Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Հիմնավորում

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքնի նախագծի վերաբերյալ

 

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ֆիզի­կա­կան անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին ոչ առևտ­րա­­յին կազ­մա­­­կերպու­թյուն­ներին և զանգ­վա­ծային լրատ­վու­թյան միջոց­ներին հատ­կա­ցում­ներ կատարելու կառուցա­կար­գերի ձևավո­րումն է։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետությունում գործում է ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղա­քա­ցի­ների բացա­ռությամբ անչափահասների եկամուտների հայտարարագրման և դրան զուգա­հեռ` «սոցիալական ծախ­սերի» համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնա­րա­վո­րություն ունեն իրենց վճարած եկամտային հարկի գումարներից հետ ստանալ տարվա ընթաց­քում իրենց (կամ իրենց ընտանիքի անդամների) համար կատարված ու փաստաթղթերով հիմ­նա­վորված առողջապա­հու­թյան և կրթության ծառայությունների գծով ծախսերի մի մասը:

Միևնույն ժամանակ, ոչ առևտրային կազմակերպությունների և զանգ­վածային լրատ­վու­թյան միջոցների կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ քաղա­քացիական հասարա­կու­թյան ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղա­­քականության տեսանկյունից։

Խնդիրն այն է, որ ոչ առևտրային կազմակեր­պություններին և զանգ­վա­ծա­յին լրատվության միջոց­նե­րին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու կառու­ցա­կար­գեր ձևավորված չեն։

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ սոցիալական ծախսերի շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2027 թվա­կանի հունվարի 1-ից սոցիա­լա­կան ծախսեր են համարվում նաև ոչ առևտ­րա­յին կազ­մա­­­կեր­պու­թյուն­ներին և զանգ­վա­ծային լրատ­վու­­թյան միջոց­ներին հայտա­րա­րատու ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամա­կան միջոցները: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել, որ ոչ առևտրային կազ­մա­­­կեր­պու­թյուն­ների և զանգ­վա­ծային լրատ­վու­թյան միջոց­ների շրջանակը սահ­մանելու է Կառա­վա­րությունը։

4.  Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան սոցիալական ծախ­սերի նոր տեսակների սահմանման հետ կապված հարաբերություններն են:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է որոշ ոլորտներում գոր­ծող ոչ առևտրային կազ­մակերպութ­յուններին և զանգվածային լրատվության միջոցներին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսապես աջակ­ցու­թյուն տրա­մադ­րելու կառուցակարգեր ձևավորել։

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահան­ջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ տեղի կունենա պետական բյուջեի ծախսերի ավե­լացում, իսկ եկամուտների էական նվազեցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրա­գիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համա­կարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր). Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղա­քա­կա­նու­թյուն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզի­կա­կան անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համա­կարգի ներդրմանը:

  • Տևողություն

    11.05.2026 26.05.2026
  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 348

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: