Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի՝

1) 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի վերջին նախադասություններն ուժը կորցրած ճանաչել.

2) 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից:

  • Քննարկվել է

    06.02.2026 - 22.02.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 827

Տպել

Առաջարկներ`

Կարինե Քոչոյան

12.02.2026

Սամանել նվազագույն չափանիշներ բովանդակային առումով։

Կարինե Քոչոյան

11.02.2026

Այս նախաձեռնությունն ունի մի շարք առավելություններ՝վարչարարության թեթևացում,նոր հրատարակիչների ներգրավում,,ընթերցանության խթանում։Բայց առկա են նաև ռիսկեր։Առանց նախարարության երաշխավորության մանկական գրքերը կարող են պարունակել ոչ ճիշտ տեղեկություններ,լեզվական անճշտություններ կամ տարիքին ոչ համապատասխան բովանդակություն,որն էլ կարող է բերել հանրային անվստահության։

Առաջարկում եմ․

  1. Դպրոցական գրքերի համար սահմանել կոնկրետ ,կարճ ժամկետ և ստանալ նախարարության հաստատումը։
  2. Մյուս գրքերի համար սահմանել հետհսկողություն՝բողոքների ու վերահսկողության համակարգ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: