Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել նոր պարբերություններով `

«երաշտ՝ տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի  և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը.  

սակավաջրություն՝ իրավիճակ, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է հիմք ընդունելով տվյալ  հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրության կամ երաշտի մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.»

Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածի՝

1) վերնագրում և 2-րդ մասում «սակավաջրություն և երաշտ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սակավաջրություն կամ երաշտ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2) առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

     «Օդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության հիման վրա, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ Կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    07.06.2018 - 27.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8163

Տպել

Առաջարկներ`

Ստեփան Խաչատրյան

16.06.2018

Եթե 100% բաժանենք 3-ի իսկապես կստանանք 33,33%, դա բազմապատենք 2-ով կստանանք 66,7%: Բայց ի՞նչ հիմքով է բաժանվել 3 խմբի, ինչ հիմքով է կատարվել հավասար տոկոսային բաժանումներ։

Ստեփան Խաչատրյան

16.06.2018

Նախ կցանկանային նշել, որ 29․05․2018 ՀՀ ԱԻՆ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի գործունեությունը գնհատեց բավարարից էլ ցածր։ Արդյո՞ք նախագիծը կազմելուց հաշվի են առնվել փորձագետների առաջարկություններ։ Հիմա մեկնաբանության վերաբերյալ՝ Եթե "համապատասխան ժամանակահատված" ասելով նկատի ունեք նախորդող ժամանակահատվածը, ապա ի՞նչու չի ձևակերպվել այդպես։ Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում նախորդ ժամանակահատվածը, մեկ ամիս, մեկ տարի, տաս տարի․․․։

Ստեփան Խաչատրյան

16.06.2018

Սակավաջրություն "իրավիճակը" բնութագրում է գետերի ջրաբանական ռեժիմի որոշակի փուլը։ Ուստի այստեղ այդ երկու հասկացություններ կապը հնարավոր չէ տարանջատել։ ՀՀ ՋՕ 92-րդ հոդվածը գետերի ջրաբանական ռեժիմի "սակավաջրություն" կոչվող իրավիճակի հետևանքից բխող իրավական կարգավորում է ջրային տնտեսության ոլորտում։

Տեսնել ավելին