Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ

 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» և «երաշտ»  հասկացությունների լիարժեք ձևակերպմանը:

  • Քննարկվել է

    07.06.2018 - 27.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8224

Տպել

Առաջարկներ`

Ստեփան Խաչատրյան

16.06.2018

Եթե 100% բաժանենք 3-ի իսկապես կստանանք 33,33%, դա բազմապատենք 2-ով կստանանք 66,7%: Բայց ի՞նչ հիմքով է բաժանվել 3 խմբի, ինչ հիմքով է կատարվել հավասար տոկոսային բաժանումներ։

Ստեփան Խաչատրյան

16.06.2018

Նախ կցանկանային նշել, որ 29․05․2018 ՀՀ ԱԻՆ աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի գործունեությունը գնհատեց բավարարից էլ ցածր։ Արդյո՞ք նախագիծը կազմելուց հաշվի են առնվել փորձագետների առաջարկություններ։ Հիմա մեկնաբանության վերաբերյալ՝ Եթե "համապատասխան ժամանակահատված" ասելով նկատի ունեք նախորդող ժամանակահատվածը, ապա ի՞նչու չի ձևակերպվել այդպես։ Եվ ի՞նչ է իրենից ներկայացնում նախորդ ժամանակահատվածը, մեկ ամիս, մեկ տարի, տաս տարի․․․։

Ստեփան Խաչատրյան

16.06.2018

Սակավաջրություն "իրավիճակը" բնութագրում է գետերի ջրաբանական ռեժիմի որոշակի փուլը։ Ուստի այստեղ այդ երկու հասկացություններ կապը հնարավոր չէ տարանջատել։ ՀՀ ՋՕ 92-րդ հոդվածը գետերի ջրաբանական ռեժիմի "սակավաջրություն" կոչվող իրավիճակի հետևանքից բխող իրավական կարգավորում է ջրային տնտեսության ոլորտում։

Տեսնել ավելին