Հիշել նախագիծը

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Նախագծի մշակումը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կանխման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ ինչպես փաստում է իրավակիրառ պրակտիկան, կառուցապատողները հաճախ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ապահովում քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող թափոնների հեռացումը  շինարարական հրապարակից: Արդյունքում շինարարական գործունեության արդյունքում առաջացած շինարարական աղբը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա ունենում է վնասակար ներգործություն: Նման պայմաններում Նախագծի նպատակն է ստեղծել օրնսդրական հիմքեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազեցնել շինարարական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, այդ թվում՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումները, ինչպես նաև նախատեսել իրավական մեխանիզմներ այդ պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:

 

 

 

  • Քննարկվել է

    28.04.2020 - 13.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6340

Տպել