Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 11.01.2024 - 31.01.2024

«Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին» Էկոնոմիկայի նախարարի «Հավատարմագրման չափանիշները, համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման, գնահատումների կարգը և ժամկետները հաստատելու մասին» հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և բխում է «Հավատարմագրման մասին օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5․5-րդ կետի պահանջների կատարումից:
0 649

Проект не принят

Обсуждалось 04.09.2023 - 19.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Համեմատության համար դիտարկվել են որոշ համադրելի երկրներ, որոնց փորձը վկայում է նախագծով ներկայացվող առաջարկության անհրաժեշտությունը:
0 2442

Обсуждалось 23.12.2020 - 07.01.2021

ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել նոր կառուցվող և գոյություն ունեցող տար­բեր նշանակության շենքերի ու շինությունների անձնագրավորման գործընթացը, որի արդյունքում կապահովվի շենքերի ու շինությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ տվյալներ պարունակող անձնագրեր:   
8 5328

Обсуждалось 24.02.2020 - 10.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահ­մա­նվում են պետական օժանդկություն տրամադրող մարմնի կողմից տրամադրված, ինչպես նաև մինչև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-79-Ն օրենքը ուժի մեջ մտնելը տրամադրված և շարունակվող պետական օժանդակությունների վերաբերյալ Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու կարգը  և ժամկետները:
0 7284

Проект принят

Обсуждалось 16.03.2018 - 31.03.2018

«Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագիծ       «Գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանի նախագծով  սահմանվել են՝ Ծառայության կողմից Կոմիտեին անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու ժամկետը. տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը. տեղեկատվության տրամադրման եղանակը:
0 7188