Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ ________________ 2026 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1518-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1518-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետում «7308 » թվից հետո լրացնել «, 7402» թվով։
2. Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կատարել հետևյալ լրացումները՝
1) «3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող ապրանքների)» բառերով,
2) ««Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող,» բառերից հետո լրացնել «ԱՏԳ ԱԱ 7307 ծածկագրին դասվող՝ խողովակների կամ փողակների համար սև մետաղից չօգտագործված կցամասերի,» բառերով։
3) «7204» թվից հետո լրացնել «,7402» թվով։
3. Որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը արտահանման նպատակով ձևակերպված, սակայն չարտահանված սույն Որոշման 1-ին կետում նշված ապրանքների վրա։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն.Փաշինյան
-
Տևողություն
04.03.2026 19.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 150
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: