Հիշել նախագիծը
«Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Էդգար Մարտիրոսյան 13.06.2018 12:58:59 | Օրենքի նախագծում ներառված չեն մարզպետի լիազորություններն ու գործողությունների շրջանակը մարզի տնտեսական զարգացման բնագավառում: Առաջարկում եմ մարզպետի լիազորությունների մեջ ներառել նաև մարզում տնտեսության զարգացման բնագավառում, ՓՄՁ աջակցության, տարածքների համաչափ զարգացման շրջանակներում մարզպետի լիազորությունները: | Նախագիծը լրամշակվել է։ Սույն օրենքի 6-16 հոդվածներում նշված բնագավառներում, ինչպես նաև դրանցով չնախատեսված այլ բնագավառներում մարզպետն իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։ | |||
| 2 | ՎԱՀԱԳՆ ՆԱԶԼՈՅԱՆ 19.06.2018 18:59:20 | 1. Օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Մարզպետը ընդունում է նորմատիվ, լոկալ և անհատական որոշումներ:»: | Մեր կարծիքով մարզպետի կողմից ընդունվող որոշումների տեսակները նշելու անհրաժեշտությունը բացակայում է։ Օրենքի նախագծում նշված ձևակերպումը ենթադրում է առաջարկությամբ նշված բոլոր տեսակի որոշումների ընդունում։ | |||
| 3 | ՎԱՀԱԳՆ ՆԱԶԼՈՅԱՆ 19.06.2018 18:59:20 | 2. Օրենքի նախագծի 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով. «8. Մարզպետի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ մարզպետի առաջարկությամբ:», «9. Մարզպետի խորհրդականին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:», «10. Մարզպետի տեղակալի օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը՝ մարզպետի տեղակալի առաջարկությամբ:»: | Ներկայացված առաջարկություններում նշված պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման և ազատման հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքով։ |