«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Հիմնավորում
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքնի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին հատկացումներ կատարելու կառուցակարգերի ձևավորումն է։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետությունում գործում է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների բացառությամբ անչափահասների եկամուտների հայտարարագրման և դրան զուգահեռ` «սոցիալական ծախսերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմնավորված առողջապահության և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:
Միևնույն ժամանակ, ոչ առևտրային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից։
Խնդիրն այն է, որ ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու կառուցակարգեր ձևավորված չեն։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախսերի շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից սոցիալական ծախսեր են համարվում նաև ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին հայտարարատու ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցները: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ ոչ առևտրային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների շրջանակը սահմանելու է Կառավարությունը։
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան սոցիալական ծախսերի նոր տեսակների սահմանման հետ կապված հարաբերություններն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է որոշ ոլորտներում գործող ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսապես աջակցություն տրամադրելու կառուցակարգեր ձևավորել։Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ տեղի կունենա պետական բյուջեի ծախսերի ավելացում, իսկ եկամուտների էական նվազեցում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր). Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:
-
Продолжительность
11.05.2026 26.05.2026 -
Тип
Кодекс
-
Область
Государственные доходы, Финансовая
-
Test
Просмотры 371
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .