ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի, 5-րդ մասի «ա» և «բ» ենթակետերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 627 010,5 հազար (վեց հարյուր քսանյոթ միլիոն տասը հազար հինգ հարյուր) դրամ, որից՝ 191 910,6 հազար (մեկ հարյուր իննսունմեկ միլիոն ինը հարյուր տասը հազար վեց հարյուր) դրամ վարչական մասով, 435 099,9 հազար (չորս հարյուր երեսունհինգ միլիոն իննսունինը հազար ինը հարյուր) դրամ ֆոնդային մասով՝
1) վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի՝ 191 910,6 հազար (մեկ հարյուր իննսունմեկ միլիոն ինը հարյուր տասը հազար վեց հարյուր) դրամից
ա. 26 300,7 հազար (քսանվեց միլիոն երեք հարյուր հազար յոթ հարյուր) դրամն ուղղել նախորդ տարվա բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված հարկային պարտավորությունների մարմանը,
բ. 165 609,9 հազար (մեկ հարյուր վաթսունհինգ միլիոն վեց հարյուր ինը հազար ինը հարյուր) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում` «3 979 946․0» (երեք միլիարդ ինը հարյուր յոթանասունինը միլիոն ինը հարյուր քառասունվեց հազար) թիվը և բառերը փոխարինել «4 542 403.0» (չորս միլիարդ հինգ հարյուր քառասուներկու միլիոն չորս հարյուր երեք) թվով և բառերով,
բ. 2-րդ ենթակետում` «3 979 946․0» (երեք միլիարդ ինը հարյուր յոթանասունինը միլիոն ինը հարյուր քառասունվեց հազար) թիվը և բառերը «5 694 413․5» (հինգ միլիարդ վեց հարյուր իննսունչորս միլիոն չորս հարյուր տասներեք հազար հինգ հարյուր) թվով և բառերով,
2) որոշման թիվ 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հավելվածների:
3․Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.
1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 10 %-ը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից
-
Duration
06.02.2026 26.02.2026 -
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Akhuryan Municipality of of Shirak Marz
-
Status
Views 56
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.