«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու անհրաժեշտությամբ և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է հաստատել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի հիման վրա օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով սահմանված ժամկետներում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1974-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, Ապահովագրավճարներն ինքնուրույն վճարողների կամ հարկային գործակալների կողմից հաշվարկված ապահովագրավճարներից ավել փոխանցված կամ ապահովագրավճարի գծով պարտավորության բացակայության դեպքում սխալմամբ կատարված վճարումները հետ վերադարձնելու կարգը հաստատելու մասին, Հօգուտ ապահովագրված կամ բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ կամ լրացուցիչ ծառայություններ ստացող անձի կնքված պայմանագրերի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից օրենսդրությամբ չնախատեսված վճարներ գանձելու դեպքում վճարները վերադարձնելու կարգը հաստատելու մասին, ՀՀ կառավարության 2025 թվականիդեկտեմբերի 25- N 1980-Ն որոշման մեջ փոփոխություններ լրացումներ կատարելու մասին, «Անհատ ձեռնարկատերերի և նոտարների 65 տարեկանը ապահովագրված անձի կարգավիճակի 12-ամսյա ժամանակահատվածում լրանալու դեպքում ամսական դրույքաչափից ավել վճարված ապահովագրավճարները վերադարձնելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծերը, իսկ Լիազոր մարմնի հաստատմանը կներկայացվի «ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 75-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հրամանի նախագիծը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի աշխատողները։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհաստատվի «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը և դրանց կատարման ժամկետները։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի առնչվում ռազմավարական փաստաթղթերի հետ։
-
Տևողություն
11.05.2026 26.05.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 263
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: