Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արտաշես Թառլամազյան 10.07.2018 15:20:33 Ըստ նախագծի, դրա նպատակն է՝ լուծել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կահավորված գրասենյակային տարածքով ևս հինգ տարով ապահովելու հարցը: Հարց չի առաջանում արդյոք նախագիծ մշակողների և այն ընդունողների մոտ, այդ ինչ արժեքավոր (հանրային, մշակութային, գրական կամ այլ) արդյունք (պրոդուկտ) է տվել գրասենյակի գործունեությունը տասը տարիների ընթացքում և հետագայում էլ ինչ է ակնկալվում ստանալ գրասենյակի գործունեությունուց, որի համար բյուջեից վճարվում է տարեկան 2 մլն դրամ:
2 Արտաշես Թառլամազյան 10.07.2018 15:20:33 Առաջարկում եմ քննարկել գրասենյակի օգտագործողի վճարունակության հարցը, որից ելնելով՝ բյուջետային ծախսերի փոխարեն առաջարկել ինքնաֆինանսավորման սկզբունքով շարունակել օգտագործել գրասենյակային տարածքը և գույքը: