Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի N 766-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայասատանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

 

          ՈՐՈՇՈւՄ

 

 

               ՙ__՚_____________2018թ. N ____-Ա

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 766-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ    է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում գրասենյակով ու գույքով ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 576-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 766-Ա որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, ինչպես նաև 3-րդ կետի 2-րդ ենթակետում «10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «15 տարի ժամկետով» բառերով:

 

 

  • Քննարկվել է

    29.06.2018 - 19.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7097

Տպել

Առաջարկներ`

Արտաշես Թառլամազյան

10.07.2018

Առաջարկում եմ քննարկել գրասենյակի օգտագործողի վճարունակության հարցը, որից ելնելով՝ բյուջետային ծախսերի փոխարեն առաջարկել ինքնաֆինանսավորման սկզբունքով շարունակել օգտագործել գրասենյակային տարածքը և գույքը:

Արտաշես Թառլամազյան

10.07.2018

Ըստ նախագծի, դրա նպատակն է՝ լուծել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին կահավորված գրասենյակային տարածքով ևս հինգ տարով ապահովելու հարցը: Հարց չի առաջանում արդյոք նախագիծ մշակողների և այն ընդունողների մոտ, այդ ինչ արժեքավոր (հանրային, մշակութային, գրական կամ այլ) արդյունք (պրոդուկտ) է տվել գրասենյակի գործունեությունը տասը տարիների ընթացքում և հետագայում էլ ինչ է ակնկալվում ստանալ գրասենյակի գործունեությունուց, որի համար բյուջեից վճարվում է տարեկան 2 մլն դրամ:

Տեսնել ավելին