Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով հաստատել է կառուցվող, հիմնանորոգվող, վերոնորոգվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, առողջապահական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի և այլ ենթակառուցվածքների ցանկերը, դրանց միջամտության աստիճանը, և սահմանել պատվիրատու կազմակերպություններին։

   Սահմանված պատվիրատու կազմակերպությունները որպես կանոն պետական կառավարման մարմիններն են, դրանց ենթակայությամբ գործող մարմինները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, դեպարտամենտները և այլն։

Պատվիրատու կազմակերպություններից շատերը, ունենալով մասնագիտական և տեխնիկական կարողություններ, ցանկանում են, ինքնուրույն իրենց միջոցներով կազմակերպել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործընթացը, սակայն, քանի որ մեր հանրապետությունում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, ուստի զրկված են այդ հնարավորությունից։

   Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան ստանալու քաղաքաշինության բնագավառում գործունեության լիցենզիաներ՝ համապատասխան ներդիրներով և սեփական մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներով առավել պատշաճ ապահովել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը։

  • Քննարկվել է

    25.04.2025 - 10.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 525

Տպել

Առաջարկներ`

Arsen Matosyan

08.05.2025

ԿԱՐԾԻՔ Նախագիծը կարևոր քայլ է գործող պետական քաղաքականության ճշգրտման և առկա կարգավորման համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Եթե նշված լրացումներն ուղղված են որևէ ոլորտում իրավակարգավորումների ընդլայնմանը, նոր գործառույթների սահմանմանը կամ ընթացակարգերի պարզեցմանը, ապա դրանք կարող են նպաստել արդյունավետ կառավարմանը և ավելի ճկուն պետական մեխանիզմների ձևավորմանը։ Հատկապես ողջունելի է, երբ կառավարությունը վերանայում է նախկինում ընդունված որոշումները՝ փորձելով դրանք համահունչ դարձնել տնտեսության, հասարակության կամ տեխնոլոգիական զարգացման նոր իրողություններին։ Այս փոփոխությունները կարող են աջակցել նաև մասնագիտական ոլորտների արդիականացմանը, օրենսդրական դաշտի թափանցիկությանն ու իրավական կանխատեսելիությանը։ Առաջարկվում է՝ Լրացման յուրաքանչյուր կետ ներկայացնել հստակ հիմնավորմամբ, նշելով դրա անհրաժեշտությունը և ակնկալվող դրական ազդեցությունները։ Նախքան վերջնական ընդունումը՝ իրականացնել հանրային և մասնագիտական քննարկումներ՝ համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Սա կաջակցի դրույթների ավելի հասցեական և գործնական կիրառելիությանը։ Եթե լրացումներն առնչվում են ֆինանսական կամ վարչական ռեսուրսների օգտագործմանը, ապահովել դրանց հաշվարկվածությունն ու կենսունակությունը՝ խուսափելու համար իրականացման ընթացքում հնարավոր խնդիրներից։

Մակիչ Բզնունի

05.05.2025

Ողջունելի նախագիծ է, սակայն կարծում եմ՝ պետք է լինեն լիցենզիաներ տրամադրելու սահմանափակումներ, հայտատուների գործունեությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հնարավոր լինի նաև զերծ մնալ կոռուպցիոն ռսիկերից:

Նաիրա Էլբակյան

28.04.2025

1.Առաջարկում եմ շինարարական որակի տեխնիկական հսկողության լիցենզիա տրամադրել միայն պետական կամ պետության կողմից որոշակի մասնաբաժին ունեցող իրավաբանական անձանց կողմից ներկայացվող հայտատուներին։ 2. Լիցենզիայից զրկվելու դեպքում սահմանել հատուկ մեխանիզմներ այլ անհատ ձեռներեցի կամ իրավաբանական անձի կողմից փաստացի նույն շինկազմակերպության կամ անձանց հետագա գործունեությանը։

Տեսնել ավելին