Հիշել նախագիծը

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ  ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ( ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ)

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Նախագծի մշակումը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կանխման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ վիճակը

Ներկայումս գործող օրենսդրության համաձայն՝

  • իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարականև խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը` աղբի հավաքման և փոխադրման թույլտվության հիման վրա,
  • աղբի հավաքմանև փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:

Միաժամանակ, սահմանված է նաև աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելու, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու, այդ թվում՝ շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար վարչական պատասխանատվություն:

Այնուամենայնիվ, ինչպես փաստում է իրավակիրառ պրակտիկան, վերոգրյալ կարգավորումները բավարար չեն գործնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, այդ թվում՝ կառուցապատողների կողմից քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող թափոնների հեռացումը պատշաճ կարգով կատարելու նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացնելու համար: Արդյունքում շինարարական գործունեության հետևանքով առաջացած շինարարական աղբը շրջակա միջավայրի վրա ունենում է վնասակար ներգործություն, իսկ գործող կարգավորումները բավարար չեն վերջինիս կանխման համար: 

Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում ստեղծել օրենսդրական հիմքեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազեցնել շինարարական գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, մասնավորապես՝ Նախագծով.

  • կառուցապատողների համար նախատեսվում է շինարարական թույլտվություն ստանալուց հետո աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու համար 1 ամսյա ժամկետում դիմելու կամ նման թույլտվություն ունեցող անձի հետ պայմանագիր կնքելու պարտականություն՝ շինարարական աղբի տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով,
  • սահմանվում է կառուցապատողների կողմից աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու կամ նման թույլտվություն ունեցող անձի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ տեղեկատվությունը թույլտվություն ստանալու կամ պայմանագիր կնքելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրելու պարտավորություն,
  • սահմանվում է համայնքի ղեկավարի կողմից կառուցապատողին շինարարական թույլտվություն տալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տեղեկատվություն տրամադրելու պահանջ՝ վերջինիս կողմից պատշաճ վերահսկողությունն ապահովելու նպատակով:
  • սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ Նախագծով սահմանվող դրույթները խախտելու համար, ինչպես նաև նախատեսվում է բարձրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելու կամ հատկացված վայրում այն չտեղադրելու համար սահմանված տուգանքի չափերը՝ Նախագծով առաջարկվող կարգավորումներին համահունչ, քանի որ կառուցապատողների կողմից աղբը չտեղափոխելու կամ հատկացված վայրում այն չտեղադրելու համար առավել ցածր տուգանքի չափ նախատեսելը, քան Նախագծով սահմանվող իրավախախտումների համար, տրամաբանական չէ և խնդիրներ կարող է առաջացնել սահմանվող կարգավորումների՝ գործնականում կիրառման հետ կապված:

 

Կարգավորման նպատակը

Կառուցապատողները հաճախ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ապահովում քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող թափոնների հեռացումը շինարարական հրապարակից: Արդյունքում շինարարական գործունեության արդյունքում առաջացած շինարարական աղբը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա ունենում է վնասակար ներգործություն: Նման պայմաններում Նախագծի նպատակն է ստեղծել օրնսդրական հիմքեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազեցնել շինարարական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, այդ թվում՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումները, ինչպես նաև նախատեսել իրավական մեխանիզմներ այդ պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար, այդ թվում՝ նախատեսելով վարչական պատասխանատվություն՝ վերոգրյալ պարտականությունները չկատարելու համար:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում հնարավորինս կնվազեցվի շրջակա միջավայրի վրա շինարարական գործունեության վնասակար ազդեցությունը:

 

Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

  • Քննարկվել է

    28.04.2020 - 13.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1150

Տպել