Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1․ Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N523-Ն որոշմամբ սահմանված ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով և 2016 թվականի նոյեմբերի 30-ի N378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով ամրագրված են, որ կենցաղային և ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը ձեռք է բերում և փոխարինում է մատակարարը, մինչդեռ 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշմամբ սահմանված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով մատակարարի կողմից առևտրային հաշվառքի սարքերի ձեռք բերման պարտավորությունը սահմանված է միայն կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար: Ուստի Հանձնաժողովը, ելնելով մատակարար-բաժանորդ իրավահարաբերություններում միանման կարգավորումներ ունենալու անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի սպասարկման գործընթացի շրջանակում գործնականում առաջացող խնդիրները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում մշակել է որոշման նախագիծ, որով նախատեսվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում նույնպես առևտրային հաշվառքի սարքերը ձեռք բերելու և մինչև 2040 թվականը փուլերով փոխարինելու պարտավորությունը վերապահել մատակարարին:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Քանի որ Հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված է, որ ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի ձեռք բերման ծախսերը կրում է բաժանորդը, արդյունքում առևտրային հաշվառքի սարքերը հիմնականում տեղադրվում են բաժանորդներին պատկանող սեփականության տարածքներում: Նշված հանգամանքի արդյունքում առաջանում են խնդիրներ և Հանձնաժողով բազմաթիվ բողոքներ են ներկայացվում ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների միջև բաժանորդների սեփականության տարածքում գտնվող առևտրային հաշվառքի սարքերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու առնչությամբ: Խնդիրներին լուծում տալու  շրջանակներում հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների քննարկման արդյունքում կայացվել է ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերի և էլեկտրոնային ճշտիչների՝ մատակարարի կողմից ձեռք բերման և փոխարինման որոշում, ինչի արդյունքում առաջացել է Կանոններում համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն: 

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող որոշման նախագծով նախատեսվում է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների դեպքում նույնպես առևտրային հաշվառքի սարքերի ձեռք բերում մատակարարի կողմից, ինչպես նաև մատակարարի համար սահմանվում է պարտավորություն մինչև 2040 թվականը Հանձնաժողովի հետ համաձայնեցված ժամանակացույցով փոխարինել ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը։

Նախագծի մշակումն ուղղված է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների կարգավորմանը և հստակեցմանը։ 

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

     Նախագիծը մշակվել է Հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիրքորոշումը։

 

5․ Ակնկալվող արդյունքը

Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման արդյունքում կհստակեցվի մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդները կազատվեն առևտրային հաշվառքի սարքը ձեռք բերելու ֆինանսական բեռից և, ըստ էության, կբացառվեն առևտրային հաշվառքի սարքերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու գործընթացում առաջացող՝ մատակարար-բաժանորդ հակասությունները:  

  • Продолжительность

    22.04.2026 08.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 169

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: