«ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
ՙ__՚_____________2026 թ. N ____-Ն
«ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՌԿԱ
ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-489-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 14․01․2026թ․ N 17-Ա որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել
1․1 պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի,
1․2 համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
19.02.2026 - 06.03.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 349
Տպել