«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 147.1. Սոցիալական ծախսերը
1.Սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) իր և իր ընտանիքի անդամների համար կատարված՝ առողջապահության, կրթության, բնակարանային ապահովության գծով ծախսերը, ինչպես նաև ֆիզիկական անձի կողմից ոչ առևտրային կազմակերպություններին կամ զանգվածային լրատվության միջոցներին անհատույց փոխանցված դրամական միջոցները:
2.Սույն հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը, փոխհատուցման առավելագույն չափերը, ոչ առևտրային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների շրջանակը, ինչպես նաև սոցիալական ծախսերի փաստաթղթավորման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին անհատույց փոխանցված դրամական միջոցների մասով:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։
-
Продолжительность
11.05.2026 26.05.2026 -
Тип
Кодекс
-
Область
Государственные доходы, Финансовая
-
Test
Просмотры 367
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .