Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2026 թվականի            N – Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   Հիմք ընդունելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-412-Ն օրենքի 4-րդ հոդվածն ու 8-րդ հոդվածի 2-րդ մասը, և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

   1 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)

1)   նախաբանում «մասի» բառը փոխարինել «և 491-ին հոդվածի 1-ին մասերի» բառերով,

2)  1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1. Հաստատել.

1) նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 1 հավելվածի,

2) նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:»,

3)  2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

4)  3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«3 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը իրականացնել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվված և անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված պայմանագրերի ուսումնասիրություններ, վերլուծել և մինչև 2027 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-412-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ:»,

5)  1-ին կետով հաստատված հավելվածում «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառերը,

6)  լրանցնել նոր N 2 հավելված՝ համաձայն հավելվածի։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                         Ն. Փաշինյան

             վարչապետ                                                                     

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

___________ ___-ի N ___-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

«___» _________________20___թ.

_________________________________________

(փաստաթուղթը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով)

 

Գնորդ՝

 Ֆիզիկական անձ

անուն________________________

ազգանուն_____________________

հաշվառման հասցե________________________________________________

անձնագրի /նույնականացման քարտի/ տվյալներ

______________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Վաճառող՝

 Ֆիզիկական անձ

անուն________________________

ազգանուն_____________________

հաշվառման հասցե________________________________________________

անձնագրի /նույնականացման քարտի/ տվյալներ

____________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով նշված գնի դիմաց գնորդի սեփականությանը հանձնել սույն պայմանագրում նշված անշարժ գույքը:

 

Պայմանագրի առարկան.

 հողամաս________հա (չի լրացվում, եթե պայմանագրի առարկա շենք, շինությունը գտնվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում)

 շենք, շինություններ ____________________________________________________

                                                    ընդհանուր մակերեսի չափը կամ մակերեսների չափերը՝ ըստ առանձին շենք, շինությունների

Հասցե _________________________________________________________________

 

Շենք, շինությունը բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք հանդիսանալու դեպքում գնորդին սեփականության իրավունքով փոխանցվում է նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ վաճառողին սեփականության իրավունքով պատկանող համապատասխան բաժնեմասը:

Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի սեփականատերն է, գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում առկա չէ:

 

Վաճառողը երաշխավորում է, որ

 սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ:

 գնորդը տեղեկացված է սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի՝ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին:

 Սույն պայմանագրով վաճառողը գնորդի սեփականությանն է հանձնում ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված ____________ թ. N _________________ գրանցման վկայականի համաձայն վաճառողի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը ամբողջությամբ:

 

Անշարժ գույքի նշանակությունը՝

 

 բնակելի

 հողամաս

 այլ անշարժ գույքի _______________________________

 

Գինը

 

Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը կազմում է __________________________________________________________________ ՀՀ դրամ:

(թվերով և բառերով)

 

Կողմերը տեղեկացված են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանած հարկային պարտավորությունների, հարկային պարտավորությունների գանձման կարգի ու ժամկետների, ինչպես նաև հարկային արտոնությունների մասին, եթե կիրառելի է:

 

Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը՝

 վճարվել է ամբողջությամբ,

 վճարվելու է ________ օրվա ընթացքում:

 

Անշարժ գույքը գնորդին հանձնելը

 Անշարժ գույքի հանձնման ակտը պետք է կազմվի սույն պայմանագիրը հաստատելուց հետո ________________ընթացքում:

 Անշարժ գույքը սույն պայմանագիրը հաստատելու պահին հանձնվել է գնորդին:

 

Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պայմանագրի կնքման պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:

 

Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ 

_________________________________________________________________________

(կարող են լրացվել միայն գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում գրառված տեղեկությունները)

 

 ________________   (լրացվում է ըստ անհրաժեշտության):

 

Էլեկտրոնային թվային ստորագրություններ՝

 

Գնորդ     Էլեկտրոնային թվային ստորագրություն

 

Վաճառող     Էլեկտրոնային թվային ստորագրություն

 

Սույնով հաստատում եմ, որ իմ մասով առկա չէ պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի իմաստով), որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ N________________________________ միասնական տեղեկանքում:                                        միասնական տեղեկանքի համարը

 

Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝  անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով:

 

 

 

Հայաստանի Հանրապետության                                         Ա. Հարությունյան

   վարչապետի աշխատակազմի

              ղեկավար

 

 

  • Տևողություն

    09.01.2026 30.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 647

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: