Հիշել նախագիծը

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

1) Տուրքի գործող դրույքաչափերը ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների Տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև Տուրքի գանձման այլ դեպքերը։

2) Տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների Տուրքի առավելագույն չափերի և նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաև, նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել Տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15,000,000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10,000,000 դրամ։

3) Սահմանել Տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար։

4) Տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով Տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում։

4) Վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար Տուրքի չափերը։

5) Փոփոխության ենթարկել նաև Տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Արդյունքում, առաջարկվում է վերանայել դրույթներ, որոնք ներկայումս գործնականում չեն կիրառվում, ինչպես օրինակ, տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Օրինակ` վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և հասարակական կազմակերպության ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, ընդլայնել ալիմենտային հարաբերությունների վիճարկման դեպքում Տուրքի գծով արտոնության սահմանները, նախատեսել արտոնություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումների համար և այլն արտոնություններ։ Միաժամանակ, առաջարկվում է վճարման կարգադրություններ արձակելու համար դիմումներ ներկայացնելու համար սահմանել Տուրք:

6) Կապված նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով Տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցը առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։

7) Նախատեսել Տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր, երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժում է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից, վճռաբեկ դատարանը բողոքը թողնում է առանց քննության, դատարանը գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում:

8) Տուրքի վերանայման գծով այլ կարգավորումներ:

9) Պայմանավորված Օրենքում կատարված փոփոխություններով, կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում։

  • Քննարկվել է

    04.12.2020 - 19.12.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 723

Տպել