Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

                                                                                          ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

                   «ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՌԿԱ
                                 ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
                     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․ Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ 

«Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ, 107-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-489-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի հունվարի 14-ի N 17-Ա որոշմամբ հաստատված հավելված-ի 2-րդ կետն ապահովելու նպատակով։ 

2․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կառավարության կողմից սահմանել պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը։ 

3․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ցանկով պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամ կառույցների օրինականացման համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվեն տարիներ շարունակ օրինականացման ենթակա, սակայն չօրինականացված կառույցները։ 

4․ Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՀՀ մարզպետների աշխատակազմերի և ՀՀ համայնքների համագործակցությամբ: 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 

Նախագիծը չի հակասում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերին։

  • Քննարկվել է

    19.02.2026 - 06.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 351

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: