Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                                                                                                                                                         ՆԱԽԱԳԻԾ

 

                                                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                          ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                            -- 2026 թվականի №--Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №95-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 98-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«98. Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդի համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի և էլեկտրոնային ճշտիչի ձեռքբերման ծախսերը կրում է Մատակարարը։ Ոչ Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների սեփակա­նությունը հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքերը, այդ թվում՝ էլեկտրոնային ճշտիչ­ները, Մատակարարը պարտավոր է փոխարինել իր սեփականությունը հանդիսացող Առևտրային հաշվառքի սարքերով և էլեկտրոնային ճշտիչներով մինչև 2040 թվա­կանի ավարտը` համաձայն Հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ Մատակարարի ներդրու­մային ծրագրի: Կենցաղային սպառում ունեցող բաժանորդների համար նախատեսված Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսերը բոլոր դեպքերում կրում է Մատակարարը, բացառությամբ Բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների, որի ձեռքբերման ծախսերը կրում է նախաձեռնող կողմը: Շահագործվող Առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի էլեկտրոնային ճշտիչների տեսակների և արտադրող կազմակերպությունների ցանկը Մատակարարը հրապարակում է իր պաշտոնական կայքում։ Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման, սպասարկման և նորոգման ծախսերը (բացառությամբ ԳՄՕԿ-ի 107-րդ կետով նախատեսված դեպքերի)՝ անկախ դրա պատկանելությունից կրում է Մատակարարը։»:

2.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                               Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

 

ք. Երևան

-- ----- 2026թ.

  • Продолжительность

    22.04.2026 08.05.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 169

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: