ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի -ի N – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-412-Ն օրենքի 4-րդ հոդվածն ու 8-րդ հոդվածի 2-րդ մասը, և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)․
1) նախաբանում «մասի» բառը փոխարինել «և 49․1-ին հոդվածի 1-ին մասերի» բառերով,
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հաստատել.
1) նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:»,
3) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը իրականացնել «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում առկա էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվված և անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված պայմանագրերի ուսումնասիրություններ, վերլուծել և մինչև 2027 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-412-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո նույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված դրույթների պահպանման վերաբերյալ:»,
5) 1-ին կետով հաստատված հավելվածում «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» բառերը,
6) լրանցնել նոր N 2 հավելված՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
___________ ___-ի N ___-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«___» _________________20___թ.
_________________________________________
(փաստաթուղթը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը (թվերով և բառերով)
Գնորդ՝
□ Ֆիզիկական անձ
անուն________________________
ազգանուն_____________________
հաշվառման հասցե________________________________________________
|
անձնագրի /նույնականացման քարտի/ տվյալներ |
______________________________________ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել) |
Վաճառող՝
□ Ֆիզիկական անձ
անուն________________________
ազգանուն_____________________
հաշվառման հասցե________________________________________________
|
անձնագրի /նույնականացման քարտի/ տվյալներ |
____________________________________ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել) |
Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով նշված գնի դիմաց գնորդի սեփականությանը հանձնել սույն պայմանագրում նշված անշարժ գույքը:
Պայմանագրի առարկան.
□ հողամաս________հա (չի լրացվում, եթե պայմանագրի առարկա շենք, շինությունը գտնվում է բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում)
□ շենք, շինություններ ____________________________________________________
ընդհանուր մակերեսի չափը կամ մակերեսների չափերը՝ ըստ առանձին շենք, շինությունների
Հասցե _________________________________________________________________
Շենք, շինությունը բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք հանդիսանալու դեպքում գնորդին սեփականության իրավունքով փոխանցվում է նաև բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ վաճառողին սեփականության իրավունքով պատկանող համապատասխան բաժնեմասը:
Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի սեփականատերն է, գույքը վաճառված կամ դատական վեճի առարկա չէ, գույքը վաճառելու սահմանափակում առկա չէ:
Վաճառողը երաշխավորում է, որ
□ սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ:
□ գնորդը տեղեկացված է սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի՝ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնված լինելու մասին:
□ Սույն պայմանագրով վաճառողը գնորդի սեփականությանն է հանձնում ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված ____________ թ. N _________________ գրանցման վկայականի համաձայն վաճառողի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը ամբողջությամբ:
Անշարժ գույքի նշանակությունը՝
□ բնակելի
□ հողամաս
□ այլ անշարժ գույքի _______________________________
Գինը
Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը կազմում է __________________________________________________________________ ՀՀ դրամ:
(թվերով և բառերով)
Կողմերը տեղեկացված են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանած հարկային պարտավորությունների, հարկային պարտավորությունների գանձման կարգի ու ժամկետների, ինչպես նաև հարկային արտոնությունների մասին, եթե կիրառելի է:
Սույն պայմանագրով նախատեսված անշարժ գույքի գինը՝
□ վճարվել է ամբողջությամբ,
□ վճարվելու է ________ օրվա ընթացքում:
Անշարժ գույքը գնորդին հանձնելը
□ Անշարժ գույքի հանձնման ակտը պետք է կազմվի սույն պայմանագիրը հաստատելուց հետո ________________ընթացքում:
□ Անշարժ գույքը սույն պայմանագիրը հաստատելու պահին հանձնվել է գնորդին:
Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պայմանագրի կնքման պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը:
□ Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ
_________________________________________________________________________
(կարող են լրացվել միայն գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում գրառված տեղեկությունները)
________________ (լրացվում է ըստ անհրաժեշտության):
Էլեկտրոնային թվային ստորագրություններ՝
Գնորդ Էլեկտրոնային թվային ստորագրություն
Վաճառող Էլեկտրոնային թվային ստորագրություն
□ Սույնով հաստատում եմ, որ իմ մասով առկա չէ պայմանագրի առարկա անշարժ գույքի համատեղ սեփականության մասնակից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի իմաստով), որի վերաբերյալ տվյալները առկա չեն պայմանագրի առարկա անշարժ գույքի միավորի վերաբերյալ N________________________________ միասնական տեղեկանքում: միասնական տեղեկանքի համարը
Սույն պայմանագիրը կողմերը ստորագրել են էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում՝ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործելով:
Հայաստանի Հանրապետության Ա. Հարությունյան
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
-
Duration
09.01.2026 30.01.2026 -
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
-
Status
Views 634
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.