Ստեփան Խաչատրյան
16.06.2018
Եթե 100% բաժանենք 3-ի իսկապես կստանանք 33,33%, դա բազմապատենք 2-ով կստանանք 66,7%: Բայց ի՞նչ հիմքով է բաժանվել 3 խմբի, ինչ հիմքով է կատարվել հավասար տոկոսային բաժանումներ։
5 - Agree
4 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել նոր պարբերություններով `
«երաշտ՝ տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը.
սակավաջրություն՝ իրավիճակ, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրության կամ երաշտի մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.»
Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածի՝
1) վերնագրում և 2-րդ մասում «սակավաջրություն և երաշտ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սակավաջրություն կամ երաշտ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2) առաջին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Օդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության հիման վրա, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ Կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Discussed
07.06.2018 - 27.06.2018
Type
Law
Area
Agriculture, Nature protection, Emergency situations
Ministry
Ministry of Environment
Views 8869
Print16.06.2018
Եթե 100% բաժանենք 3-ի իսկապես կստանանք 33,33%, դա բազմապատենք 2-ով կստանանք 66,7%: Բայց ի՞նչ հիմքով է բաժանվել 3 խմբի, ինչ հիմքով է կատարվել հավասար տոկոսային բաժանումներ։
16.06.2018
Նախ կցանկանային նշել, որ 29․05․2018 ՀՀ ԱԻՆ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի գործունեությունը գնհատեց բավարարից էլ ցածր։ Արդյո՞ք նախագիծը կազմելուց հաշվի են առնվել փորձագետների առաջարկություններ։ Հիմա մեկնաբանության վերաբերյալ՝ Եթե "համապատասխան ժամանակահատված" ասելով նկատի ունեք նախորդող ժամանակահատվածը, ապա ի՞նչու չի ձևակերպվել այդպես։ Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում նախորդ ժամանակահատվածը, մեկ ամիս, մեկ տարի, տաս տարի․․․։
16.06.2018
Սակավաջրություն "իրավիճակը" բնութագրում է գետերի ջրաբանական ռեժիմի որոշակի փուլը։ Ուստի այստեղ այդ երկու հասկացություններ կապը հնարավոր չէ տարանջատել։ ՀՀ ՋՕ 92-րդ հոդվածը գետերի ջրաբանական ռեժիմի "սակավաջրություն" կոչվող իրավիճակի հետևանքից բխող իրավական կարգավորում է ջրային տնտեսության ոլորտում։