Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.05.2023 - 18.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ մոնիթորինգային գործընթացը կիրականացվի լիարժեք՝ առավել հստակ գնահատական տալով ջրային մարմինների կարգավիճակին, ինչն էլ հնարավորություն կտա մշակել արդիական միջոցառումներ վատթարացված  ջրային մարմինների կարգավիճակի  բարելավման ուղղությամբ:
1 2377

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.05.2023 - 18.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակարանի ձեռքբերման գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցմանը որպես այլընտրանք առաջակվում է նաև ակրեդիտիվի բացման մեխանիզը։
0 1984

Քննարկվել է 02.05.2023 - 23.05.2023

Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանՆախագծի ընդունմամբ կկարգավորվի համահայկական ամառային ութերորդ խաղերի մասնակիցների համար մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատելու խնդիրը:
0 1918

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 02.05.2023 - 23.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 233-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 233-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
0 1610

Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի 17-րդ հոդվածում առաջարկվում է կատարել փոփոխություն, որի համաձայն՝ կնախատեսվի, որ փորձնական կարգով (թեստային ռեժիմ) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման կամ ծառայության մատուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման նպատակներով ռադիոհաճախականությունների օգտագործման դեպքերում ռադիոհաճախականություններ օգտագործելու համար թույլտվության չի պահանջվում: Միևնույն ժամանակ, օրենքի 42-րդ հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն՝ բացի առկա կարգավորմամբ սահմանված՝ համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից դրանք սպառողներին տրամադրելու, ինչպես նաև համարների տեղափոխելիության ծառայության մատուցման դեպքում այլ օպերատորներին փոխանցելու դեպքերի, նախատեսվում է համարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի համար սահմանել նաև այլ անձանց (վիրտուալ օպերատորներին) այդ համարը կամ կոդը տրամադրելու իրավասություն, իսկ օրենքի 5-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությամբ հստակեցնել կարգավորող մարմնի գործառույթը՝ համարի ու կոդերի, ինչպես նաև հաճախականության օգտագործման համար չափանիշներ և ընթացակարգեր (ներառյալ՝ hամարի կամ կոդի զբաղեցման թույլտվություն ունեցող անձի կողմից սպառողներին կամ այլ անձանց այդ համարի կամ կոդի դեպքերն ու կարգը սահմանող) ամրագրելու մասով՝ օրենքով նախատեսվող փոփոխություններից բխող Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան իրավական ակտերում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումներ սահմանելու նպատակով։     
0 1961

Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N570-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ռիսկի համակարգի կիրառման առումով որպես ռիսկային չափանիշ հիմք վերցնել նաև  արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքների կիրառմամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների բազայի վերլուծության արդյունքում արտասովոր (անոմալ) գնահատված ցուցանիշները։ Առաջարկվում է Որոշման N1 հավելվածում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի գնահատել ոչ միայն կոնկրետ հարկային հաշվարկի ռիսկը, այլ նաև հարկ վճարողի որոշակի ժամանակահատվածի և (կամ) գործունեության արդյունքների ռիսկայնությունը։ Միաժամանակ, առաջարկվում է հանել այն կարգավորումը, որի համաձայն՝ հարկային մարմնի հետ հորիզոնական մոնիթորինգի համաձայնագիր կնքած կազմակերպությունները, համաձայնագրի գործողության ժամանակահատվածում, անկախ ռիսկի համակարգով գնահատման արդյունքներից, ներառվում են ցածր ռիսկայնության խմբում:
0 1521

Քննարկվել է 02.05.2023 - 18.05.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը սահմանել օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով և առաջադիմության համար՝ 50 000 դրամ չափով:  
0 1471

Քննարկվել է 02.05.2023 - 17.05.2023

«Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգը։
0 1981