Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկա­­­յին օրենս­գրքի 147.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 147.1. Սոցիալական ծախսերը

1.Սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից (այդ թվում՝ հարկային գոր­ծակալի միջոցով) իր և իր ընտանիքի անդամների համար կատարված՝ առող­ջա­պա­հու­թյան, կրթության, բնակարանային ապահովության գծով ծախսերը, ինչպես նաև ֆիզիկական անձի կողմից ոչ առևտրային կազ­մա­­­կերպություններին կամ զանգ­վա­ծային լրատ­վու­թյան միջոց­ներին անհատույց փոխանցված դրամական միջոց­ները:

2.Սույն հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղու­թյուն­ները, ընտանիքի անդամ­­­­­ների շրջա­նակը, փոխհատուցման առավելագույն չափերը, ոչ առևտրային կազ­մա­­­կերպությունների և զանգ­վա­ծային լրատ­վու­թյան միջոց­ների շրջանակը, ինչ­պես նաև սոցիալական ծախսերի փաստաթղթավորման կարգը սահ­մա­նում է Կառա­վա­րու­թյունը:»:

Հոդված 2.  

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­­­դող օրվա­նից  և կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո ոչ առևտրային կազմակերպություններին և զանգ­վա­ծային լրատվության միջոց­ներին անհատույց փոխանցված դրամական միջոց­ների մասով:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։

 

  • Duration

    11.05.2026 26.05.2026
  • Type

    Legal code

  • Area

    State revenue, Financial

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 368

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: