Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 5-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 627 010,5 հազար (վեց հարյուր քսանյոթ միլիոն տասը հազար հինգ հարյուր) դրամ, որից՝ 191 910,6 հազար (մեկ հարյուր իննսունմեկ միլիոն ինը հարյուր տասը հազար վեց հարյուր) դրամ վարչական մասով, 435 099,9 հազար (չորս հարյուր երեսունհինգ միլիոն իննսունինը հազար ինը հարյուր) դրամ ֆոնդային մասով՝

 1) վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի՝ 191 910,6 հազար (մեկ հարյուր իննսունմեկ միլիոն ինը հարյուր տասը հազար վեց հարյուր)  դրամից

ա. 26 300,7 հազար (քսանվեց միլիոն երեք հարյուր հազար յոթ հարյուր) դրամն ուղղել նախորդ տարվա բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված հարկային պարտավորությունների մարմանը,

բ. 165 609,9 հազար (մեկ հարյուր վաթսունհինգ միլիոն վեց հարյուր ինը հազար ինը հարյուր) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի՝

 ա. 1-ին ենթակետում` «3 979 9460» (երեք միլիարդ ինը հարյուր յոթանասունինը միլիոն ինը հարյուր քառասունվեց հազար) թիվը և բառերը փոխարինել «4 542 403.0» (չորս միլիարդ հինգ հարյուր քառասուներկու միլիոն չորս հարյուր երեք) թվով և բառերով,

  բ. 2-րդ ենթակետում` «3 979 9460» (երեք միլիարդ ինը հարյուր յոթանասունինը միլիոն ինը հարյուր քառասունվեց հազար) թիվը և բառերը  «5 694 4135» (հինգ միլիարդ  վեց հարյուր իննսունչորս միլիոն չորս հարյուր տասներեք հազար հինգ հարյուր) թվով և բառերով,

2) որոշման թիվ 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հավելվածների:

3Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.

1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 10 %-ը:

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից

  • Տևողություն

    06.02.2026 26.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 50

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: