____________________________________________
3. Շահառուի անձնագիր (ծննդյան վկայական) _________________________________________________ (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)
4. Շահառուի սոցիալական կարգավիճակը ___________________________________________________________
5. Տրամադրվող պարագայի անվանումը _____________________________________________________________
6. Հավաստագրի տրամադրման ամսաթիվը « _____ » ___________________ 20____թ
7. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը ___ ______________________________________________________________________________________ Կ.Տ.
Սույն հավաստագիրը շահառուին տրամադրվում է անվճար։ Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը։
|
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
“------“ ------------- 2017 թ. N ----Ն
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
- Հաստատել անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված առաջին անգամ դիմող անձանց բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշումը:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ երկամսյա ժամկետում հաստատել բժշկական կազմակերպության կողմից անձի վերաբերյալ կազմվող ֆորմուլյարի (այսուհետ՝ ֆորմուլյար) ձևը և լրացման կարգը:
- 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:
- Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումները (փաստաթղթային փորձաքննությունների իրականացման բաժին, բողոքների քննման և մոնիթորինգի բաժին):
- Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման, անձին հաշմանդամ ճանաչելու` «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, հաշմանդամ չճանաչելու, հաշմանդամության ժամկետ, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու, հաշմանդամի, ինչպես նաև առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննությամբ հաշմանդամ չճանաչված անձի վերականգնողական անհատական ծրագիր մշակելու, հաստատելու և իրագործումը համակարգելու, ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունելու նպատակով:
- Անձին հաշմանդամ ճանաչելը, հաշմանդամության առաջացման պատճառական կապ և մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելն իրականացվում է փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննությամբ` ելնելով ախտաբանական վիճակով պայմանավորված (հիվանդություն, վնասվածք կամ խեղում) օրգանիզմի ֆունկցիաների խանգարումից առաջացած կենսագործունեության սահմանափակման աստիճանից և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից: Փորձաքննությամբ սահմանվում է մահվան պատճառական կապի առկայությունն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ, եթե դրանց հետևանքով առաջացած ախտաբանական վիճակները մահվան հետ ունեն անմիջական կապ կամ հետևանք: Հաշմանդամության պատճառական կապ սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի պատճառի (անմիջական կապ կամ հետևանք կամ խորացում կամ բարդացում) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա:
- ԱՆՁԻ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
- 5. Անձը բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում դիմում է բժշկական կազմակերպությունների առաջնային բժշկական օղակ կամ ««Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ կամ համապատասխան գերատեսչական պոլիկլինիկա (ՀՀ ոստիկանության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության):
- Սույն կարգի 5-րդ կետում նշված կազմակերպություններից մեկը հիմքերի առկայության դեպքում անձին ուղղորդում է ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ֆորմուլյար լրացնելու իրավասություն ունեցող պոլիկլինիկաներ կամ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ պոլիկլինիկաներ): Ֆորմուլյարը, դա փաստաթուղթ է, որը պարունակում է անձի առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն, իրականացված անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների մասին տեղեկատվություն: Ֆորմուլյարում նաև նշվում են անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:
- Առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) ֆորմուլյարի լրացման նպատակով անձին ուղղորդում է սույն կարգի 7-րդ կետում նշված բժշկական կազմակերպություններից մեկը:
- Աշխատող անձանց առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն կարգով, եթե ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման N 5 հավելվածով հաստատված կարգով այլ բան նախատեսված չէ: Ֆորմուլյարը լրացվում է ինչպես առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմելու, այնպես էլ բժշկասոցիալական վերափորձաքննության (երկրորդ և հաջորդ փորձաքննություն) համար: Ֆորմուլյարի ձևը, ինչպես նաև լրացման կարգը հաստատվում է ՀՀ առողջապահության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով:
- Ֆորմուլյարը և դրան կից բժշկական փաստաթղթերը լրացվում են հայերենով և պետք է ունենան առնվազն հետևյալ վավերապայմանները`
1) փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը.
2) անձի անունը, հայրանունը, ազգանունը.
3) բժշկական կազմակերպության լրիվ անվանումը.
4) անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը և վերջը.
5) առողջական վիճակի խաթարումը նկարագրող տեղեկատվություն.
6) փաստաթուղթը տրամադրելու հիմքերը.
7) փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, բժշկական կազմակերպության դրոշմակնիքը:
III. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ համար դիմելը եվ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
- Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար անձը դիմում է իր հաշվառման կամ փաստացի բնակության վայրում գտնվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ընդունարան կամ այլ սոցիալական ծառայություն մատուցող մարմին (այսուհետ` ընդունարան)` դիմումին կցելով ֆորմուլյարը, ինչպես նաև ֆորմուլյարին կից ներկայացվող սահմանված ցանկում ընդգրկված փաստաթղթերը: Ֆորմուլյարին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով: Դիմումը կարող է լրացնել բժշկասոցիալական փորձաքննության համար դիմող անձը կամ նրա ներկայացուցիչը (օրինական ներկայացուցիչ կամ լիազորված անձ): Դիմողը ներկայացնում է իր անձնագիրը կամ նույնականացման քարտը, իսկ ներկայացուցիչը բժշկասոցիալական փորձաքննության դիմող անձի և իր անձնագիրը կամ նույնականացման քարտը: Հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացիները կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական կամ միջկառավարական պայմանագիր:
- Դիմումը և դրան կից՝ սույն կարգի 6-9-րդ կետերում նշված փաստաթղթերը ընդունարանում սքանավորվում են և էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում գործակալության փաստաթղթային փորձաքննությունների իրականացման բաժին, իսկ դրա անհնարինության դեպքում, մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է դրանց թղթային տարբերակը: Եթե անձը նախկինում ենթարկվել է բժշկասոցիալական փորձաքննության, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննական գործը ևս սքանավորվում է և էլեկտրոնային եղանակով մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում գործակալության փաստաթղթային փորձաքննությունների իրականացման բաժին, իսկ դրա անհնարինության դեպքում, մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է բժշկասոցիալական փորձաքննական գործի թղթային տարբերակը:
- ՓԱՍՏԱԹՂԱՅԻՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Գործակալության փաստաթղթային փորձաքննությունների բաժնի համապատասխան մասնագետը (մասնագետները) երկու աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումը, ֆորմուլյարը և կից փաստաթղթերը` դրանց ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունը և լիարժեքությունը ստուգելու նպատակով: Ուսումնասիրության արդյունքում կազմվում է եզրակացություն: Եթե դիմումը, ֆորմուլյարը և կից ներկայացված փաստաթղթերը լիարժեք են, ապա եզրակացության մեջ նշվում է, թե որ մասնագիտությամբ բժիշկ-փորձագետները պետք է իրականացնեն փորձաքննություն: Եթե ֆորմուլյարը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը կամ լիարժեք չէ, ապա էլեկտրոնային եղանակով կամ դրա անհնարինության դեպքում թղթային եղանակով գրությամբ այն ուղարկվում է ֆորմուլյարը լրացրած պոլիկլինիկա: Գրության մեջ նշվում են առկա անհամապատասխանությունները, ինչպես նաև` ինչ հետազոտություններ կամ փաստաթղթեր չեն կցվել ֆորմուլյարին: Պոլիկլինիկան, ստանալով գրությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է գրության մեջ նշված գործողությունները ու արդյունքները և (կամ) փաստաթղթերը ներկայացնում գործակալության փաստաթղթային փորձաքննությունների բաժին:
- Սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերի փաթեթը էլեկտրոնային եղանակով մակագրվում է գործակալության փաստաթղթային փորձաքննությունների բաժնի առնվազն երեք բժիշկ-փորձագետի, որոնք ընտրվում են պատահականության սկզբունքով՝ համապատասխան համակարգչային ծրագրի միջոցով, ընդ որում նրանցից առաջինը նշանակվում է պատասխանատու: Բժիշկ-փորձագետների ընտրությունն իրականացվում է` հաշվի առնելով ֆորմուլյարում նշված առողջական վիճակի առանձնահատկությունները:
- Բժիշկ-փորձագետներից յուրաքանչյուրը, ստանալով դիմումը, ֆորմուլյարը և կից փաստաթղթերը, մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն, տալիս փորձագիտական եզրակացություն և ներկայացնում սույն կարգի 13-րդ կետում նշված պատասխանատուին:
- Եթե բժիշկ-փորձագետների կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունները համընկնում են, ապա խմբի պատասխանատուի կողմից կայացվում է համապատասխան փորձաքննական որոշում և ներկայացվում է բաժնի պետի ստորագրությանը և կնքմանը: Բժիշկ-փորձագետների կողմից տարակարծության դեպքում պատասխանատուն փորձագիտական եզրակացությունները ներկայացնում է բաժնի պետին: Վերջինիս կողմից սույն կարգի 14-րդ կետով նախատեսված եղանակով մակագրվում այլ բժիշկ-փորձագետի (բժիշկ-փորձագետների) և նրանց կողմից տրված եզրակացության հիման կայացվում է փորձաքննական որոշում:
- Փորձաքննական որոշումը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է անձին կամ նրա ներկայացուցչին: Անձի բժշկասոցիալական փորձաքննական գործը էլեկտրոնային եղանակով կամ դրա անհնարինության դեպքում թղթային եղանակով ուղարկվում է գործակալության համապատասխան տարածքային բաժին՝ վերականգնողական անհատական ծրագիր կազմելու նպատակով: Եթե անձը ճանաչվում է հաշմանդամ, ապա էլեկտրոնային եղանակով կամ դրա անհնարինության դեպքում թղթային եղանակով հինգ աշխատանքային օրվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքն ուղարկվում է նաև անձի հաշվառման կամ փաստացի բնակության վայրի կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող համապատասխան մարմին:
- Եթե հաշմանդամություն ունեցող անձը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ հաշմանդամը գտնվում է բուժման մեջ: Ներկայացվում են բժշկական կազմակերպության կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները կամ ֆաքսով ուղարկված տարբերակները՝ հայերեն թարգմանությամբ:Սույն կետում նշված փորձաքննությունն իրականացվում է, եթե հաշմանդամություն ունեցող անձն իր նախորդ բժշկասոցիալական փորձաքննությունն անցել է իր մշտական բնակության վայրում:
- Սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքում փորձաքննության արդյունքում հաշմանդամությունն անժամկետ չի սահմանվում և այն կարող է իրականացվել մեկ անգամ:
- Անձին հաշմանդամ ճանաչելու դեպքում գործակալության տարածքային բաժինը, ստանալով անձի վերաբերյալ կազմված էլեկտրոնային կամ թղթային գործի ամբողջ փաթեթը, երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է անձի վերականգնողական անհատական ծրագիրը (այսուհետ` ՎԱԾ), որի մի օրինակը տրամադրվում է անձին: ՎԱԾ-երի իրականացումը համակարգում են գործակալության տարածքային բաժինները: ՎԱԾ-ի լրացման և դրա իրականացման կարգն ու պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
20.Եթե անձը ճանաչվում է հաշմանդամ, ապա հաշմանդամության սահմանման սկիզբ է համարվում ընդունարանում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի մուտքագրման օրը:
- Հաշմանդամության առաջացման պատճառները սահմանվում են օրենքով:
- Երբ բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ:
- Երբ հաշմանդամության պատճառները մեկից ավելի են, ապա հաշմանդամության պատճառական կապը նշվում է անձի ընտրությամբ: Հաշմանդամության նոր պատճառի վերաբերյալ դիմումի և համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` պատճառական կապը փոփոխվում է բժշկասոցիալական նոր փորձաքննությամբ, որը կատարվում է սույն կարգի 10-16-րդ կետերով նախատեսված կարգով: Եթե նոր փորձաքննության ժամանակ այլ հիմքով որոշվում է ավելի ծանր հաշմանդամության խումբ, ապա նախկին պատճառական կապը կարող է պահպանվել, եթե փորձաքննության պահին առկա է տվյալ պատճառական կապով ֆունկցիայի խանգարմամբ պայմանավորված որևիցե աստիճանի կենսագործունեության սահմանափակում: Եթե անձը դիմել է նախկինում որոշված հաշմանդամության պատճառական կապը փոփոխելու նպատակով, ապա գնահատվում է նաև նախկին ախտաբանական վիճակով պայմանավորված ֆունկցիայի խանգարման ներկայիս աստիճանը, կենսագործունեության սահմանափակման աստիճանը և կայացվում է փորձաքննական որոշում:
- Անձի բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի վերաբերյալ գործերի վարման և հաշվառման կարգը, ինչպես նաև օգտագործվող ձևաթղթերը և գրանցամատյանները հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից:
- ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
- Հաշմանդամ ճանաչված անձը կրկին անգամ բժշկասոցիալական փորձաքննության (այսուհետ` վերափորձաքննություն) է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչիդիմումի հիման վրա՝ սույն կարգի 10-16-րդ կետերով նախատեսված կարգով կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, հաշմանդամության ժամկետի փոփոխության իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ: Վերափորձաքննություն կարող է իրականացվել նաև դատարանի որոշման կամ վճռի հիման վրա:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ
- Փորձաքննական որոշումները հսկողական կարգով կարող են վերանայվել`
1) գործակալության պետի հանձնարարությամբ` գործակալության բողոքների քննման և մոնիթորինգի բաժնի կողմից.
2) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով ձևավորվող աշխատանքային խմբի կողմից.
3) Անհրաժեշտության դեպքում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարների համատեղ հրամանով կարող է ձևավորվել մասնագետների խումբ, որը կիրականացնի ֆորմուլյարների կազմման և փորձաքննական որոշումների հիմնավորվածության մոնիթորինգ:
Մոնիթորինգը և հսկողական փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած կարգով:
VII. ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼԸ
- Փորձաքննական որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:
- Համաձայն չլինելով կայացված որոշման հետ` անձը կամ նրա ներկայացուցիչը բողոքարկման դիմումը ներկայացնում է համապատասխան ընդունարան:
- Բողոքարկման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվում է գործակալության բողոքների քննման և մոնիթորինգի բաժին, որն ուսումնասիրելով անձի բողոքը և բժշկասոցիալական փորձաքննական գործը, տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`
1) ուժի մեջ թողնել գործակալության փաստաթղթային փորձաքննությունների բաժնի փորձաքննական որոշումը` հիմնավորմամբ, որ այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հաշմանդամության սահմանման չափորոշիչներին.
2) անհրաժեշտ է գործակալության փաստաթղթային բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնական բաժնի կողմից կրկին քննել գործը՝ հաշվի առնելով ներկայացված եզրակացության արդյունքները և ընդունել նոր փորձաքննական որոշում: Այս դեպքում փորձաքննությունn իրականացվում է սույն կարգի 10-16-րդ կետերով նախատեսված կարգով:
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով հաստատված ցանկում ընդգրկված ախտաբանական վիճակների դեպքում բողոքարկման կարգով վերափորձաքննության ընթացքում իրականացվում է նաև անձի օբյեկտիվ զննում:
- Անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է բողոքարկման կարգով բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքներում որպես խորհրդատու ներգրավել համապատասխան մասնագետի:
- Անհրաժեշտության դեպքում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարների համատեղ հրամանով կարող է ձևավորվել մասնագետների խումբ, որը բժշկասոցիալական փորձաքննական գործի ուսումնասիրության և (կամ) փորձաքննվող անձի օբյեկտիվ զննման արդյունքում տալիս է փորձագիտական եզրակացություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, հիմքը ընդունելով փորձագիտական եզրակացությունը, արձակում է համապատասխան հրաման:
- Բողոքների քննման և մոնիթորինգի բաժնի կողմից կայացված եզրակացության պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է անձին կամ նրա ներկայացուցչին:
VIII. ՓՈՐՁԱՔՆՆՎԱԾ ԱՆՁԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԴՐԱ ՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Փորձաքննված անձի վերականգնողական անհատական ծրագիրը մշակում է անձի հաշվառման կամ փաստացի բնակության վայրն սպասարկող գործակալության տարածքային բաժինը: Վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
- Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել տարածքային բաժնի կողմից իրականացվող ՎԱԾ-ի կազմման աշխատանքներին: Գործակալության տարածքային բաժինների կողմից իրականացվող ՎԱԾ-ի կազմման աշխատանքներին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
ԱՆՁԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ` ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԻՄՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունն անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հաստատած` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկի) ֆորմուլյարի լրացման նպատակով անձին ուղղորդում է սույն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետում նշված բժշկական կազմակերպություններից մեկը:
- Սույն որոշման հավելված N 1-ի 6-րդ կետում նշված կազմակերպությունները հիմքերի առկայության դեպքում անձին ուղղորդում են ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ֆորմուլյար լրացնելու իրավասություն ունեցող պոլիկլինիկաներ կամ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ պոլիկլինիկաներ): Ֆորմուլյարը փաստաթուղթ է, որը պարունակում է անձի առողջական վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն, իրականացված անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումների մասին տեղեկատվություն: Ֆորմուլյարում նաև նշվում են անձի ախտորոշումը, կիրառված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը:
- Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման համար անձը կամ նրա ներկայացուցիչը (օրինական ներկայացուցիչ կամ լիազորված անձ) դիմում է իր հաշվառման կամ փաստացի բնակության վայրում գտնվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի ընդունարան կամ այլ սոցիալական ծառայություն մատուցող մարմին (այսուհետ` ընդունարան)` դիմումին կցելով ֆորմուլյարը, ֆորմուլյարին կից ներկայացվող սահմանված ցանկում ընդգրկված փաստաթղթերը:
- Դիմում ընդունողը նույն օրը անձին հանձնում է ինքնագնահատման թերթիկը, իսկ դիմումը` տարածքային բաժնին:
- 5. Տարածքային բաժնի աշխատողը (աշխատողները) 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է (են) տունայց՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների հիման վրա մշակված` անձի գործունեությունն ու մասնակցությունը գնահատող հարցաշարը («d» կոդեր) լրացնելու նպատակով: Մինչև 18 տարեկան երեխաների դեպքում՝ երեխայի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, հասցե, հեռախոս) փոխանցում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոն: Կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է այց տուն, կամ դպրոց, կամ ուսումնական հաստատություն՝ լրացնելով անձի գործունեությունն ու մասնակցությունը գնահատող հարցաշարը: Այց կատարած մասնագետը այցի օրը անձից ստանում է նաև լրացված ինքնագնահատման թերթիկը:
- 6. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ուղարկվում են գործակալության փաստաթղթային փորձաքննությունների բաժին՝ փորձաքնության իրականացման և համապատասխան փորձաքննական որոշում կայացնելու համար:
- Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված առաջին անգամ դիմող անձանց բժշկասոցիալական փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են սույն կարգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած կարգով:
-
Обсуждалось
10.03.2017 - 26.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
10.03.2017 10:18
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 5326
Принт