Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«____ » _________ 2026 թվականի                         N ______-Ն                                     

 

Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը ԵՎ ապահովման կարգԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ մասին

 

Հիմք ընդունելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.      Հաստատել բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը՝ համաձայն հավելվածի։

2.     Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» N 679 որոշումը։

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

 

Հայաստանի Հանրապետության

                 վարչապետ                                                                                                            Ն. Փաշինյան 

                                                                                                                        Երևան

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

 ___________ի N ______-Ն որոշման

 

ԿԱՐԳ

Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը ԵՎ ապահովման

 

1. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման սկզբունքները

 

1. Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում են`

1) փրկարար ուժերի անձնակազմը` զտող հակագազերով, շնչադիմակներով, մաշկի պաշտպանության միջոցներով, իսկ քիմիական վտանգավոր օբյեկտներում վթարի վերացման աշխատանքներին մասնակցող փրկարար ուժերի անձնակազմը նաև լրացուցիչ մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.

2) սահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և համազորային պաշտպանական լրակազմերով.

3) կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և շնչադիմակներով.

4) քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը` մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով.

5) Երևան, Գյումրի, Վանաձոր, Կապան ու Հրազդան քաղաքների բնակչությունը և այդ քաղաքների կազմակերպությունների աշխատողները` զտող հակագազերով.

6) մնացած բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով:

 

 

 

2. Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հերթականությունը

 

2. Բնակչությունն անհատական պաշտպանության միջոցներով ապահովվում է հետևյալ հերթականությամբ`

1) առաջին հերթին`

ասահմանամերձ` մինչև 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը,

բփրկարար ուժերի անձնակազմը,

գՀայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը և կազմակերպությունների աշխատողները.

դքիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմը.

2) երկրորդ հերթին`

աԵրևան, Գյումրի, Վանաձոր, Կապան և Հրազդան քաղաքների կազմակերպությունների աշխատողները և այդ քաղաքների բնակչությունը.

3) երրորդ հերթին`

ամնացած բնակավայրերի բնակչությունը:

 

3. Անհատական պաշտպանության միջոցների կուտակումը

 

3. Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են նախապես զորահավաքային պահուստում դրանց պահեստավորմամբ և կազմակերպություններում համապատասխան պաշարների ստեղծմամբ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:

4. Կազմակերպությունների աշխատողների և կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են կազմակերպություններում:

5. Բնակչության և կազմակերպությունների աշխատողների ու փրկարար ուժերի անձնակազմի համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության պետական պահուստի նյութական արժեքների կուտակման համար սահմանված կարգով:

 

4. Շնչառական օրգանների եվ մաշկի պաշտպանության հասարակ միջոցները

 

6. Անհատական պաշտպանության միջոցների բացակայության դեպքում, որպես մաշկի պաշտպանության հասարակ միջոցներ, կարող են հարմարեցվել սովորական հագուստը, մարզահագուստները (սպորտային կոստյումները) և կոշիկները, որոնք ենթարկվում են հերմետիկացման: Ցանկացած մարզահագուստ, ռետինե կոշիկներ և ձեռնոցներ կարող են դառնալ պաշտպանական զտող լրակազմ, եթե դրանք նախօրոք հագեցվեն հատուկ բաղադրությամբ: Այդ նպատակով կիրառվում են զանազան լվացող միջոցների լուծույթներ և օճառայուղային էմուլսիաներ: Մաշկի պաշտպանության հասարակ միջոցներն օգտագործվում են հակագազերի հետ զուգորդված` ճառագայթային փոշիներից և մանրէաբանական միջոցներից, իսկ քիմիական լուծույթներով հագեցնելուց հետո նաև մարտական թունավոր նյութերից պաշտպանվելու համար:

7Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը (այսուհետ՝ Փրկարար ծառայություն) բնակչությանն ուսուցանում է սեփական ուժերով շնչառական օրգանների պաշտպանության հասարակ միջոցների պատրաստման ու մաշկի պաշտպանության համար հագուստի հարմարեցման և դրանցից օգտվելու հնարքները:

 

5. Անհատական պաշտպանության միջոցների պահպանումը

 

8. Չափահաս բնակչության և երեխաների համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցները պահպանվում են զորահավաքային պահուստի պահեստներում:

9Կազմակերպությունների աշխատողների անհատական պաշտպանության միջոցների պաշարները պահպանվում են տվյալ կազմակերպությունների պահեստներում, ինչպես նաև դրանց համար նախատեսված պահարաններում:

10. Անհատական պաշտպանության միջոցների պահպանման պայմանները պետք է բավարարեն տվյալ օբյեկտում Փրկարար ծառայության կողմից սահմանված քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջները:

11Պահեստների շենքերի պայմանների անբավարարության և քաղաքացիական պաշտպանության գույքի երկարատև պահպանման պահանջների անհամապատասխանության դեպքում թույլատրվում է անհատական պաշտպանության միջոցները պահել ապաստարաններում ու այլ շինություններում:

 

6. Զորահավաքային պահուստի անհատական պաշտպանության միջոցների թարմացումը

 

12. Զորահավաքային պահուստի՝ որակական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները, որոնք լաբորատոր հետազոտման են ենթարկվում Փրկարար ծառայությունում (համապատասխան եզրակացությունը հաստատում է Փրկարար ծառայությունը) ենթակա են զորահավաքային պահուստից ապաամրագրման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացմամբ՝ Փրկարար ծառայության և պետական ռեզերվների գործակալության եզրակացությունների հիման վրա։

13Կազմակերպությունների՝ պաշտպանական հատկանիշները կորցրած անհատական պաշտպանության միջոցները ոչնչացվում են և փոխարինվում են նորերով՝ կազմակերպությունների միջոցներով:

14. Զորահավաքային պահուստի ապաամրագրված անհատական պաշտպանության միջոցները կարող են օգտագործվել բնակչության և կազմակերպությունների փրկարար ուժերի ուսուցման համար:

 

7. Անհատական պաշտպանության միջոցների բաշխումը

 

15. Զորահավաքային պահուստից անհատական պաշտպանության միջոցները բնակչությանը բաշխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կազմակերպություններում` տվյալ կազմակերպության ղեկավարի որոշմամբ:

16Զորահավաքային պահուստի և կազմակերպությունների անհատական պաշտպանության միջոցների տեղաբաշխումն ու պահպանումն իրականացվում է` հաշվի առնելով կարճ ժամանակահատվածում դրանց բաշխման անհրաժեշտությունը:

17. Վտանգի առկայության դեպքում կազմակերպությունների փրկարար ուժերի անձնակազմերին, Հայկական ԱԷԿ-ի և քիմիական վտանգավոր օբյեկտների աշխատողներին, ինչպես նաև այն քաղաքների բնակչությանը, որտեղ տեղակայված են այդ օբյեկտները, և Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցները բաշխվում են նախօրոք:

18. Պատերազմի ժամանակ և արտակարգ իրավիճակներում անհատական պաշտպանության միջոցների բաշխման կարգը սահմանվում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների արտակարգ իրավիճակների ու քաղաքացիական պաշտպանության պլաններով:

19. Նշված պլաններով որոշվում են անհատական պաշտպանության միջոցների բաշխման կետերը, ժամանակը, քանակը և հերթականությունն ըստ համայնքների ու կազմակերպությունների:

20Այդ պլաններում նշվում են նաև պահեստներից անհատական պաշտպանության միջոցների ստացման, բաշխման կետեր հասցնելու, դրանց ստուգման և հարմարեցման, բեռնման-բեռնաթափման խմբերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ հատկացնող կազմակերպությունները և պատասխանատու անձինք:

 

  • Продолжительность

    29.04.2026 14.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 155

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: