Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ  ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին օրենքում  փոփոխություններ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու անհրաժեշտությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը

Նախագծով  առաջարկվում է հաստատել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին օրենքում  փոփոխություններ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի հիման վրա օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով սահմանված ժամկետներում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի  25-ի թիվ 1974-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները հետ վերադարձնելու կարգը հաստատելու մասին, Հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ  չնախատեսված վճարներ գանձելու դեպքում  վճարները վերադարձնելու կարգը հաստատելու մասին, ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25- N 1980-Ն որոշման մեջ փոփոխություններ  լրացումներ կատարելու մասին, «Անհատ ձեռնարկատերերի և նոտարների 65 տարեկանը ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա ժամանակահատվածում լրանալու դեպքում ամսական դրույքաչափից ավել վճարված ապահովագրավճարները վերադարձնելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծերը, իսկ Լիազոր մարմնի հաստատմանը կներկայացվի «ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանի նախագիծը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի աշխատողները։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և Բնակչության բժշկական օգնության և սպասարկման  մասին օրենքում  փոփոխություններ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց կատարման ժամկետները։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ։

  • Продолжительность

    11.05.2026 26.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 268

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: