Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սյուզաննա Մանուչարյան 06.12.2025 18:30:49 | Ընդունվել է | Գիտական գործունեությամբ զբաղվող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու որոշումը իրականացնելը ողջունելի է։Լայն հնարավորություն կստեղծվի գիտության զարգացման և խորացման , ինչպես նաև հնարավորությունների ընդլայնմաը, գիտական գործունեության չընդհատելու դեպքում , ընդհատվող կրթությունը իր բացասական ու վնասակար հետևանքներն է ունենում։ Կողմ եմ պարտադիր զինվորական ծառայությունից նման ՀՀքաղաքացիներին ազատելու որոշման կայացմանը։ |
Փոփոխություն կատարելու առաջարկ առկա չէ |
||
| 2 | Անի Ավետիսյան 09.12.2025 11:20:11 | Չի ընդունվել | Հաշվի առնելով, որ տվյալ որոշման նախագծի նպատակն է ապահովել կրթության և գիտության ոլորտների բարձր որակական զարգացումը, ինչպես նաև կանխել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ գիտական գործունեության ընթացքի խաթարումից՝ առաջարկվում է նախագծում հստակեցնել այն չափորոշիչները, որոնց հիման վրա քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Մասնավորապես՝
Նման կարգավորումները կբարձրացնեն գործընթացի թափանցիկությունը, կնվազեցնեն հնարավոր չարաշահումները և կապահովեն, որ ծառայությունից ազատվելու հնարավորությունը օգտակար լինի ոչ միայն անձանց համար, այլև՝ պետության գիտական և կրթական զարգացման ռազմավարության իրականացման համար։ |
Նախագիծը մշակվել և շրջանառվել է ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման կարգավորումների համաձայն, իսկ արված առաջարկի բովանդակությունը չի վերաբերվում ներկայացված նախագծին: |