Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1518-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____  ________________ 2026 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1518-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» N 1518-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետում «7308 » թվից հետո լրացնել «, 7402» թվով։

2.    Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում կատարել հետևյալ լրացումները՝

1)      «3-րդ ենթակետով սահմանված ապրանքներից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԱՏԳ ԱԱ 8549 ծածկագրին դասվող ապրանքների)» բառերով,

2)     ««Ժամանակավոր արտահանում» ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող,» բառերից հետո լրացնել «ԱՏԳ ԱԱ 7307 ծածկագրին դասվող՝ խողովակների կամ փողակների համար սև մետաղից չօգտագործված կցամասերի,» բառերով։

3)    «7204» թվից հետո լրացնել «,7402» թվով։

3.    Որոշման 1-ին կետով սահմանված արգելքը չի տարածվում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը արտահանման նպատակով ձևակերպված, սակայն չարտահանված սույն Որոշման 1-ին կետում նշված ապրանքների վրա։

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                                   Ն.Փաշինյան

  • Duration

    04.03.2026 19.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 165

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: