12.02.2026
Սամանել նվազագույն չափանիշներ բովանդակային առումով։
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և որպես այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության՝ գործնականում կիրառության ընթացքում առաջացած խնդիրների լուծումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում են դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը։ Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը։
ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի վերջին նախադասությունների համաձայն՝
· հրատարակչի կամ իրացնողի կողմից մանկական գրականության օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե տվյալ գրականությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել է որպես մանկական,
· դպրոցական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Նախարարության կողմից` որպես դպրոցական,
· ուսումնական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Նախարարության կողմից:
Նույն հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ այն հրատարակությունները, որոնք կարող են դասակարգվել և՛ որպես գիտական կամ ուսումնական, և՛ որպես այլ տիպի հրատարակություն, ԱԱՀ-ից ազատվում են, եթե դրանք Նախարարության կողմից պաշտոնապես հաստատվել են որպես գիտական և (կամ) ուսումնական հրատարակություն:
Այսինքն, խնդրո առարկա գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնությունը գործում է, եթե վերջիններիս վերաբերյալ առկա է Նախարարության համապատասխան դիրքորոշումը:
Խնդիրն այն է, որ Նախարարության ռեսուրսները հաճախ չեն բավարարում մեծ ծավալի հրատարակությունների բովանդակությունը կարճ ժամկետում ուսումնասիրելու և համապատասխան երաշխավորում տրամադրելու համար։ Արդյունքում, Նախարարության կողմից երաշխավորումները տրամադրվում են ավելի երկար ժամկետներում, քան ԱԱՀ հաշվետու ժամանակաշրջանն է, ինչի արդյունքում այդ ընթացքում օտարված գրականության մասով խնդիրներ են առաջանում ԱԱՀ հաշվարկելու և վճարելու առումով, քանի որ դեռևս պարզ չի լինում գործարքներն ազատված են ԱԱՀ-ից, թե ոչ։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի այն դրույթները, որոնցով մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքներն ԱԱՀ-ից ազատվելու համար պահանջվում է Նախարարության կողմից տրամադրված երաշխավորություն։
4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պարզեցնել մանկական գրականության, դպրոցական և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտական կամ ուսումնական և այլ հրատարակություն համարվող գրականության օտարման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգը։
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում տեղի չի ունենա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց համաձայն՝
· հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
· Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
Քննարկվել է
06.02.2026 - 22.02.2026
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Ֆինանսական
Կարգավիճակ
Դիտումներ` 826
Տպել12.02.2026
Սամանել նվազագույն չափանիշներ բովանդակային առումով։
11.02.2026
Այս նախաձեռնությունն ունի մի շարք առավելություններ՝վարչարարության թեթևացում,նոր հրատարակիչների ներգրավում,,ընթերցանության խթանում։Բայց առկա են նաև ռիսկեր։Առանց նախարարության երաշխավորության մանկական գրքերը կարող են պարունակել ոչ ճիշտ տեղեկություններ,լեզվական անճշտություններ կամ տարիքին ոչ համապատասխան բովանդակություն,որն էլ կարող է բերել հանրային անվստահության։
Առաջարկում եմ․