«ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալով․ ՀՀ վարչապետի 14․01․2026թ․ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» №17-Ա որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների 2-րդ կետն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համագործակցելով ՀՀ մարզպետների աշխատակազմերի, Երևանի քաղաքապետարանի, Պետական գույքի կոմիտեի (ՀՀ արդարադատության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, Պետական եկամուտների կոմիտե, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և այլ իրավասու գերատեսչությունների ենթակայության ներքո գտնվող) հետ մշակել է «Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով կառավարությունը սահմանում է Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը՝ համաձայն 1 և 2 հավելվածների։
-
Քննարկվել է
19.02.2026 - 06.03.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 348
Տպել