Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ման­կա­կան գրականության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտա­կան կամ ուսումնական և որպես այլ հրատարակություն համար­վող գրականության օտար­ման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության՝ գործ­նա­կանում կիրա­ռու­թյան ընթացքում առաջացած խնդիրների լուծումն է:

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվում են դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրո­ցա­կան գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնա­գի­տացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտու­թյուն­­­ների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարա­կու­թյուն­ների օտարումը։ Նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը  սահմանում է Կառավարությունը։

ՀՀ կառա­վա­րութ­յան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատ­ման արտո­­նութ­յունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի վերջին նախա­դա­սությունների համաձայն՝

· հրատարակչի կամ իրացնողի կողմից մանկական գրականության օտարումն ազատ­վում է ԱԱՀ-ից, եթե տվյալ գրականությունը Հայաստանի Հանրապե­տութ­յան կրթության, գիտու­թյան, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախա­րարություն) կողմից պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել է որպես ման­կա­կան,

· դպրոցական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք պաշ­տոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Նախարարության կող­մից` որպես դպրո­ցական,

· ուսումնական հրատարակությունների օտարումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Նախարարության կող­մից:

Նույն հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ այն հրատարակությունները, որոնք կարող են դասակարգվել և՛ որպես գիտական կամ ուսումնական, և՛ որպես այլ տիպի հրատա­րա­կու­թյուն, ԱԱՀ-ից ազատ­վում են, եթե դրանք Նախարարության կողմից պաշտոնապես հաս­տատ­վել են որպես գիտա­կան և (կամ) ուսումնական հրատարակություն:

Այսինքն, խնդրո առարկա գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ-ից ազատման արտոնությունը գործում է, եթե վերջիններիս վերաբերյալ առկա է Նախարարության համա­պա­տասխան դիրքորոշումը:

Խնդիրն այն է, որ Նախարարության ռեսուրսները հաճախ չեն բավարարում մեծ ծավալի հրա­տա­րա­կութ­յուն­ների բովանդակությունը կարճ ժամկետում ուսումնասիրելու և համա­պա­տաս­խան երաշխավորում տրամադրելու համար։ Արդյունքում, Նախարարության կողմից երաշխավորումները տրամադրվում են ավելի երկար ժամկետներում, քան ԱԱՀ հաշվետու ժամա­նակաշրջանն է, ինչի արդյունքում այդ ընթացքում օտարված գրականության մասով խնդիրներ են առաջանում ԱԱՀ հաշվարկելու և վճարելու առումով, քանի որ դեռևս պարզ չի լինում գործարքներն ազատված են ԱԱՀ-ից, թե ոչ։

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ուժը կոր­­ցրած ճանաչել 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման 1-ին կետով սահ­ման­ված թիվ 1 հավելվածի այն դրույթները, որոնցով ման­կա­կան գրականության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միաժամանակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրականության օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատվելու համար պահանջվում է Նախարարության կողմից տրամադրված երաշ­խա­վորություն։

4.Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ման­կա­կան գրա­կա­նության, դպրո­ցա­կան և ուսումնական հրատարակությունների, ինչպես նաև միա­ժա­մա­նակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրա­կա­նու­թյան օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգն է:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է պարզեցնել ման­կա­կան գրա­կա­նության, դպրո­ցա­կան և ուսում­նական հրատարակությունների, ինչպես նաև միա­ժա­մա­նակ որպես գիտա­կան կամ ուսում­նական և այլ հրատարակություն համար­վող գրա­կա­նու­թյան օտար­ման գործարքներն ԱԱՀ-ից ազատելու ընթացակարգը։

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­­մա­­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Հարկա­բյու­ջե­տա­յին քաղաքականություն» մասով սահմանված քաղաքա­կա­նու­թյան ուղղություններից, որոնց համաձայն՝

· հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,

· Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտի­վու­թյան մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտա­հան­ման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկա­բյու­ջետային կայունության ամրապնդման համար:

  • Обсуждалось

    06.02.2026 - 22.02.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука, Государственные доходы, Финансовая

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 822

Принт

Предложения

Կարինե Քոչոյան

12.02.2026

Սամանել նվազագույն չափանիշներ բովանդակային առումով։

Կարինե Քոչոյան

11.02.2026

Այս նախաձեռնությունն ունի մի շարք առավելություններ՝վարչարարության թեթևացում,նոր հրատարակիչների ներգրավում,,ընթերցանության խթանում։Բայց առկա են նաև ռիսկեր։Առանց նախարարության երաշխավորության մանկական գրքերը կարող են պարունակել ոչ ճիշտ տեղեկություններ,լեզվական անճշտություններ կամ տարիքին ոչ համապատասխան բովանդակություն,որն էլ կարող է բերել հանրային անվստահության։

Առաջարկում եմ․

  1. Դպրոցական գրքերի համար սահմանել կոնկրետ ,կարճ ժամկետ և ստանալ նախարարության հաստատումը։
  2. Մյուս գրքերի համար սահմանել հետհսկողություն՝բողոքների ու վերահսկողության համակարգ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: