Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 28.04.2020 - 13.05.2020

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի մշակումը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կանխման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ ինչպես փաստում է իրավակիրառ պրակտիկան, կառուցապատողները հաճախ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ապահովում քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող թափոնների հեռացումը  շինարարական հրապարակից: Արդյունքում շինարարական գործունեության արդյունքում առաջացած շինարարական աղբը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա ունենում է վնասակար ներգործություն: Նման պայմաններում Նախագծի նպատակն է ստեղծել օրնսդրական հիմքեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազեցնել շինարարական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, այդ թվում՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումները, ինչպես նաև նախատեսել իրավական մեխանիզմներ այդ պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:      
0 6344

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.08.2019 - 26.08.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը, քանի որ ողջ գործընթացի հիմնական պատասխանատուն լինելու է հենց դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված՝ Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ Սահմանադրական դատարանը: Ի հավելումն, նախագծերի ընդունման արդյունքում կապահովվեն հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած  եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը, կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:
94 29261

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.07.2018 - 27.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով ՀՀ մաքսային օրենսգրքում կատարվել է համապատասխան փոփոխություն՝ նախատեսելով խախտումների որոշակի թույլատրելի չափ բոլոր այն դեպքերի համար, երբ մաքսային փաստաթղթերում կատարված բացթողումները, խախտումները կամ սխալները, որոնք հեշտությամբ ուղղելի են և ակնհայտորեն չեն պարունակում կոպիտ շեղումներ, պետությանը չեն պատճառում վնաս, դիտարկել որպես նվազ կարևորություն ունեցող իրավախախտում և սահմանել նախազգուշացում՝ որպես պատասխանատվություն միջոց:
0 7183

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.06.2017 - 03.07.2017

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ     Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբևէ համակարգված քննարկման առարկա չի դարձել և ընդգրկված չի եղել իրավական բարեփոխումների ծրագրերում, այսինքն՝ ըստ էության, բացակայում էր այդ ոլորտի օրենսդրական կարգավորման որևէ ամփոփ հայեցակարգ, որը կկանխորոշեր հետագա օրենսդրական զարգացումները: Արդյունքում՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ անհարկի իրարամերժ ու հակասական փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաև ընդունվել են նոր օրենսդրական ակտեր, որոնք հիմնականում առաջադրել են իրավիճակային լուծումներ, հընթացս էլ ավելի խրթին դարձնելով իրավակիրառ պրակտիկան։     Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է դեռևս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 6-ին կիրառության մեջ դրված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը: Այդ օրենսգիրքն իր հիմքում դրված հայեցակարգային տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ, համակարգային կառուցվածքով և տասնյակ այլ օրենքների հետ ունեցած անլուծելի հակասություններով, տասնամյակների ընթացքում կատարված բազում հաջողված և անհաջող փոփոխություններով, հնացած կամ գործնական կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, թերի և ոչ լիարժեք վարչական պատասխանատվության միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին:         Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով լուծվել են առնվազն հետևյալ սկզբունքային հարցերը՝         1.Օրենսգրքի նախագիծը համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներում վարչական իրավախախտման դեպքեր այլևս  նախատեսված չեն: Այսինքն, չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:         2. Օրենսգրքի նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի հետ կապված հարցերը կարգավորելիս, ընդհանուր առմամբ հիմնվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական վարույթի ընդհանուր սկզբունքների վրա՝ միաժամանակ հաշվի առնելով հատուկ վարույթների առանձնահատկությունները:         3. Օրենսգրքի նախագիծը էականորեն բարեփոխել է վարչական պատասխանատվության միջոցների շրջանակը: Կատարելագործվել են գործող օրենսգրքում արդեն իսկ սահմանված վարչական տույժերը, ինչպես նաև նախատեսվել են նոր վարչական տույժի տեսակներ:         4. Օրենսգիրքը մշակելիս  հաշվի է առնվել արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքը:          Օրենսգրքի նախագծի  առնչությամբ միջազգային փորձագետների կողմից 2016 թվականի հուլիսին տրվել է աննախադեպ բարձր գնահատական:
4 17090