Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 04.12.2020 - 19.12.2020

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝ 1) Տուրքի գործող դրույքաչափերը ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների Տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև Տուրքի գանձման այլ դեպքերը։ 2) Տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների Տուրքի առավելագույն չափերի և նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաև, նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել Տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15,000,000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10,000,000 դրամ։ 3) Սահմանել Տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար։ 4) Տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով Տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում։ 4) Վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար Տուրքի չափերը։ 5) Փոփոխության ենթարկել նաև Տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Արդյունքում, առաջարկվում է վերանայել դրույթներ, որոնք ներկայումս գործնականում չեն կիրառվում, ինչպես օրինակ, տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Օրինակ` վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և հասարակական կազմակերպության ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, ընդլայնել ալիմենտային հարաբերությունների վիճարկման դեպքում Տուրքի գծով արտոնության սահմանները, նախատեսել արտոնություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումների համար և այլն արտոնություններ։ Միաժամանակ, առաջարկվում է վճարման կարգադրություններ արձակելու համար դիմումներ ներկայացնելու համար սահմանել Տուրք: 6) Կապված նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով Տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցը առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։ 7) Նախատեսել Տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր, երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժում է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից, վճռաբեկ դատարանը բողոքը թողնում է առանց քննության, դատարանը գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում: 8) Տուրքի վերանայման գծով այլ կարգավորումներ: 9) Պայմանավորված Օրենքում կատարված փոփոխություններով, կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում։
0 5864

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 11.11.2020 - 26.11.2020

2021 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «Երևան համայնքում տեղական վճարների 2021 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2020 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am,www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:  Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը ներառյալ՝ ներկայացնել դիմում:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:              
0 5650

Քննարկվել է 30.10.2020 - 20.11.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի նկատմամաբ համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու համար համապատասխանության գնահատման մարմինները (սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները) հավատարմագրման անդամավճարից բացի, նշանակման համար վճարում են նաև պետական տուրք` բազային տուրքի 120-ապատիկի չափով: Օրենքի փոփոխությունը ուղղված է համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների)` որոշակի չափով ֆինանսական կայունության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական բեռի թեթևացմանը:
0 4513

Քննարկվել է 17.07.2020 - 02.08.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մինչև 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4.1-րդ ենթակետով նախատեսված էր գործունեության կազմակերպման լիցենզիայի տրամադրման պետական տուրք տարեկան 100000 դրամ: 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: Այսինքն առկա է օրենսդրական հակասություն, քանի որ հանվել է կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել, ինչը իրավական կարգավորման կարիք ունի:
0 5365

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.06.2020 - 15.07.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը ներկայումս հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին։ Կատարվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ որպես հստակ նպատակ հետապնդվում է դատարան դիմելու մատչելիության սկզբունքը չխախտելը։ Նշված փոփոխությունները կապահովեն նաև Ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով սահմանված դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը։
22 14094

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.06.2020 - 08.07.2020

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր «Առևտրի և ծառահությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը դրույթը սահմանում է, որ «արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները`   ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով, այդ թվում` ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով: Միևնույն ժամանակ հիմք ընդունելով նույն օրենքի 2.1-ին հոդվածը` առաջարկվում է ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523210000 ապրանքային դիրքին դասվող ծածկագրի) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքները համարել արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ և այդ ապրանքների «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացնել լիցենզիների հիման վրա: Միաժամանակ հաշվի առնելով, որ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 15-րդ ենթակետը, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 4-րդ բաժնի 10-րդ կետը գործում են մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը` առաջարկում է 2021թ. հունվարի 1-ից «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում կատարել լրացում` սահմանելով համապատասխան պետական տուրք լիցենզիա տրամադրելու համար:
0 6344

Քննարկվել է 27.03.2020 - 13.04.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը նպատակաուղղված է համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների) համար ֆինանսական կայունության ապահովմանը:
1 4985

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:
0 7631